Հայերեն


ԱԱԾ-ն նոր բանդա է հայտնաբերվել. ինչպես է գործել խումբը

Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ վթարներ կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել 30-ից ավել վարորդներ եւ մեկ ոստիկան: Իսկ ինչպե՞ս է գործել խումբը 2 վարորդ միմյանց հետ պայմանավորվել են «թեթեւ» ավտովթար բեմադրել եւ ապահովագրական ընկերություններից գումար աշխատել: Եւ որպեսզի ամեն ինչ «օրինական» լինի, գործին խառնել են նաեւ օրենքի մարդկանց՝ ՀՀ ճանապարհային ոստիկաններին: Պարզվում է` ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցները` նախապես տեղեկացված լինելով, որ վթարները կեղծ են, աչք են փակել կեղծիքի վրա, արձանագրել վթարը՝ այդպիսով հնարավորություն տալով վարորդներին գումար աշխատել: Հասկանալի է, որ ճանապարհային ոստիկաններն իրենք էլ են շահագրգռված եղել եւ, այսպես ասած, մասնաբաժին են ունեցել գործարքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ վթարների գործում ներգրավված են եղել տասնյակից ավել վարորդներ, որոք հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: Ավելին` ԱԱԾ-ն կեղծ վթարներ կազմակերպելու գործով կալանավորել է ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի: Եւ այս օրերին հերթով հարցաքննության են հրավիրվում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են ներգրավված եղել այս բանդայի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունը փորձեց պարզել գործը բացահայտած եւ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանին ուղարկված մեր հարցումների մեջ էր նաեւ այս տեղեկությունը, թե քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ապահովագրական ընկերություններից շուրջ 10 միլիոնը գերազանցող գումարների հափշտակության դեպք, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել նշված գործի կապակցությամբ: Ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույնպես դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի այս դեպքում եւս ստիպված եմ սեղմ տվյալներ ներկայացնել: Կարող եմ փաստել, որ գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել: Հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, ով գտնվում է կալանքի տակ: Ըստ նախնական տվյալների` վերջինս, տեղեկացված լինելով վթարների կեղծ լինելու մասին, ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը:

շարունակությունը՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված