Հայերեն


«Դա կնշանակի, որ տարածաշրջանում շատ շուտով կլինի պատերազմական իրավիճակ»

Քաղաքականություն

Լրագրի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը.

Պարոն Սարգսյան, ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է տարբեր երկրներին ռուսական ռազմարդյունաբերական համալիրի և հետախուզության հետ գործարքների հնարավոր հետևանքների մասին, այդ թվում Հայաստանին։ Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում, և ինչ պետք է ձեռնարկի Հայաստանը:

Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանն ինչ գործնական քայլեր պետք է ձեռնարկի և ինչ ուղղություններով։ Եթե խոսքն այլընտրանքային ճանապարհներով զենքի ձեռքբերման մասին է, ապա Ռուսաստանից զատ, մենք, ըստ էության, այլընտրանք չունենք։ Զենք վաճառող համաշխարհային գերտերություններից Միացյալ Նահանգները և ԵՄ-ն էմբարգոյի են ենթարկում և զենք չեն վաճառում պատերազմող պետություններին։ Սա այդ երկրների սկզբունքային մոտեցումն է։ Եվ սա երկար տարիների պատմություն ունեցող քաղաքական դիրքորոշում է։ Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանին զենք չեն վաճառում այնպիսի գերտերություններ, ինչպիսին են Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, ըստ էության՝ Հայաստանն ամբողջ պատմության ընթացքում զենք է ձեռք բերել միայն Ռուսաստանից և բացառիկ դեպքերում նաև այլ պետություններից, մասնավորապես Չինաստանից: Բայց ոչ Ռուսաստանից ձեռք բերվող զենքն ու զինամթերքը չափազանց թանկ են Հայաստանի համար։ Նույն Իսրայելը պատրաստակամություն է հայտնել զենք վաճառելու, բայց դա մեզ համար ձեռնտու չէ, որովհետև շատ թանկ է։
Հիմա այստեղ Հայաստանն ինչ գործնական քայլեր կարող է իրականացնել. ըստ էության՝ աշխատանք պետք է տարվի Պետդեպարտամենտի հետ, և մենք պետք է մեր գործընկերներին ներկայացնենք, որ եթե այդ պատժամիջոցները կիրառվեն և Հայաստանը չկարողանա զենք ու զինամթերք ձեռք բերել ՌԴ-ից, տարածաշրջանում ուժերի բալանսի խախտում է լինելու, որովհետև Ադրբեջանն ունի այլընտրանքներ՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան և այլն, իսկ Հայաստանն այլընտրանք չունի։ Դա կնշանակի, որ տարածաշրջանում շատ շուտով կլինի պատերազմական իրավիճակ, քանի որ, ինչպես նշեցի, ուժերի բալանսը կխախտվի հօգուտ Ադրբեջանի, ինչին էլ Ադրբեջանը տարիներ շարունակ ձգտել է։ Եվ ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգներն այդ ճանապարհով չի գնալու, և Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվելու՝ հաշվի առնելով հենց այն հանգամանքները, որոնց մասին ես նշեցի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հանձնարարել է պետական դեպարտամենտին ուսումնասիրել և այնպես կիրառել այդ պատժամիջոցները, որ դրանք բարեկամ երկրներին չխանգարեն, որովհետև, ինչպես գիտեք, ռուսական տնտեսական ներկայությունը Հայաստանում բավական մեծ է, դրա վառ օրինակներից են, օրինակ, Գազպրոմը և ռուսական այլ ընկերություններ, և բնական էր, որ եթե այդ ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառվեին, Հայաստանը դրանից տուժելու էր: Բայց, ինչպես տեսնում եք, այդ տնտեսական պատժամիջոցները Հայաստանի մասով դեռևս չեն կիրառվել։ Նույնը վերաբերում է նաև ռուսական արդյունաբերական ոլորտին։ Այստեղ, կարծում եմ, Միացյալ Նահանգները բարեկամական քայլեր կձեռնարկի, և մենք նման խնդրի չենք բախվի։

շարունակությունը՝ կայքում

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված