Հայերեն


Ինչից է կախված լայնածավալ պատերազմը

Քաղաքականություն

Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը.

Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվությունը, որտեղ նշվում է 2018 թվականին Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վտանգի մասին, որ երկու կողմերում էլ առկա է զիջումների գնալու ցանկության բացակայություն։ Որքանո՞վ են հավանական լայնամասշտաբ գործողություններ:
Այն, որ երկու կողմին էլ զինելով, տարածաշրջանի ռազմականացմամբ լուրջ վտանգ է ստեղծվում տարածաշրջանային անվտանգության համար, բազմիցս նշվել է նաև նախկինում՝ թե հայ, թե օտարերկրացի վերլուծաբանների կողմից: Ներկայում բանակցող երկու կողմերը (ԼՂՀ-ի բանակցային գործընթացից դուրս մղված լինելու պայմաններում) իսկապես զիջումների գնալ չեն ցանկանում, միաժամանակ ադրբեջանական կողմն անթաքույց կերպով հայտնում է իր դժգոհությունը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման կապակցությամբ, ինչպես նաև տվյալ առաքելության լիարժեք աշխատանքին խոչընդոտելու մտադրությունը: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողություններին, դրանց հավանականությունը մնում է կախված ադրբեջանա-ռուսական համագործակցության աստիճանից և Ռուսաստանի «խաղաղարար» գործողություն ծավալելու ունակության գնահատականից:
ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքելու պարագայում հնարավոր է թիրախում հայտնվի: Ինչպե՞ս եք գնահատում այս՝ արդեն բաց տեքստով ակնարկները։
Բնականաբար, նման ծանուցում միայն Հայաստանին չի ուղարկվել, սակայն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը բավական վաղուց աստիճանաբար տեղի էր ունենում, անսպասելի ոչ մի բան տեղի չունեցավ: Ակնհայտ է նաև, որ գործընթացը կշարունակվի: Եվ քանի որ տեղի ունեցածը կանխատեսելի էր, իհարկե հարցեր են առաջանում. օրինակ, Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ է հետևողականորեն բարդացրել այլընտրանքից օգտվելու հնարավորությունները, մասնավորապես անվերապահորեն ընդունելով Եվրասիական միության մաքսային կանոնները, որոնց պատճառով բարդացել է այլ երկրների արտադրանքի գնումը: Այժմ ամեն դեպքում պետք է ԱՄՆ-ի նախազգուշացմանը լուրջ վերաբերել և այլընտրանք փնտրել՝ ոչ միայն ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի, այլև էներգետիկ ռեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման նպատակով, որպեսզի հետագայում փաստի առջև չկանգնենք:

շարունակությունը՝ կայքում

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված