Հայերեն


Տաքսու վարորդը բռնաբարել է ուղևորուհուն

Հասարակություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Գեորգի Շ.-ի գործի դատական քննությունը:

32-ամյա Գեորգին «Այգեձոր» տաքսի-ծառայությունում որպես վարորդ է աշխատել: Նրան մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի ապրիլին գործով տուժող Արմինե Կ.-ն(անունը փոխված է) Երևանից առաջին անգամ Գեորգի Շ.-ի վարած տաքսիով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկը՝ իր բնակավայր:

Ճանապարհին Գեորգին ու Արմինեն ծանոթացել են, պայմանավորվել են, որ Գեորգին Արմինեին պարբերաբար տաքսի ծառայություն կմատուցի:

2015 թվականի ապրիլից մինչև հունիսի 3-ը Գեորգին Երևանի ռեստորաններից մեկում աշխատող Արմինեին պարբերաբար տեղափոխել է Կոտայքի մարզի նրա բնակավայր:

Հունիսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում Արմինեն հերթական անգամ աշխատանքից հետո նստել է Գեորգիի տաքսին, որ տուն գնա: Գեորգին Արմինեին հրավիրել է ընթրելու և մեքենան վարել է դեպի «Նոր Արեշ» հյուրանոց:

Արմինեն չի մերժել: Նրանք հյուրանոցի առանձնասենյակներից մեկում ընթրիք են պատվիրել:

Երբ ընթրիքը մատուցվել է, Գեորգին բանալիով փակել է առանձնասենյակի մուտքի դուռը, Արմինեին հրել-գցել է մահճակալի վրա և բռնություն գործադրելով՝ Արմինեի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Դատարանում Գեորգի Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքից երկու ամիս առաջ էր ծանոթացել Արմինեի հետ. կեսգիշերին տեսել է, որ նա ճանապարհին վիճում է մի մեքենայի վարորդի հետ: Իր տաքսին տեսնելով՝ Արմինեն վազելով մոտեցել ու ասել է, որ տուն տանի: Ճանապարհին Արմինեն հայհոյանքով խոսելով՝ ասել է. «Մեռա դրան ասելով, որ հետս գործ չունի»:

Արմինեին իջեցրել է գյուղի նրա տան մոտ, բայց գումար չի վերցրել: Այդ ժամանակ Արմինեն իրենից վերցրել է իր հեռախոսահամարը: Հաջորդ օրը նա զանգել ու առաջարկել է, որ աշխատավայրից տուն տանի:

Ինքը նրան նորից Երևանից տարել է գյուղ: Այդ օրը ծանոթացել են իրար հետ: Արմինեն ասել է, թե պարում է երևանյան ռեստորանում, ամուսնալուծված է, ունի երկու երեխա:

Հաջորդ օրը Արմինեի զանգով նորից նրան աշխատավայրից տարել է տուն: Այդպես մտերմացել են: Ինքը Արմինեի հիվանդ երեխայի համար դեղեր է գնել, պաղպաղակ ու կոնֆետ:

Մի անգամ խանութում ինքը Արմինեին ցույց է տվել իր մարմնին եղած դաջվածքը: «Պարզ ասած՝ ընկերություն են արել»:

Դեպքի օրը սովորականի նման գնացել է Արմինեի հետևից, ճանապարհին առաջարկել է միասին հաց ուտել:

Արմինեն համաձայնել ու ասել է, թե «մամային մի բան կասի»:

Միասին գնացել են «Նոր Արեշ» ռեստորան: Մուտքի մոտ Արմինեն ասել է. «Էս ի՞նչ տուֆտա տեղ ենք եկել»:

Մատուցողուհուն ինքն ասել է, որ շուտ են գնալու, իրենց անկողին պետք չէ: Ինքն ուտելիք է պատվիրել, Արմինեն՝ սալաթ: Երբ մատուցողուհին սեղանը դասավորում էր, Արմինեի հեռախոսին զանգ է եկել, նա գնացել է լոգասենյակում խոսելու: Երբ դուրս է եկել, ասել է, թե պետք է շուտ տուն գնան: Ինքն էլ ասել է՝ հաց ուտենք ու կգնանք:

Այդ ընթացքում Արմինեն ինտերնետով էր զբաղված, հետո նորից մտել է լոգասենյակ՝ հեռախոսով խոսելու: Ինքը լսել է, որ նա ասում է՝ հիմա կգամ: Հաց ուտելու ժամանակ Արմինեն նորից մտել է լոգասենյակ հեռախոսով խոսելու, ինքը լսել է «Ապեր» անունը: Արմինեն ասել է, թե լողանում է, այդ ժամանակ «դուշը» բաց էր:

Աշխատողը զանգել ու պահանջել է, որ դուշը փակեն, ինքը փակել է: Իրենք շարունակել են հաց ուտել, բայց ինքը նկատել է, որ Արմինեն խառն է, անընդհատ ասում էր՝ տուն գնանք: Նա նորից լոգասենյակ է մտել հեռախոսով խոսելու, ասել է, որ մոր հետ է խոսում: Ինքը հեռախոսը վերցրել ու Արմինեի մորն ասել է, թե հաց են ուտում, կվերջացնեն ու տուն կգնան: Մայրն էլ ասել է. «Շուտ եկեք, տղա՛ ջան»;

Որոշ ժամանակ հետո ինքը մտել է լոգասենյակ, որ լվացվի, ու դուրս գան: Արմինեն, չգիտես ինչու, «մուռ է պահել», երբ ինքը լվացվել-դուրս է եկել, տեսել է, որ նա դռան մոտ կանգնած՝ ուզում է գնալ:

Ինքը նկատել է, որ հեռախոսն ու մեքենայի բանալիները չկան:

Հարցրել է Արմինեին, նա ասել է, թե տեղյակ չէ: Եթե ինքը նրա նկատմամբ բռնություն գործադրած լիներ, չէր հարցնի, միանգամից ձեռքից կվերցներ բանալիները:

Արմինեի հետևից եկել է Վարդանը: Մինչև Վարդանի գալն իրենք զրուցել են: Վարդանի գալուց հետո, երբ դուռը բացել ու դուրս են եկել, Արմինեն սկսել է հիստերիկանալ ու իրեն ասել է, թե «գլխին սարքելու է»: Վարդանը Արմինեին ասել է. «Ընկի առաջ, աղջի՛»: Հետո նա Արմինեից վերցրել է իր մեքենայի բանալիներն ու տվել է իրեն: Ինքը բացել է մեքենայի դուռը, որ Արմինեի ծաղիկներն ու տոպրակը տա նրան: Երբ մոտեցել է Արմինեին, տեսել է, որ իր հեռախոսը նրա ձեռքին է: Ինքը նրանից պահանջել է հեռախոսը, նա էլ ասել է, թե իր մոտ չի, չնայած ինքը հեռախոսը տեսել է նրա ձեռքին:

Ինքը գրավատնից վերցրել է իր մյուս հեռախոսը, զանգել է Արմինեին ու ասել է, որ հեռախոսը վերադարձնի: Նա ասել է. «Հեռախոս չկա քեզ տալու»:

Հունիսի 12-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այնտեղ իմացել է՝ իբր ինքը Արմինեի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը: Բայց նման բան չի եղել, ինքը նրան մատով չի կպել: Եթե մի բան եղած լիներ, ինքը կասեր՝ եղել է: Բայց ինքը նրան մատով չի կպել: Ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել, անհիմն մեղադրանք են առաջադրել իրեն՝ էն էլ՝ էդպիսի հոդվածով: Իրենք իրար հետ լավ են եղել, ինչ-որ ընկեր իմացել է, որ միասին տեղ են գնացել, դրա համար Արմինեն իր գլխին սարքել է՝ արդարանալու համար…

Տուժող Արմինեն հայտնել է, որ պարբերաբար օգտվել է «Այգեձոր» տաքսի-ծառայության նույն մեքենայից, որի վարորդը եղել է Գեորգին:

Դեպքի օրը՝ 2015 թվականի հունիսի 3-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Գեորգին տաքսիով եկել է իր աշխատավայր, որ տուն տանի: Ճանապարհին նա առաջարկել է միասին ընթրել:

Ինքը մերժել է ու պահանջել է, որ նա իրեն տուն տանի: Բայց Գեորգին սկսել է իրեն հորդորել, պատմել է, թե ինչ դժվար կյանք է ունեցել: Ինքը նորից մերժել է:

Տեսնելով, որ ինքը ցանկանում է զանգել, նա իր ձեռքից վերցրել է իր պայուսակն ու հեռախոսը, դրանք գցել է վարորդի նստատեղի մոտ՝ հատակին:Այդ ժամանակ մեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ, ինքը ցանկացել է իջնել, բայց մեքենայի դռները փակ են եղել, Գեորգին ծիծաղել ու ասել է, թե իրեն չի թողնի մեքենայից իջնել:

Հասկանալով, որ կարող է անախորժությունների մեջ հայտնվել, դրանցից խուսափելու համար ինքը համաձայնել է միասին ընթրելու՝ Գեորգիի առաջարկին:

Նա մեքենան վարել է դեպի կայարան: Կանգնել է ինչ-որ հյուրանոցի առաջ, իջել է մեքենայից: Ինքը մեքենայի հատակից վերցրել է իր հեռախոսն ու պայուսակը: Գեորգին իր ձեռքից քաշելով՝ իրեն իջեցրել է մեքենայից: Ինքն իջել ու կանգնել է մեքենայի կողքին, չի ցանկացել մտնել հյուրանոց, պահանջել է, որ Գեորգին իրեն տուն տանի:

Մոտ տասը րոպե նա իրեն հորդորել է, որ միասին մտնեն հյուրանոց ու հաց ուտեն, ուրիշ՝ ոչինչ: Երբ կանգնած էին հյուրանոցի բակում, իր հեռախոսին զանգել է մայրը: Նրան չանհանգստացնելու համար ասել է, թե մի քիչ կուշանա, բայց պատճառը չի ասել: Այդ ժամանակ հյուրանոցի պատուհաններից մեկը թակել են, իրենց հասկացրել են, որ չաղմկեն: Ինքը Գեորգիի հետ մտել է հյուրանոց: Աշխատակցուհին իրենց ուղեկցել է առանձնասենյակ, Գեորգին ուտելիք ու գինի է պատվիրել: Հաց ուտելիս ինքն անընդհատ պահանջել է, որ շուտ վերջացնեն ու տուն գնան: Բայց Գեորգին անընդհատ ստել է, խոստացել է, թե ուր որ է՝ կգնան:

Ժամը 1-ի սահմաններում իրեն զանգել է ընկերը: Նախքան զանգին պատասխանելը Գեորգին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ պատառաքաղով սպառնալով, որ այնպես խոսի՝ զրուցակիցը չհասկանա՝ ինքը որտեղ է:

Ինքն ընկերոջն ասել է, թե տանն է, լոգանք է ընդունում, հետո կխոսեն:

Այնուհետև Գեորգին իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Ինքը մերժել է:

Դրանից նա ավելի է ագրեսիվացել: Պատառաքաղով սպառնացել է, ապա իր ձեռքից քաշելով՝ նստեցրել է մահճակալին ու ցանկացել է պատռել զգեստը: Ինքը դիմադրել է, բայց տեսնելով Գեորգիի հայացքը, կարմրած աչքերը, լսելով նրա սպառնալիքները՝ խնդրել է շորը չպատռել: Իր կամքով հանել է շորը, նստել է բազմոցին: Գեորգին նույնպես հանել է շորերը, մոտեցել ու իրեն հրել-գցել է անկողնուն: Ինքը փորձել է դիմադրել, բայց նա մի ձեռքով բռնել է իր երկու ձեռքերը, մյուսով պատռել է իր սպիտակեղենն ու իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նրանից ազատվելու համար ինքը ձևացրել է, թե վատ է զգում: Հրել է Գեորգիին, գնացել է լոգասենյակ: Նա եկել է իր հետևից, ցանկացել է այնտեղ էլ սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինքը գնացել է սենյակ: Այդ ժամանակ իրեն զանգել է մայրը: Ինքը հասցրել է ասել, որ տաքսու վարորդն իրեն տարել է կայարանում ինչ-որ տեղ ու փակել է սենյակում:

Գեորգին սպառնացել ու պահանջել է, որ ինքը չհայտնի կատարվածի մասին: Ինքը վախեցել է նրանից, միացրել է հեռախոսի բարձրախոսը ու խոսել է մոր հետ, մայրը Գեորգիին խնդրել է, որ իրեն տուն տանի:

Դրանից հետո Գեորգին մի քանի անգամ բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, բայց ավարտին չի հասցրել, որովհետև ինքն անընդհատ դիմադրել է:

Ինքը պարբերաբար՝ «սեռական ակտերի ընթացքում» գնացել է լոգասենյակ, խոսել է մոր ու ընկերուհու հետ, բայց չի կարողացել բացատրել, թե որտեղ է: Կողքերը նայելով՝ տեսել է, որ պատին փակցված է քաղաքային հեռախոսահամար, հաղորդագրությամբ այդ համարն ուղարկել ու խնդրել է օգնել իրեն:

Մեկ ժամ անց առանձնասենյակի դուռը թակել են, աշխատողը խնդրել է բացել դուռը:

Ինքը հասկացել է, որ իր հետևից են եկել, արդեն իրեն պաշտպանված է զգացել, հրել է Գեորգիին իր վրայից, վերցրել է զգեստը, գնացել է լոգասենյակ, պատռված սպիտակեղենը գցել է աղբամանը, հագնվել ու անմիջապես դուրս է եկել: Գեորգին այդ ընթացքում նույնպես հագնվել է: Ինքը դուրս է եկել ու տեսել է հյուրանոցի աշխատողին ու ընկերուհու ամուսնուն՝ Վարդանին…

Հյուրանոցի աշխատողը հայտնել է, որ երբ առանձնասենյակի դուռը բացել են, աղջիկը դուրս է եկել վախեցած, լացակումած ու այլայլված վիճակում, նա դողալով ասել է սենյակում իր հետ գտնված տղային. «Դու քո հալը կտեսնես»…

Ընդհանուր իրավասության դատարանը Գեորգի Շ.-ին մեղավոր է ճանաչել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 12-ից:

1in.am

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված