Հայերեն


33-ամյա արարատցի սադիստը ստորացրել ու տանջել է կնոջը

Բաց մի թողեք

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

33-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրվել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի1-ին մասով:

Տուժող Ալլան (անունը փոխված է) Դավիթի 4 անչափահաս երեխաների մայրն է:

Դավիթ Մ.-ն, լինելով 33 տարեկան, հասցրել է նախկինում դատապարտվել… 5 անգամ: Վերջին երկու դատվածությունները մարված չեն:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

2008 թվականից Դավիթ Մ.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ալլա Հ.-ի հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա:

2016 թվականի դեկտեմբերից Դավիթի ու կնոջ հարաբերությունները լարվել են: Դավիթը ալկոհոլի ազդեցության տակ կնոջը պարբերաբար ծեծել է:

Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2017 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում Դավիթը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց տանը՝ չորս անչափահաս երեխաների ներկայությամբ, վիճել է կնոջ հետ, քաշքշել է նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել:

Կինը, չցանկանալով վիճաբանությունը շարունակել, փորձել է տանից դուրս գալ: Բայց Դավիթը կանգնել է դռան առաջ ու թույլ չի տվել:

Նա շարունակել է իր հակաիրավական գործողությունները՝ քաշքշել է կնոջ հագուստից ու ձեռքերից, կնոջը այդպես քաշքշելով՝ տարել է լոգասենյակ, մատնացույց է արել ժավելի տարան ու ծաղրանքի ենթարկելով կնոջը՝ պահանջել է, որ նա խմի ժավելն ու մեռնի:

Կնոջ նկատմամբ Դավիթի բռնությունը տևական ժամանակ շարունակվել է, նա կնոջը հոգեկան տառապանք է պատճառել: Կինը, լինելով այդ տառապանքի ազդեցության տակ, նույնիսկ պահի տակ ցանկացել է խմել ժավելի տարայից, այն վերցրել, մոտեցրել է բերանին, բայց տարան դատարակ է եղել…

Դավիթը, ըստ դատական ակտի, «շարունակել է զվարճանալ ու ծաղրել» Ալլային՝ առաջարկել է, որ նա ջուր լցնի ժավելի տարայի մեջ, խառնի ու ժավելի մնացորդների հետ խմի:

Ալլան ստիպված է եղել զանգահարել իր մորը ու խնդրել, որ նա ահազանգի ոստիկանություն:

Ոստիկանների ժամանելուց հետո միայն Դավիթ Մ.-ն դադարեցրել է կնոջ խոշտանգումը:

Դատարանում Դավիթ Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերից սկսած՝ հաճախ է վիճել կնոջ հետ, նրան ծեծել է, բայց նա չի բողոքել, ինքն էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Դեպքի օրը կնոջ հետ երեխաների ներկայությամբ վիճել է՝ նրա կողմից հեռախոսով զանգելու հետ կապված: Վիճաբանության ընթացքում Ալլան հայտնվել է «բորբոքված, հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ասել է, թե գնում է՝ ժավել խմի: Ինքն էլ նրան ասել է՝ ինձ համար մեկ ա, ինչ անես՝ քեզ կանես…»:

Ալլան վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, բայց տարան դատարկ է եղել: Դրանից հետո իրենց տուն են եկել ոստիկանները, վեճը դադարել է:

Դավիթ Մ.-ն հայտնել է, թե զղջում է կատարվածի համար, եթե հարբած չլիներ՝ այդ քայլին չէր գնա:

Տուժող կինը հայտնել է, որ Դավիթի հետ համատեղ ամուսնական կյանքով ապրել է 2008 թվականից: Իրենց ամուսնությունը չեն գրանցել: Համատեղ կյանքի ընթացքում 4 երեխա են ունեցել…

Ալլա Հ.-ն ասել է, որ վերջին շրջանում Դավիթն իրեն հաճախ է ծեծի ենթարկել, ինքը նույնիսկ մի քանի անգամ բողոքել է, բայց հետո նրան խղճացել ու բողոքը հետ է վերցրել՝ հանուն… երեխաների…

Դեպքի օրը Դավիթը հարբած եկել է տուն և իր հետ սկսել է վիճել՝ իբր իր կողմից բբջային հեռախոսով շատ խոսելու պատճառով:

Նա հայհոյանքներ էր տալիս, քաշքշում էր իր հագուստից… Դավիթն է իրեն քաշելով տարել լոգասենյակ, ցույց է տվել ժավելի տարան ու պահանջել է, որ ինքը ժավել խմի ու մեռնի:

Ինքը Դավիթի գործողությունների պատճառով հայտնվել է նյարդային, նեղված, հոգեպես ծանր վիճակում, հուզվել է նրա արարքներից, դարձել է անկառավարելի՝ վերցրել է ժավելի տարան ու ցանկացել է խմել, բայց տարայի մեջ ժավել չկար:

Դավիթը միայն ծիծաղել է իր վրա: Նա ծաղրելով առաջարկել է տարան ջրով ողողել ու խմել…

Ինքը խիստ հուսահատված վիճակում զանգել է մորն ու խնդրել է ահազանգել ոստիկանություն:

Մայրը զանգել է ոստիկանություն, ասել է, թե փեսան աղջկան փակել է տանն ու ստիպում է ժավել խմել… Ոստիկանների գալուց հետո Դավիթը հանդարտվել է…

Դատարանում Ալլա Հ.-ն պնդել է, որ բողոքում է Դավիթ Մ.-ից, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ժավելի հինգ լիտրանոց տարան գործով իրեղեն ապացույց է ճանաչվել:

Դատարանը հաշվի է առել, որ Դավիթ Մ.-ի խնամքին են չորս անչափահաս երեխաներն ու մինչև երեք տարեկան երեխային խնամող կինը՝ գործով տուժողը: Երկու երեխաները ութ տարեկան են, մեկը՝ հինգ տարեկան, կրտսերը՝ երկու տարեկան:

Դատարանը հաշվի է առել նաև, որ Դավիթ Մ.-ն ունի երկու չմարված դատվածություն:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ՝ Դավիթ Մ.-ի կողմից, ինչպես նաև՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Դատարանն արձանագրել է, որ 2017 թվականի հուլիսի 31-ին Դավիթ Մ.-ն այլ գործով դատապարտվել է տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին նա դատապարտվել է սուտ մատնություն կատարելու համար:

Հանցանքների համակցությամբ Դավիթ Մ.-ն վերոհիշյալ հանցավոր արարքների համար դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման:

Այս գործով դատարանը Դավիթ Մ.-ին մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 2 տարի ազատազրկման, դրան դատարանը մասնակիորեն գումարել է վերջին դատավճռով նշանակված՝ 5 տարի 9 ամիս ազատազրկումը, վերջին հաշվով Դավիթ Մ.-ն դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ից:

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված