Հայերեն


Ինչու է «Արսենալից» Վենգերի «հոտը գալիս»․ Մխիթարյանի գնահատականը մարազմի խաղում

Սպորտ

1in.am |

Լոնդոնի «Արսենալը» կրկին հիասթափեցրեց երկրպագուներին: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում «Էմիրեյթս» մարզադաշտում Արսեն Վենգերի թիմն ուղղակի ձախողվեց: Կարգով զգալի ցածր «Էսթերսունդը» գերազանցեց Լոնդոնյան թիմին խաղային գրեթե բոլոր առումներով: Ոմանք «Արսենալի» պարտությունը բացատրում են մոտիվացիայի պակասով և հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների բացակայությամբ:

Ընդունենք սակայն, որ «Արսենալի» կալիբրի թիմն այսպես ասած իրավուք չունի նա մանավանդ սեփական հարկի տակ նման ֆուտբոլ ցուցադրելու: Որպեսզի ավելի պատկերավոր լինի տեղի ունեցածը, նշենք, որ «Էսթերսունդի» հիմնական թիմի 24 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում 12․5 միլիոն եվրո: «Արսենալի» հիմնական թիմի 24 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 492․5 միլիոն եվրո: Կարծում ենք մեկնաբանությունն ավելորդն է: Թեկուզ երրորդ կազմով «Արսենալը» պետք է հաղթեր «Էսթերսունդին»: Եվրագավաթների խաղարկություններում շատ են դեպքերը երբ ոչ այնքան կարևոր խաղերում հայտնի թիմերը ելույթ են ունենում ոչ հիմնական կազմով: Խաղալու հնարավորություն ստացած ֆուտբոլիստները սովորաբար դաշտում իրենց չեն խնայում աչքի ընկնելու և մարզչի ուշադրությունը գրավելու համար: «Արսենալի» խաղացողների մոտ չկար ձգտում, հաղթելու ցանկություն: «Արսենալի» ֆուտբոլիստները խաղում էին, խաղալու համար: Սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է մարզադաշտ եկած և ընդհանրապես հանդիպմանը հետևող երկրպագուների նկատմամբ: «Ավելորդ ինքնավստահությունը խանգարեց մեզ:

«Առաջին կեսում խնդիրներ էին ծագում արագ գրոհների և գոլային պահեր ստեղծելու հետ: Առաջին խաղից հետո շատ հանգիստ էինք և չէինք կարողանում կենտրոնանալ: Կարծում եմ երկրորդ խաղակեսում ամեն ինչ կարգին էր: Կարող էինք մի քանի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Խաղի թելը մեր ձեռքում էր և վերահսկում էինք խաղի ընթացքը: «Արսենալը» մրցակցի դարպասին մոտենալու լուրջ կրեատիվ որոշումներ չուներ, այդ պատճառով դրական արդյունքի չհասանք: Երբ կորցնում էինք գնդակը, ազատ տարածություններ էինք տալիս մրցակցին: Ամեն դեպքում պետք է ընդունենք, որ, առաջացած խնդիրներին լավ արձագանքեցին և գերազանց աշխատանք կատարեցինք խաղադաշում: Մենք ամեն ինչ արեցինք այս փուլի արգելքը հաղթահարելու համար»,- խաղից հետո ասել է Արսեն Վենգերը: Եթե «Արսենալի» գլխավոր մարզիչը փաստում է, որ իր ֆուտբոլիստները «Էսթերսունդի» դեմ գերազանց աշխատանք են կատարել, ապա կաելի է պատկերացնել ինչիպիսի պատկեր կլինի եթե լոնդոնյան թիմի խաղացողները ոչ թե գերազանց, այլ լավ կամ բավարար աշխատանք կատարեն: «Արսենալի» երկրպագուները կրկին անգամ խիստ քննադատության են ենթարկել Վենգերին:

«Նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել, որ կպարտվենք գաճաճ մրցակցից: «Արսենալի» խաղերն այլևս անհնար է դիտել: Դա մառազամի խաղ էր: Հոգնել ենք արդեն: Մեր սիրելի թիմից մարազմատիկ Վենգերի «հոտն է գալիս»: Իսկ թե ինչում է «Արսենալից» գարշահոտ գալիս առաջին հերթին գիտեն ակումբի սեփականատերերը: Թիմը կործանվում է, իսկ պնդաճակատ մարզիչը չի հեռանում: Արդեն իսկ կարելի է շնորհավորել «Մանչեսթեր Սիթիի», քանզի Լիգայի գավաթի եզրափակչում ջախջախելու են «Արսենալին»: Ամոթ է, եկեք սթափվենք և փրկենք «Արսենալը» Վենգերից»,-իր միկրոբլոգում գրել է «Արսենալի» երկրպագու @mcbrаyan-ը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա մեր ֆուտբոլիստը, չնայած ակտիվ գործողությունների՝ աչքի չընկավ կառուցողական և դիտարժան խաղով: Հեղինակավոր «Whoscored»-ի վիճակագրական տվյալների համաձայն ողջ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստը ոչ մի հարված չի կատարել դարպասին: Մխիթարյանը ընդհանուր առմամբ կատարել է 53 փոխանցում, որոնցից միայն 63 տոկոսն է ճշգրիտ եղել: Whoscored»-ը Մխիթարյանին միջինից էլ ցածր գնահատական է տվել:

շարունակությունը՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված