Հայերեն


Ինչպե՞ս սկսել կարիերա էրոտիկ ֆիլմերում. հայտնի ռեժիսորն անկեղծացել է կենսափորձի ու սկանդալների մասին

Life

Պոռնոինդուստրիայում աշխատող ռեժիսոր Գրեգ Լանսկին պատասխանում է օգտատերերի հարցերին և պատմում է իր մասնագիտության առանձնահատկությունների մասին:

– Ինչպե՞ս եք սկսել ձեր կարիերան պոռնոյում:

– Ես սկսեցի մեծահասակների համար ինդուստրիայում աշխատել մոտ 10 տարի առաջ: Ես աշխատում էի հեռուստաընկերությունում, բայց ոչ նրա համար, որ սիրում էի մասնագիտությունս: Ես միշտ ցանկանում էի պոռնո նկարել ավելի շատ, քան անել մեկ այլ բան: Եվ զանգահարեցի իմ ընկերոջը՝ Մայք Ադրիանոյին և ասացի, որ եթե մենք դա հիմա չանենք, ապա երբեք չենք անի մեր ամբողջ կյանքում: Նա տոգորվեց իմ պոռթկումով: Եվ մենք հանկարծ որոշեցինք, որ կարող ենք նկարահանել պոռնո առանց այդ ոլորտում փորձ ունենալու:

Այդ ժամանակ Թվիթեր չկար, ոչ էլ սոցիալական մեդիա, որպեսզի կարողանայինք մոդելների կամ գործակալությունների հետ համագործակցել: Մենք որևէ պատկերացում չունեինք, թե ինչ պետք է անենք: Բարեբախտաբար, Սթիվ Հոլմսը համաձայնվեց աշխատել մեզ հետ և նա դարձավ մեր առաջին գիդը պոռնոինդուստրիայում: Ֆիլմը շատ վատն էր և մենք ստիպված էինք այն վաճառել, որովհետև մեզ մոտ գումար չէր մնացել: Ես ընկերներիս հետ գնացի Venus Berlin ֆեստիվալին: Այդ ժամանակ ես վատ ռեժիսոր էի, բայց կարողանում էի լավ վաճառել: Սթիվի օգնությամբ ես ֆիլմը վաճառեցի գերմանական ստուդիային: Մենք աշխատեցինք 200 դոլար: Օգուտը չնչին էր, բայց փորձը՝ անգին:

Հաջորդ օրը հանդիպեցի Սքոթ Թեյլորին New Sensations ստուդիայից: Նա ինձ հնարավորություն տվեց ստեղծել իմ առաջին ֆիլմը: 2 տարի հետո՝ ընդհանուր ծանոթությունների շնորհիվ, ես աշխատանքի ընդունվեցի Reality Kings ստուդիա: Նրանք փնտրում էին ինչ որ մեկին, ով իրենց արտադրանքին նոր որակ կբերի: 7 տարի աշխատելուց հետո ես ստեղծեցի սեփական Blacked.com և Tushy.com կայքերը:

– Ի՞նչ եք մտածում Ջեյմս Դինի և նրան առնչվող մեղադրանքների մասին

– Երբեք նրա հետ չեմ աշխատի որպես պրոդյուսեր: Սթոյան և մյուս զոհերի ճնշող մեծամասնությունը, որոնք պատմել են, նրանց միշտ լռեցրել են: Ցավոք, սա հաճախակի կրկնվող երևույթ է, որովհետև հասարակությունում, որտեղ մենք ապրում ենք, ոչ ոք չի հավատում զոհերի բռնությանը: Դինը բավականին ազդեցիկ և հարգված մարդ է ինդուստրիայում, և ես վստահ եմ, որ դրա պատճառով նրա զոհերը վախենում էին խոսել բռնության մասին: Բայց Սթոյան մեկ քայլ առաջ է գնացել, և մյուս զոհերը հիմա արդեն կարող են պատմել, ինչ է տեղի ունեցել, և ես ողջունում եմ դա:

– Ամենազզվելի երևույթը, որը հանդիպել եք պոռնոյում

– Մի քանի տարի առաջ մի աղջիկ, որը պետք է նկարահանվեր, հիվանդացել էր գրիպով և չկարողացավ գալ նկարահանմանը: Ստիպված էինք ուրիշին գտնել: Նրա գործակալը զանգեց և առաջարկեց ուրիշին: Այդ ժամանակ դժվար էր որակյալ նկարներ ուղարկել հեռախոսով և ես ռիսկի դիմեցի: Նա գեղեցիկ տեսք ուներ: Խնդրեցի նրան, որպեսզի մի քանի զգեստ փորձի նախքան նկարահանումը սկսելը: Երբ նա հանեց զգեստը նրա հետույքին կեռխաչի տեսքով դաջվածք տեսա: Սա կատա՞կ է, թե՞ ինչ: Նա ինձ պատմեց, որ իր ընկերը հավատում է սպիտակ ռասսայի գալստյանը, և դաջվածքը նրա համար է արել: Ես նկարահանումը թողեցի, և նրան խորհուրդ տվեցի ուսումնասիրի սիմվոլի նշանակությունը և ջնջի այն: Ամենավատ անակնկալն էր, որ կարող էր պատահել:

– Ինչպիսի՞ն կլինի պոռնոն ապագայում

Ես չեմ անհանգստանում ապագա պոռնոյի համար: Չնայած բազմաթիվ կայքեր արմատապես փոխել են ինդուստրիան: Մեծահասկաների համար ստեղծվող բովանդակությունը խիստ տարբերվում է նախկինից: Անսահմանափակ քանակությամբ անվճար պոռնո դիտելու հնարավորությունը ինդուստրիայում հեղափոխություն առաջացրեց, որը շատ վնաս հասցրեց:

Շատ սպառողներ փնտրում են որակյալ բովանդակություն, և ավելին, պատրաստ են դրա համար վճարել: Մենք առաջարկում ենք հիանալի բովանդակություն: Այո, դրա համար պետք է վճարել, բայց մենք հավատում ենք, որ գողության դեմ պայքարի լավագույնը ձևը լավ և վստահելի արտադրանք ստեղծելն է, որպեսզի սպառողները ափսոսանքով չվճարեն: Մեր հաճախորդների յուրահատուկ ճաշակը մեր գլխավոր ռեսուրսն է ինդուստրիայում:

Կան մի քանի հայտնի կայքեր, որոնց հետ աշխատում ենք և ունենք նորմալ հարաբերություններ: Դրանք նման են զանգվածային հեռուստատեսության, իսկ մենք՝ վճարովի կաբելային ալիքի: Նորմալ տարանջատումներ են:

Ես մտածում եմ, մոտակա 5 տարիների պոռնոսթրիմինգը կբախվի հսկայական խնդրի՝ գովազդների արգելափակման հետ: Պոռնոսթրիմինգը հիմնական հասկացվող գովազդի բիզնես-մոդելն է, բայց ծառայությունները կարող են վաճառել իրենց գովազդային տարածքը շատ սահմանափակ խմբերի: Հիմնականում պոտենցիայի դեմ դեղերը, կայքերը վեբ-տեսախցիկներով և մեծահասակների համար: Սակայն օգտատերերն սկսում են ավելի ու ավելի շատ օգտվել գովազդներն արգելափակող ծառայություններից, իսկ կայքերը չեն կարող դրա դեմ պայքարել: Ինչպե՞ս են նրանք պատրաստվում օգտատերերին համոզել, որպեսզի անջատեն արգելափակիչը: Գովազդից օգուտ ստացողների համար դժվար ժամանակներ են գալիս: Գովազդների արգելափակումները անհավանական արագությամբ աճում են՝անցած տարի 41 տոկո էր: Ստեղծվում են նաև այդ ծառայությունների բջջային հավելվածները:

– Եթե ինչ որ մեկը ցանկանում է աշխատել պոռնոինդուստրիայում որպես ռեժիսոր, օպերատոր, խմբագիր, ինչպիսի՞ ունակություններ պետք է ունենա այդ մարդը

– Իմ ընկերությունում բացառապես նույն ունակություններով մարդիկ են, ինչ սովորական ֆիլմի նկարահանող խմբի մարդիկ:

– Ես դրա մասին հարցրել եմ Ռոն Ջերեմիին, բայց այդպես էլ չստացա նրա պատասխանը: Ինչպե՞ս կարելի է հայտնվել պոռնոինդուստրիայում, ոչ թե դերասան, այլ հենց կուլիսների հետևում:

– Ես այդ հարցն ինձ տվել եմ, երբ 11 տարեկան էի: Այստեղ հստակ խորհուրդներ չկան: Ամեն ինչ կախված է ձեր հմտություններից: Մի ամաչեք, գրեք մի քանի ընկերությունների, ուղարկեք ձեր ռեզյումեն և ասեք, որ ցանկանում ենք նկարահանել: Հաջողակ պոռնո կայքերին և ընկերություններին անհրաժեշտ են տաղանդավոր աշխատողներ:

– Ինչո՞վ են զբաղվում պոռնոդերասանները, երբ ավարտում են կարիերան: Շատերը ափսոսու՞մ են, որ զբաղվել են դրանով

– Այո, այդպես լինում է: Շատերը զղջում են անցյալի համար: Բայց ինձ համար նրանք ամենատղամարդկային և խիզախ մադրիկ են: Ես անսահմանորեն հարգում են տղամարդկանց և կանանց, որոնք նկարահանվում են պոռնոյում: Ինդուստրիայի աշխատողները հաճախ խտրականության զոհ են դառնում, որն ինձ շատ է ջղայնացնում: Այն, ինչ նրանք անում են, արվեստ է: Պոռնոաշխատողները պետք է հպարտանան ինչով զբաղվում են, որովհետև նրանք այս տխուր աշխարհը հետաքրքիր են դարձնում: Անձամբ ես հպարտանում եմ նրանով, ինչ ես անում եմ, և եթե դուք հարցնեք մյուսներին, նրանք նույն պատասխանը կտան:

– Զվարճալի պատմություն նկարահանման ժամանակ

Այո, մի քանի անգամ եղել է: Մեկ տարի առաջ ես մի նոր աղջկա էի նկարահանում: Նա պետք է նկարահանման ժամանակ ծխեր: Նախքան նկարահանումը մենք առանձնացանք: Նա ասաց ինձ. //Ես չեմ կարող նկարահանվել այս տեսարանում//: Ես պատասխանեցի, որ ամեն ինչ կարգին է և կարող է հանգիստ լինել: Նա պատասխանեց. //Դու չես հասկանում, եթե իմ ծնողները տեսնեն, որ ես ծխում եմ, նրանք ինձ կսպանեն//: Դա ծիծաղելի էր, որ նրան անհանգստացնում էին ծխախոտները, այլ ոչ թե մեծահասակների համար նկարահանումները:

– Ձեր գործունեության ո՞ր ոլորտն է ձեզ ավելի մեծ հաճույք պատճառում. պոռնոն, ինչպես բիզնե՞ս, թե՞ հենց բովանդակության ստեղծումը

– Սրանք երկու տարբեր բաներ են: Մի կողմից, այս աշխատանքը պահանջում է ստեղծարարարություն և ոչ ստանդարդ մոտեցում: Մյուս կողմից դու որոշակիորեն պետք է ունենաս բիզնես աղբյուրներ և խիզախություն որոշումներ կայացնելու համար:

– Ընդհանրապես որքա՞ն ժամանակ է պահանջում հետարտադրական փուլը և վերջնական աշխատանքը ֆիլմի վրա: Մեկ տեսարանը մի քանի անգամ նկարահանու՞մ եք:

– Ես չեմ կարող խոսել բոլոր ստուդիաների մասին, բայց մեր մեկ նկարահանումը տևում է մեկ օր, իսկ հետարտադրական փուլ՝ մեկ շաբաթ. կազմ, պրոմո, սոցիալական ցանցեր, նկարներ, թրեյլերի մոնտաժ…: Եվ այո, ինչպես և սովորական ֆիլմում, դերասանները հաճախ ստիպված են լինում մի քանի դուբլ անել: Այստեղ անսովոր ոչինչ չկա:

– Որքա՞ ն են ստանում ձեր դերասանները:

– Վարձավճարները տարբեր են տարբեր ընկերություններում: Այստեղ, ինչպես ամենուր, եթե դուք աշխատում եք մեծ կինոյւոմ, դուք կստանաք ավելի շատ, քան սիրողական հնդկակական ֆիլմերի նկարահանման համար:

– Դուք կարո՞ղ եք Սաշա Գրեյին համոզել, որպեսզի նա վերադառնա պոռնոինդուստրիա: Դրա համար ես կվճարեի:

– Ես չեմ ցանկանում ինչ որ մեկին քննարկել: Այո, Սաշան հիանալի է: Բայց ես վստահ եմ, եթե նա հեռացել է ինդուստրիայից, դուք պետք է դա հարգեք:

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված