Հայերեն


«Այս պահի տվյալներով էլ ապօրինի հարստացման դեպքեր կարելի է բացահայտել». հանձնաժողովի նախագահ

Քաղաքականություն

Lragir.am-ի զրուցակիցն է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը.

Տիկին Սահակյան, այս օրերին պաշտոնյաները ձեր հանձնաժողով են ներկայացնում 2017 թվականի իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հաշվի առնելով այն, որ նախորդ տարվա կեսերից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը, ինչպես նաև ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման և կանխարգելման հարցերով մարմնի մասին օրենք, ի՞նչ է փոխվել այս տարի հայտարարագրերի ներկայացման գործընթացում:
Փոփոխվել են ժամկետները, նախկինում տարեկան հայտարարագրերը պետք է ներկայացվեին մինչև փետրվարի 15-ը, ներկայում երկարացվել են ժամկետները՝ սահմանելով մինչև մարտի 30-ը: Այսինքն՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2018 թվականի մարտի 30-ը: Ինչ վերաբերում է հայտարարագրերի բովանդակությանը, թե գույքի և եկամուտների մասով ինչ տվյալներ պետք է ներկայացվեն, օրենքների փաթեթները բովանդակության առումով դրույթներ չեն նախատեսել: Եվ նույնածավալ բովանդակությամբ հայտարարագրեր պետք է ներկայացնեն պաշտոնյաները, ինչպես նախկինում:
Ապօրինի հարստացման հետ կապված՝ ապագայում ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն իրավասություն է ստանալու հայտարարագրերը վերլուծելու՝ առերևույթ դեպքեր բացահայտելու համար: Այսինքն՝ նպատակ է հետապնդելու այնպիսի մեթոդներով վերլուծելու հայտարարագրերը, ինչը հնարավորություն կտա բացահայտելու առերևույթ դեպքեր:
Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծումը ե՞րբ է նախատեսվում:
Օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են մարմնի ձևավորմանը, ուժի մեջ են մտնելու ապրիլից հետո: Հետո պետք է մրցույթ լինի, բավական բարդ ընթացակարգեր կան: Երբ որ Ազգային ժողովի կողմից առնվազն երեք անդամ կնշանակվի, այդ ժամանակվանից մարմինը կհամարվի ձևավորված, դրա ձևավորման փաստի ուժով կդադարի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը: Եվ այդ մարմնի ձևավորման պահից կսկսեն գործել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս դրույթները:

շարունակությունը՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված