Հայերեն


Արմեն Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց ՀՀ նախագահի պաշտոնում

Քաղաքականություն

Իշխող կոալիցիան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» այսօր պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրեցին որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու: Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին՝ նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ առաջադրման համար անհրաժեշտ ¼ ձայները հավաքվել են և ուղարկվել ԱԺ քարտուղարություն։

«Այսօրվա հանդիպումն ամփոփում էր, քանի որ Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր՝ տարբեր խմբերի հետ ունեցած հանդիպման արդյունքները, ասաց, թե ինչու է որոշել այս ծանր բեռը վերցնել իր վրա: Այսօր միասնական՝ ՀՅԴ-ի հետ միասին, ստորագրահավաք կազմակերպեցինք և որոշեցինք Արմեն Սարգսյանին առաջադրել հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու»,- նշեց Բաղդասարյանը:

 

Ինչ վերաբերում հարցին՝ արդյո՞ք Արմեն Սարգսյանի առաջադրման հետ կապված լայն կոնսոլիդացիա եղավ, ինչպես պատկերացնում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյան ասաց, թե դա պարզ կլինի քվեարկության ժամանակ, երբ հստակ կլինի, թե որքան ձայն է Արմեն Սարգսյանը հավաքել ԱԺ-ում:

«Ինձ թվում է՝ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, որի շուրջ լայնախոհություն ու կոնսոլիդացիա կլինի»,- շարունակեց նա:

Հարցին, որ տեսակետ կա, թե Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ նույնիսկ ՀՀԿ-ում կոնսոլիդացիա չի եղել, պարզապես ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը միաձայն է ընդունվում, արդյո՞ք ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի շուրջ քննարկում եղել է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Միանգամից փարատեմ կասկածները՝ լայն կոնսոլիդացիայի հետ կապված: Ես մի անգամ պետք է առաջարկեմ, խնդրեմ, որ մեր Գործադիր մարմնի նիստերը բաց լինեն, որպեսզի տեսնեք, թե մեզ մոտ ինչպիսի քննարկումներ են լինում: Այդ քննարկումները շատ երկար են տեղի ունենում՝ այդ թվում նաև նախագահի թեկնածուի հետ կապված: Բոլորիդ տեղյակ պահեմ, որ Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում: Բնական է, որ բոլորը չեն կարող ունենալ նույն կարծիքը, բայց երբ բանավեճերի ու ընդհանուր քննարկումների արդյունքում քաղաքական ուժը որոշում է կայացնում, քաղաքական որոշումը բոլորն են հարգում»:

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ իրենց կուսակցությունում նախագահի թեկնածուի համար նաև այլ անունների շուրջ է քննարկում եղել, նաև այն անունների, որոնք արծարծվել են մամուլում:

Խոսելով «Ելք»-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնության մասին առ այն, որ ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու ընտրվի համապետական ընտրությունների արդյունքում՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մասնագիտական հարց է, իրենց իրավունքն է: Քաղաքական ուժը, խմբակցությունը ցանկացած հարց իրավունք ունի բարձրացնել, վիճարկել, իսկ ՍԴ-ն կտա իր պատասխանը»:

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված