Հայերեն


Քանի նմանակ ունի Պուտինը. ինչ են թաքցնում հատուկ ծառայությունները. Տեսանյութ

Բաց մի թողեք

 

Դեռ մեկ տարի առաջ Պուտինի նախկին կին՝ Լյուդմիլա Պուտինան, գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր նախկին ամուսինը վաղուց ողջ չէ, եւ Ռուսաստանի «սարսափելի շրջանակները» Կրեմլում նստեցրել են Պուտինի նմանակին: Կինն ասում է, որ հնարավոր է նույնիսկ մի քանի նմանակներ կան:
Հետաքրքիր իրավիճակ է առաջացել մեկ տարի անց: Այս տարվա մարտի սկզբին Պուտինը խորհրդավոր կերպով «անհետացավ», մոտ 10 օր ՌԴ նախագահի խոսնակը այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչ է կատարվում: Տարբեր վարկածներ էին շրջանառվում, սկսած հիվանդությունից, Ալինա Կաբաեւայի ծննդաբերությունից, մինչեւ հեղաշրջում եւ նրա մահը:
Այս ֆոնին, Լյուդմիլա Պուտինայի մեկ տարվա վաղեմության հարցազրույցն իսկապես ակտուալ է դարձել, հատկապես նմանակների պարագան, եւ ահա թե ինչու:
Պուտինի անհետացման օրերին նրա միակ կապն արտաքին աշխարհի հետ փաստացի մնացել էր Սերժ Սարգսյանը: Այդ օրերին, ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու նախագահները հեռախոսազրույց էին ունեցել եւ քննարկել մասնավորապես ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին նախատեսված միջոցառումներին մասնակցելու հարցը:
Մինչ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Պուտինը ժամանելու է, նրա խոսնակը հայտարարեց, թե այդ խնդիրը դեռ քննարկվում է: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Պուտինը այդ օրը չգա, հայ ժողովուրդը դա չի հասկանա: Դրա մեջ իսկապես ճշմարտություն կա, հաշվի առնելով հայ ժողովրդի «ռուսամետությունը», ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

Պուտինը ապրիլի 24-ին հրավիրված է նաեւ Թուրքիա՝ Գալիպոլիի ճակատամարտի միջոցառմանը: Դրան մասնակցելը անչափ կարեւոր է Ռուսաստանի համար, Պուտինը մի առիթով ասել է, թե Աթաթուրքի ժամանակաշրջանը լավագույններից մեկն էր ռուս-թուրքական հարաբերություններում: Բացի այդ, ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում դաշինքով հանդես գալու համար, քանի որ հայտնվել են միջազգային մեկուսացման վիճակում:Պուտինը դժվարին ընտրության առաջ է: Սակայն, բացի այս միջոցառումներից, Ռուսաստանի նախագահն այդ օրը բազմաթիվ այլ կարեւոր ու անհետաձգելի գործեր էլ ունի, մասնավորապես՝ Մեծ հաղթանակի տոնակատարության պատրաստությունը, Ճապոնիայի ու Չինաստանի հետ բանակցությունները, Եվրասիական միության վեհաժողովը եւ այլն:
Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը: Պուտինի խոսնակը հարցմանն ի պատասխան ասել է, որ որեւէ խնդիր չկա, եւ «սովրեմյոննի տեխնոլոգիաները» հնարավորություն են տալիս լուծել այս հարցը: Մասնավորապես, Պուտինը ապրիլի 24-ին լինելու է եւ Երեւանում, եւ Բոսֆորի ափին, եւ միաժամանակ մասնակցելու է ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին:
Ավելին, ըստ խոսնակի, նա այդ օրը Յալթայում հավաքելու է Երկրորդ աշխարհամարտի դաշնակիցներին՝ քննարկելու Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունները:
Բացի այդ, նույն օրը Վլադիվոստոկում նա բացելու է խաղաղօվկիանոսյան վեհաժողովը, որտեղ Չինաստանի ու Ճապոնիայի ղեկավարների հետ քննարկելու է Երկրորդ աշխարհամարտի արդյունքները: Իսկ Մինսկում էլ ապրիլի 24-ին անցկացվելու է ԵՏՄ վեհաժողովը, որտեղ քննարկվելու են միասնական արժույթի հարցերը: Ըստ տեղեկությունների, այդ վեհաժողովին, երկու նման վեհաժողով բաց թաղնելուց հետո, մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը:
«Սովրեմյոննի տեխնոլոգիաները» դա թույլ են տալիս, կրկնել է ՌԴ նախագահի խոսնակը:

Շարունակությունն՝ այստեղ

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված