Հայերեն


«Լեզուդ քոքից կկտրեմ». ամուսինը սպառնացել է կնոջն ու դանակահարել եղբորորդուն

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մուխայել Նահապետյանի գործի դատական քննությունը:

58-ամյա Մուխայելին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Մուխայելի եղբոր որդին է:

Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ Մուխայել Նահապետյանը 1980 թվականին ամուսնացել է, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է 3 երեխա:

2000 թվականին Մուխայելը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան ու ընտանիքի գիրկն է վերադարձել… 15 տարի անց՝ 2015 թվականին:

Ռուսաստանյան նրա «ձեռքբերումը» ալկոհոլի չարաշահման հակումն էր, ինչը պատճառ էր դառնում կնոջ հետ պարբերական վիճաբանությունների:

Կինը Ռուսաստանից վերադարձած ամուսնուն հաճախ նախատում էր, որ ոչ թե օղի խմի, այլ՝ աշխատի, որ կարողանան գոյատևել:

Կնոջ նախատինքները, ըստ դատական ակտի, Մուխայելը ցավագին է ընդունել, ամեն անգամ խոսակցությունն ավարտվել է վիճաբանությամբ:

Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2016 թվականի հունիսի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, երբ կինը դարձյալ դիտողություն է արել հարբած Մուխայելին, վերջինս զայրացել ու մեկ անգամ հարվածել է կնոջ աջ աչքին:

Կինը «ճարահատյալ, ավելորդ բարդություններից խուսափելու համար» զանգել ու իրենց տուն է կանչել նույն գյուղում բնակվող Ստյոպա Նահապետյանին՝ Մուխայելի եղբորորդուն:

Վերջինիս ներկայությամբ, սակայն, Մուխայելը ավելի զուսպ չի դարձել՝ շարունակել է հայհոյել, վիճել կնոջ հետ:

Եղբորորդու հորդորներին ուշադրություն չդարձնելով՝ Մուխայելը դուրս է եկել բակ, վերցրել է խոհանոցային դանակ ու առաջացել է դեպի կինը:

Եղբորորդին փակել է Մուխայելի ճամփան՝ ցանկանալով կանխել նրա գործողությունները: Բայց Մուխայելը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր ձեռքի խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Ստյոպայի որովայնի աջ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Տուժողին տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց ու վիրահատել են: Այդ ընթացքում Մուխայել Նահապետյանը խմած-քնած է եղել տանը:

Երբ արթնացել ու հասկացել է, թե ինչ է արել՝ դիմել է փախուստի: Միայն 2016 թվականի հունիսի 29-ին է Մուխայելը ներկայացել վարույթն իրականացնող մարմնին:

Մուխայել Նահապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դանակով եղբորորդուն հարվածելու դիտավորություն չի ունեցել, պարզապես ցանկացել է… վախեցնել կնոջը:

Այդ պահին դանակը իր աջ ձեռքին էր՝ «պոչի մասով» դանակը եղել է իր կողմը, իսկ շեղբի մասով ուղղված է եղել առաջ: Դանակը եղել է իր «պորտի շրջանում», Ստյոպան առաջացել է, որ դանակը վերցնի, պատահաբար դիպել է դանակին…

Պետք է նշել, որ տուժողը որովայնի խոռոչ թափանցող ծանր վնասվածք էր ստացել՝ ստամոքսի առաջնային պատի ու մեծ ճարպոնի վնասումով, ներքին արյունահոսությամբ…

Դատարանում Մուխայելը հայտնել է, որ դեպքի օրը դաշտից տուն է եկել, մի երկու բաժակ օղի է խմել ու քնել: Կինը եկել է, սկսել է գոռգոռալ, անպատիվ խոսքեր է ասել: Ինքը զայրացել ու նրան մեկ անգամ ապտակել է:

Կինը զանգել է Ստյոպային: Վերջինս եկել, իրեն հարցրել է՝ ի՞նչ է եղել: Կինը նորից բորբոքվել է: Ինքը դուրս է եկել: Դանակը դրված էր բազմոցի վերևի մասում: Ինքը դանակը վերցրել, պահել է իր փորի մասում ու կնոջն ասել է. «Ձենդ կտրի, թե չէ լեզուդ կկտրեմ»: Այդ ժամանակ Ստյոպը փաթաթվել է իրեն, որ հանգստացնի…

Հետո ինքը քնել է: Երբ արթնացել է, տանը մարդ չի եղել: Գնացել է եղբոր տուն ու իմացել է, որ Ստյոպին տարել են հիվանդանոց:

Ինքը շփոթված վերադարձել է տուն: Եղբորից իմացել է, որ երբ Ստյոպը փաթաթվել է իրեն, դանակը «միամիտ նրան ծակել է»:

Ինքը դաշտում է մնացել մի քանի օր…

Ամբաստանյալը պնդել է, որ դեպքի պահին ձեռքն առաջ չի տարել, ինքն էլ առաջ չի գնացել: Ստյոպը եկել ու փաթաթվել է՝ պատահաբար է եղել… Ո՛չ Ստյոպն է տեսել, ո՛չ էլ ինքն է զգացել…

Ստյոպան իրեն չի վիրավորել, իրենք նորմալ հարաբերությունների մեջ են եղել: Ինքը ոչ մի քայլ առաջ չի գնացել, դանակ չի թափահարել…

Ըստ Մուխայելի՝ կինը խմիչք «չի ընդունում», դրա համար կռվում է… Մուխայելն իրեն մեղավոր է ճանաչել տուժողին անզգուշաբա՛ր վնաս պատճառելու համար:

Տուժողը նշել է, թե հորեղբոր հետ ջերմ հարաբերությունների մեջ է: Նա «մեծ հակում ունի ալկոհոլի նկատմամբ, անընդհատ հարբած վիճակում է գտնվել…»: Դեպքի օրը հորեղբոր կինը զանգել, կանչել է իրեն: Ինքը գնացել է, որ հորեղբորը հանդարտեցնի: Հորեղբայրը տանից դուրս է եկել, հետ է եկել, ինքը գրկել է նրան ու ծակոց է զգացել…

Տուժողը պնդել է, որ «հարցին ճիշտ լուծում տրվի՝ հորեղբայրը հանցագործ չէ… Պատահական է եղել… Հորեղբայրը կնոջն ասել է. «Լեզուդ քոքից կկտրեմ»:

Տուժողը նշել է, թե նախաքննության ժամանակ ինքն ասել է, որ դանակը «կպել է», իսկ արձանագրվել է՝ «հարվածել է»:

Տուժողի հայրը՝ ամբաստանյալի եղբայրը, ասել է՝ «ո՞ւմ տանը վեճ չի լինում… Ամբողջ գյուղը գիտի, որ պատահական է եղել…»:

Մուխայելի կինը դատարանում ասել է, որ Ստյոպի գալուց հետո ինքը «առիթավորվել» ու շարունակել է վիճել Մուխայելի հետ, վերջինս իրեն ասել է՝ բավական է… Մուխայելը ցեխոտ դանակով մտել է տուն՝ իր լեզուն կտրելու… «Ստյոպը գնացել է ընդառաջ, ասել է՝ արի, հոպար, պառկի: Նա գրկել է Մուխայելին, ցանկացել է պառկեցնել բազմոցին, պառկեցնելիս դանակի ծայրը թեթև կպել է նրան… »:

Մուխայելի կինը դատարանում ասել է, թե ինքը դեպքից առաջ դաշտում էր եղել՝ սոված էր, արևահարված, հոգնած, դա նպաստել է, որ վիճի Մուխայելի հետ… Նա պնդել է, որ Մուխայելը Ստյոպին չի հարվածել, «դանակը միամիտ կպել ա՝ անմեղ էրեխին Մուխայելը ո՞նց կխփեր…»:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի որովայնի թափանցող վնասվածքը՝ ստամոքսի առաջնային պատի, մեծ ճարպոնի վնասումներով, ներքին արյունահոսությամբ, չէր կարող առաջանալ ամբաստանյալի նկարագրած հանգամանքում՝ դանակի՝ «միամիտ դիպչելու» հետևանքով, ծանր վնասվածքն առաջացել է ուղղակի ուղղորդված ներգործության, ապա դանակը տուժողի որովայնից դուրսբերման ընթացքում…

Դատարանը Մուխայել Նահապետյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ու վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 8 ամիս 10 օր իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված