Հայերեն


Երևանում դեռահասը բռնացրել է մորը՝ սիրեկանի հետ, ու սպանել վերջինիս

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Արշակին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատարանում երիտասարդը հայտնեց, որ արդեն 18-ը բոլորել է:

Նախաքննության սկզբում որպես Արշակի օրինական ներկայացուցիչ՝ ներգրավվել էր նրա հայրը: Սակայն վերջինս ծանր հիվանդ է, այդ պատճառով նախաքննության ընթացքում որպես Արշակի օրինական ներկայացուցիչ՝ հանդես է եկել քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Արշակն ամուսնալուծված ծնողների զավակ է: Սակայն ի տարբերություն ընդունված կարգի՝ նա մնացել ու մեծացել է հոր մոտ, հայրն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ:

Արշակի մայրն ապրել է վարձակալությամբ՝ քաղաքի տարբեր մասերում, վարել է անկանոն կյանք, չարաշահել է ալկոհոլը…

Այնուամենայնիվ, հայրը չի արգելել Արշակի շփումը մոր հետ, Արշակը երբեմն այցելել է մայրիկին:

Դեպքի պահին վերջինս վարձակալությամբ ապրում էր Ջրվեժում:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 10-ին Արշակն այցելել է մորը, ասել է, թե ընկերների հետ է հանդիպելու: Նա մոր տանից վերցրել է հեռախոսի լիցքավորիչ: Մայրը, որդու դուրս գալուց առաջ, նրան բանալի է տվել ու առաջարկել է՝ եթե ուշ լինի, տղան քաղաքի մյուս ծայրը չհասնի, գա ու գիշերի իր տանը…

Ժամը 23-ի սահմաններում Արշակը եկել է մոր վարձակալած բնակարան, իր բանալիով բացել է դուռը…

17-ամյա տղան անակնկալի է եկել՝ մոր անկողնում տեսնելով մերկ տղամարդու, մորն էլ տեսնելով կիսամերկ…

Արշակը զայրացել է մոր վրա՝ տեսնելով, որ նա նաև անսթափ վիճակում է: Բնակարանում գտնվող տղամարդը՝ 35-ամյա Ա. Կ.-ն, իր հերթին սկսել է անպատվել Արշակին՝ մոր հետ կոպիտ խոսելու համար:

Արշակն ու Ա. Կ.-ն սկսել են հայհոյախոսել միմյանց հասցեին: Ա. Կ.-ն, ով ֆիզիկապես ուժեղ էր անչափահաս տղայից, ցանկացել է մոտենալ նրան: Արշակը հրել է: Ա.Կ.-ն վայր է ընկել՝ մեջքով ընկել է մոտակա լրագրասեղանին, որի վրա ապակե սկահակ կար: Սկահակը ջարդվել ու վնասել է տղամարդու մեջքը:

Նա ոտքի է կանգնել:

Շարունակվել է վեճը Արշակի ու Ա.Կ.-ի միջև: Վեճի ընթացքում Արշակը վերցրել է խոհանոցային դանակն ու մի քանի անգամ հարվածել է Ա. Կ.-ին՝ վնասելով թոքը, առաջացնելով արյունահոսություն:

Տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ՝ Արշակը դուրս է եկել մոր տանից, ճանապարհին նետել է դանակը…

Այն, ինչ կատարվել է Արշակի հեռանալուց հետո՝ դժվարպատկերացնելի ու շատ ցավալի է:

Արշակի մայրը… սառը թրջոց է դրել դանակահարված տղամարդու վերքերի վրա՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Շտապօգնություն չի կանչվել: Պառկել են… քնելու…

Կինը քուն է մտել, իսկ երբ արթնացել է, տեսել է, որ տղամարդը արդեն մահացել է՝ «սառել է»:

Կինը սկսել է զանգահարել ծանոթներին, Ա.Կ.-ի մահվան մասին հայտնի է դարձել ապրիլի 11-ի երեկոյան…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողի մահը վրա է հասել արյան սուր կորստից՝ հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից…

Ա. Կ.-ի ծնողներն էլ որդու մահվան մասին իմացել են նրա մահից շատ ժամեր անց…

Դատարանում ամբաստանյալ Արշակ Գ.-ն ասաց, որ իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն: Նա հայտարարեց, որ դիտավորություն չի ունեցել տուժողին սպանելու՝ այսինքն՝ դիտավորյալ սպանության մեղադրանքը, փաստորեն, չի ընդունում:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գարեգին Մարգարյանի հարցից՝ ուղղված տուժողի իրավահաջորդին՝ սպանված Ա. Կ.-ի հորը, պարզ դարձավ՝ պաշտպանական կողմը այն դիրքորոշումն ունի, որ տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, ինչի արդյունքում նա մահացել է, այսինքն՝ պաշտպանական կողմի տեսակետով՝ մեղադրանքը պետք է առաջադրված լիներ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, այլ՝ 112 հոդվածի 2-րդ մասով:

Պաշտպանական կողմի տեսակետով՝ Արշակ Գ.-ն դանակի մի քանի հարված է հասցրել տուժողին, սակայն չի սպանել, տեսնելով, որ Ա. Կ.-ն թուլացավ, Արշակը հեռացել է: Եթե նա ցանկանար սպանել Ա. Կ.-ին, կշարունակեր դանակով հարվածներ հասցնել՝ մինչև մահ պատճառելը: Արշակը հեռացել է՝ տուժողին թողնելով մոր հետ, սակայն Արշակի հեռանալուց հետո շտապօգնություն չեն ահազանգել, որպես դանակի հարվածներից ծանր վնասվածքներ ստացածի օգնություն՝ սառը թրջոց են դրել ու պառկել են քնելու… Ժամանակին բուժօգնություն չի ցուցաբերվել, մարդը մահացել է հեմոռագիկ ու տրավմատիկ շոկից…

Գործի նախաքննության ընթացքում Արշակ Գ.-ի նկատմամբ նշանակվել ու անցկացվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ դեպքի պահին Արշակ Գ.-ն չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա լարված ու հուզված հոգեվիճակում է եղել, այդ լարվածությունն ու հուզվածությունը աֆեկտի աստիճանի չեն հասել…

Տուժողի իրավահաջորդի՝ սպանվածի հոր համար շատ ծանր էր նույն դահլիճում գտնվել որդուն մահ պատճառած երիտասարդի հետ: Այնուամենայնիվ, որդեկորույս ծնողը կարողացավ զսպվածությունը պահպանել: Նա ասաց, որ դեպքի օրը որդին առավոտյան սովորականի պես գնացել է աշխատանքի, եկել է տուն, հաց է կերել ու գործերով դուրս է եկել: Գիշերը նա տուն չի եկել: Նրա մահվան մասին իրենք իմացել են հաջորդ օրվա երեկոյան…

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ որդին թշնամիներ չուներ, տնից դուրս գալիս սովորական տրամադրությամբ էր… Ինքը չի իմացել, որ որդին կապ ունի վարձով ապրող ինչ-որ կնոջ հետ…

Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալից որևէ նյութական պահանջ չուներ: Միայն ասաց, որ պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը, հավատում է դատարանին, իսկ հետագա նիստերին դատարանում գտնվել չի կարող…

Դահլիճից դուրս գալիս որդեկորույս տղամարդը մի հուսահատ շարժում արեց դեպի ամբաստանյալը՝ ասելով. «Բա մի հատ չխփե՞մ»: Կարգադրիչները վշտաբեկ տղամարդուն դուրս ուղեկցեցին…

Ըստ ապացույցների հետազոտման սահմանված կարգի՝ դատարանը հաջորդ նիստին կհարցաքննի վկաներին:

Վկաների հարցաքննություններից հետո կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, վերջում կհարցաքննվի ամբաստանյալը՝ եթե ցանկանա ցուցմունք տալ…

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված