Հայերեն


«Պատերազմն անխուսափելի է». քաղաքագետը՝ Ադրբեջանին հասցվելիք վերջին հարվածի մասին

Քաղաքականություն

Asekose |

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով վեց գերատեսչությունների ղեկավարներ օրերս անդրադարձել են այն բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է Միացյալ Նահանգները: Դրանց թվում էր նաև ղարաբաղյան հակամարտության վերսկսումը։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոաթսի գրավոր վկայության մեջ, որը վերնագրված է «Համաշխարհային սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների հայտարարություն», բազմաթիվ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ մեկտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ամերիկյան հետախուզության ղեկավարի հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կարող է դրդել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերի խուսափումը փոխզիջումներից, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի շարունակական ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության ձեռքբերումները շարունակում են վտանգ ներկայացնել 2018 թվականին լայնածավալ բախումների համար»:

«Պատերազմն անխուսափելի է: Ես ասել էի, որ աշնանը հավանական է պատերազմ լինի, ինչը հաստատում է ամերիկացիների հայտարարությունը: Եվ, եթե Ադրբեջանը գնահատի իր ուժերի զինվածության չափն ու քանակը և կարծի, որ հաղթելու է՝ սպասե՛ք պատերազմի: Սա ամենևին մեզ չպետք է վախեցնի: ՀՀ Զինված ուժերը պետք է որդեգրի կանխարգելիչ պատերազմի տեսակետը: Բանակը պետք է շարժել դեպի Ադրբեջանի վերահսկողության տարածք՝ Կուր-արաքսյան խառնարան: Վուդրո Վիլսոնն ասում էր՝ պետություններն առաջին հերթին ժողովուրդներին են պարտավոր պատերազմի նախապատրաստել: Պարտավոր ենք Ադրբեջանին հասցնել վերջին հարվածը, որից հետո պետք է դադարի ֆաշիստական պետություն լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ մեր ռազմական դաշնակցի առջև էլ պետք է հարց դնենք, որն է՝ ո՞ւմ դաշնակիցն են նրանք:

«Եթե Հայաստանի դաշնակիցն են, պարտավոր են առանց բլեֆի, սուտ հայտարարությունների պաշտպանել ՀՀ շահերը: Նրանք հստակ պետք է պատասխան տան»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է իշխող կուսակցության համագումարում Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարությանը՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ դրան պետք է լուրջ վերաբերվել:

«Մի դեպք պատմեմ: Արմեն Գարոն իր հուշերում գրում է, որ Թալեաթը մեկ անգամ հայ երևելիներին իր մոտ է կանչում: Ասում է ռուսականություն, ռեֆորմ, պոչ խաղացնել, վերջացրե՛ք այդ ամենը: Արմեն Գարոն ասում է՝ բա որ չտա՞նք: Պատասխանում է՝ մորթելու ենք բոլորիդ, հայությունը ոչնչացնելու ենք: Նույն ենթատեքստը սա ունի: Համոզված եմ, որ Անկարայից են հուշել»:

 

«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ
Ամենադիտված