Հայերեն


Ինչու է նախագահը մեկնում ԱՄՆ

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է ներդրումային համաժողովի: Այդ համաժողովը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները, և Սերժ Սարգսյանը բնականաբար փորձելու է համոզել ներդրողներին, որ նրանք գան Հայաստան:

Հատկանշական է, որ այդ համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ-ում, և ոչ թե, օրինակ, Ռուսաստանում կամ Եվրոպայում: Ընդ որում՝ այստեղ խնդիրը լոկ տնտեսական չէ: Այս իմաստով էլ, իհարկե, իրավիճակը պարզ է` Ռուսաստանը գտնվում է ծանր վիճակում, իսկ Եվրոպայում տնտեսական վիճակը ծանր չէ, սակայն կան խնդիրներ, և այս տեսանկյունից, իհարկե, պոտենցիալ ներդրումների հեռանկարն այնքան էլ մեծ չէ: Եվ այս տեսանկյունից, իհարկե, ներդրումային առավել առատ աղբյուրը, անկասկած, Միացյալ Նահանգներն են, որտեղ տնտեսական աճ կա, որը համաշխարհային տնտեսության անխոս առաջատարն է:

Սակայն այստեղ առավել առանցքային դեր ունի այն, որ Նահանգները համաշխարհային քաղաքականության առաջատարն է: Եվ սա ներկայումս առավել կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար ներդրումային հեռանկարների տեսանկյունից, քան տնտեսականը: Բանն այն է, որ Հայաստանում արևմտյան ներդրումների խնդիրը ներկայումս խորապես քաղաքական խնդիր է և պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի խնդիրը պետք է լինի Միացյալ Նահանգներին համոզել, որ Հայաստանն աշխարհաքաղաքականության տեսանկյունից պատրաստ է ադեկվատ քայլերի: Այսինքն՝ ամեն ինչ իրականում վճռվելու է ոչ թե ներդրումային համաժողովի դահլիճում, այլ քաղաքական կուլիսներում: Խնդիրը, սակայն, այն է, որ այս առումով Հայաստանն իր վրա ունի մի խարան կամ բիծ` 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որի հանդեպ Արևմուտքի վերաբերմունքը այս ընթացքում որոշակի մեղմվել և հղկվել է, սուր անկյունները հարթվել են, սակայն ընդհանուր անվստահությունը հաղթահարող քայլեր Հայաստանը ոչ միայն չի արել, այլև կատարել է մի շարք՝ հակառակը վկայող գործողություններ:

Եվ այս իմաստով հարց է առաջանում, թե ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը քաղաքական կուլիսներում, կամ ինչ պետք է ասի, որ դրանով էապես փոխի Հայաստանի գրավչությունը արևմտյան կամ ամերիկյան ներդրումների քաղաքական կոնտեքստում: Սակայն խնդիրը երևի թե իրականում գտնվում է ոչ թե այդ` համոզելու, հավաստիացնելու հարթության վրա, այլ նոր պայմանավորվածությունների:

Սարգսյանն անկասկած գիտակցում է, որ Հայաստանը ներկայումս որևէ առումով այն վիճակում չէ, որ հավակնի կամ ակնկալի արևմտյան շոշափելի ներդրումներ: Հայաստանին ներկայումս նույնիսկ մեծ ծավալի պարտք չեն տալիս, ուր մնաց՝ ներդրումներ: Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի մեկնում է ԱՄՆ ոչ թե ներդրումների հարցում Նահանգներին քաղաքական աջակցության համար համոզելու, այլ Նահանգների հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, այսինքն՝ ներդրումային ռեժիմի քաղաքական նոր կոնտեքստ ձևավորելու համար` քայլերի որոշակի ճանապարհային քարտեզով:

Եվ այստեղ է խնդիրը և հարցը` Նահանգները կհամաձայնե՞ն Սերժ Սարգսյանի հետ փոփոխությունների նոր ճանապարհային քարտեզ, ժամանակացույց կամ ռեժիմ պայմանավորվելու առաջարկին, թե՞ կպնդեն, որ Սարգսյանը հավատարիմ մնա նախկին պայմանավորվածություններին, նախկին ժամանակացույցին:

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված