Հայերեն


Շվեյցարիայի քաղաքացին կալանավորվել է սխալ թարգմանության հետևանքով. փաստաբան (փաստաթղթեր)

Հասարակություն

Հունվարի 8-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալել են ՌԴ քաղաքացի Արտեմ Սատալկինին: Վերջինս բերման է ենթարկվել, ապա կալանավորվել Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվելու փաստի հիման վրա, այն է՝ գողություն, սեփականության վնաս, ներխուժում բնակարան, թմրանյութերի վերաբերյալ դաշնային օրենքի խախտում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Արտեմ Սատալկինին կալանավորել են սխալ թարգմանության հետևանքով։

«Հունվարի 11-ին գնացինք դատարան, ասացի՝ չգիտեմ, թե ով է ֆրանսերենից թարգմանություն կատարել, բայց սխալ է: Պատասխանեցին, որ դատախազությունում նման ծառայություն ունեն, որտեղ էլ թարգմանվել է։ Դատավոր Ռուբեն Ներսիսյանը միջնորդությունը բավարարեց, կալանք նշանակվեց՝ 30 օրով։ Երեկ դիմել են՝ կալանքը երկու ամսով երկարացնելու համար. դատավորն արդեն Արշակ Վարդանյանն է։ Իսկ ես ասացի, որ բացի այն, որ թարգմանությունը օրենքի խախտումով է կատարված, նաև կեղծ է, քանի որ տեքստի մեջ այլ բան է գրված»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սատալկինին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը. «Խախտում է տեղի ունեցել, քանի որ «Անձի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածում ասվում է, որ անձը չի կարող հանձնվել, եթե ստացող երկրում, այսինքն՝ Շվեյցարիայում, այդ հանցագործության պատժի չափը մեկ տարուց պակաս է։ Մենք արդեն երկու ամիս է՝ ասում ենք, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար պատիժը պակաս է մեկ տարուց, դուք իրավունք չունեք նրան հանձնելու։ Այսինքն՝ նա չէր էլ կարող կալանավորվել: Բերել են թարգմանություն, ըստ որի, Սատալկինի մեղադրանքը հինգ տարի և ավել է: Դատախազը մեզ փաստաթուղթ է բերում՝ ասելով, թե լավ չգիտեք ոչ Շվեյցարիայի օրեսնդրությունը, ոչ էլ լեզվաբանությունը. թարգմանությունում այդպես է գրված»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են կալանավորել քաղաքացուն, փաստաբանն ասաց.

«Հիմա հենց դա ենք ուզում պարզել, ասում ենք՝ Շվեյցարիայից բնօրինակ թղթեր տվեք՝ չեն տալիս, տալիս են դատախազի բերած թարգմանությունը, որը կեղծ է»:

Սիրունյանն ասաց նաև, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից իրենց հարցին ի պատասխան հաստատել են, որ սխալ է արվել։ Նա ընդգծեց՝ այն թղթերը, որոնք թարգմանվել և որոնց հիման վրա կալանավորվել է իր պաշտպանյալը՝ հանձնել է նոտարական մի քանի գրասենյակների և ստացել իրենց կողմից սպասվող թարգմանությունը։

Նշենք՝ փաստաբան Սիրունյանն այս դեպքի հետ կապված այսօր բողոք է ներկայացրել նաև Գլխավոր դատախազին:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված