Հայերեն


Պուտինի պլանը. հինգ շրջանի դիմաց՝ Արցախի համար միջանկյալ ամուր կարգավիճակ

Քաղաքականություն

Aniarc.am-ը գրում է․

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը դիվանագիտական տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ծանոթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջությամբ նորություն չէ, նոր մոտեցում չէ, բայց որոշակի տարբերություններ ունի նախկինում ներկայացված առաջարկներից: Այդ առաջարկությունը ավելի մոտ է 1997-ի փուլային տարբերակին:

Ղարաբաղյան կարգավորման Պուտինի պլանը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.

առաջին. հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,

երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով:

Մեր տեղեկություններով՝ Մադրիդյան փաստաթղթում և նրանից ածանցյալ Կազանյան առաջարկներում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը դուրս չի մնացել փաթեթից, սակայն հանրաքվեի, պլեբեսցիտի կամ կամարտահայտություն անցկացումը թողնվում է անորոշ ապագայի:

Ադրբեջանը համաձայն է տարածքների վերադարձ-կարգավիճակի հստակեցում բանաձևին, սակայն շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է, թեկուզ ձևական, մնա Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ չի կարող փոխել Ադրբեջանի սահմանադրությունը: Եթե Ադրբեջանը համաձայնություն տա Կազանի առաջարկներին, ապա նախ պետք է փոխի երկրի սահմանադրությունը, քանի որ, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը նշանակում է Արցախի անկախություն: Ադրբեջանի այսօրվա սահմանադրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարվում:

Այսպիսով, Բաքվի համար անընդունելի է Մադրիդյան փաստաթղթի կամ դրանից ածանցյալ Կազանի առաջարկի այն ձևակերպումը, ըստ որի հանրաքվեի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Հայաստանը չի համաձայնվում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, այդ պատճառով՝ ռուսական կողմը նոր մոտեցում է որդեգրել՝ հինգ շրջանի դիմաց միջանկյալ ավելի ամուր կարգավիճակ, քան ամրագրված է Մադրիդյան փաստաթղթում:

Բացի այդ, Պուտինի առաջարկներում անորոշ ժամանակով մոռացության են տրվում Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձի մասին ձևակերպումները:

Թաթուլ Հակոբյան

Ինչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Մահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանվՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnր
Ամենադիտված