Հայերեն


«Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ

Հասարակություն

Շավարշ Բզնունյան

Օրաթերթերից մեկ մոտ կարծես վատ ավանդույթ, կամ, ժողովրդական լեզվով ասած, «խասիաթ» է ձևավորվել ժամանակ առ ժամանակ անպայման անդրադառնալ Multi Wellnes սպորտային համալիրին։ Դեռ ընդամենը 2 շաբաթ էր անցել վերջերս հրապարակված ակնհայտ կեղծ ու ստահոդ հոդվածից, այսօր էլ լրագրողի մտքով անցել է հերթական հերյուրանքը հրապարակել Multi Wellnes-ի մասին։

Լրագրողը գրել է, որ Multi Wellnes-ը արտոնյալ պայմաններով վարկ է առաջարկում մարդկանց՝ իր ծառայություններից օգտվելու համար։ Սակայն լրագրողը ջանք ու եռանդ չի խնայել այս ամենը բացասական երանգով ներկայացնելու համար։ Արդյունքում ստացվել է անգրագետ մի նյութ, քանի որ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ բացասական բան տեսնել այնտեղ, որ երևանյան սպորտային համալիրներից մեկը արտոնյալ պայմաններ է առաջարկում՝ իր մոտ մարզվելու համար, քանի որ խոսքը գնում է առանց կանխավճարի, զրո տոկոսադրույքի մասին։ Նշենք, որ անգամ զարգացած երկրներում դա լայնորեն օգտագործվող պրակտիկա է։
Ավելին, ցանկալի կլիներ, որ բոլոր մյուս սպորտային կոմպլեքսները օրինակ վերցնեին հենց Multi Wellnes-ից․ ի վերջո սպորտը, առողջ ապրելակերպը միայն դրական և գովելի երևույթներ են, իսկ դրան նպաստող որևէ ընկերություն միայն գովեստի է արժանի։
Լրագրողը փորձել է իր գրածին բացասական երանգ հաղորդել նաև հատուկ օգտագործելով և շեշտելով «սաունա» բառը, դրանով կարծես ակնակրկելով, որ վարկ է տրամադրվում «սաունա» այցելելու համար։ Հենց դրանով է լրագրողը մատնել իր անգրագետ լինելու փաստը, քանի որ փաստել է, որ սաունան չի տարբերում սպորտային համալիրից։ Այո՛, Multi Wellnes-ում կա նաև շոգեբաղնիք, բայց սպորտից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդ կփաստի, որ յուրաքանյուր սպորտային համալիրում կա շոգեբաղնիք, որն անհրաժեշտ է մարզվելուց հետո մարմինը թուլացնելու կամ ավելորդ քաշից ազատվելու համար։ Իսկ լրագրողը ակնհայտորեն սպորտից անտեղյակ մեկն է։ Բայց մի՞թե իրավունք ունի սպորտից կիլոմետրերով հեռու լրագրողը, որը մարզային համալիրի շոգեբաղնիքը ներակայացնում է որպես «սաունա», ընդհանրապես մեկ տող անգամ գրել սպորտային համալիրի մասին։ Դա նույնն է, երբ գետաձին փորձի դատողություններ անել ֆիզիկայի մասին, չնայած գետաձիու մոտ դա թերևս ավելի լավ ստացվի, քան տվյալ լրագրողի մոտ սպորտային համալիրի մասին գրելը։
Իսկ եթե խնդիրը որևէ քաղաքացու անվճարունակ լինելու փաստն է, ապա բոլորն էլ հասկանում են, որ արտոնյալ պայմաներով վարկը ուղղակի առաջարկվում է, ոչ թե պարտադրվում, և այդ վարկից օգտվելը կամ չօգտվելը բացառապես քաղաքցաու որոշելիքն է։
Այսքանից հետո մնում է ենթադրել, որ լրագորղին պարզպես «նստացրել են» Multi Wellnes-ի թեմայի վրա և ուղարկել են սպորտայիհն համալիրի մատույցներ՝ օրուգիշեր հերթապահելու ու մի հիմարություն գրելու մասին, նա էլ ստիպված նման ձևով է կատարում իր վրա դրված առաջադրանքը, կախվելով փրփուրներից։
Ինչևէ գործի գիտակ մարդիկ հասկանում են,որ այս ամենից սպորտային համալիրը միայն շահելու է, քանի որ սա հրաշալի գովազդ է։

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված