Հայերեն


Սատանաների ու սրբերի ցուցակը

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Ինչպես իշխանության մեջ տեղի ունեցող գրեթե ցանկացած նշանակալից կամ աղմկոտ վերադասավորում, պաշտոնանկություն, հեռացում, հրաժարական, այդպես էլ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը հանրային տարբեր շրջանակներից մի մասի շրջանում գնահատվեց իբրև հերթական իմիտացիա: Այդ գնահատականին նպաստեց հատկապես այն հանգամանքը, որ Խաչատրյանը հեռացվում է երկրորդ անգամ` մի անգամ հեռացվեց, հետո հետ եկավ Բուդաղյանների հետ կապված պատմությունից հետո:

Այն, որ իշխող համակարգում տեղի ունեցող այդօրինակ փոփոխություններն իրականացնելիս հաշվի է առնվում ոչ թե հասարակական կամ պետական շահը, այլ ներիշխանական խնդիրներն ու դրանք լուծելու ուղիները, գրեթե վեր է կասկածից: Բայց երբ այդ ամենը հանրությանը շարունակաբար ներկայացվում է իբրև իմիտացիա, այն էլ՝ հերթական, դա գործնականում թողնում է առաջին հերթին հանրության տրամաբանելու կանխավարկածի կոպիտ ոտնահարում:

Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանի հանրությանը հնարավոր է տարիներ շարունակ «խաբել» կամ «ֆռռացնել» իմիտացիաներով, Խաչատրյանին կամ որևէ այլ մեկին տանել-բերելով, դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ մարդը կարծում է, թե հասարակությունն անգետ է: Նույն կերպ, եթե մարդը տեղի ունեցող փոփոխությունների առնչությամբ հանրությանը չունի ասելու, մատուցելու, մեկնաբանելու այլ բան, քան իմիտացիայի մասին հերթական և շարունակվող բնորոշումները, ուրեմն այդ մարդն էլ խախտում է հասարակության տրամաբանելու կանխավարկածը:

Հայաստանում ստեղծվել է ուշագրավ իրավիճակ` իշխանությունն ինչ-որ փոփոխություններ է անում, հասարակական խմբերի մի զգալի մաս իր խնդիրն է համարում հանրությանը համոզել, որ «չհավատա» այդ փոփոխություններին: Ընդ որում՝ Հայաստանի պարագայում սա արդեն դառնում է քրոնիկ և համատարած, համաճարակային բնույթի երևույթ: Օրինակ՝ քաղաքական պայքարում էլ տարածված է ոչ թե ինչ-որ բանի հարցում հասարակության հավատն ու վստահությունը ձեռք բերելու մոտեցումը, այլ անելու ամեն ինչ, որ հանրությունը հանկարծ որևէ այլ մեկի չհավատա: Չհավատաք, որ իշխանությունը կարող է որևէ բան փոխել, չհավատաք, որ ինձանից բացի կարող է այլ ընդդիմություն լինել, չհավատաք, չհավատաք, չհավատաք:

Հայաստանյան քաղաքական բառապաշարն ու մտահորիզոնը դարձել է «չ»-ի պատանդը: Դրա հետևանքով էլ Հայաստանում փաստացի ոչինչ Չի փոխվում: Քաղաքական տարբեր ուժեր ցուցաբերում են այդ խնդրի գիտակցումը, այդ շրջանակից դուրս գալու անհրաժեշտությունը, բայց բավական է նրանք ոտքը կես քայլ դուրս դնեն համընդհանուր այդ շրջանակից, երբ անմիջապես վախենում են «Չ»-ից դուրս քաղաքականությունից, առավել ևս, երբ կես քայլ դուրս դնելու դեպքում նրանք ենթարկվում են քարոզչական գրոհների բոլոր ուղղություններից, այդ թվում՝ իշխանության: Որովհետև իշխող համակարգի համար էլ խիստ շահեկան է, երբ քաղաքական պայքարի առանցքը կազմում է ընդամենը հասարակությանը իշխանության որևէ քայլի հարցում չհավատալու խորհուրդը: Խոսքն այն մասին չէ, որ պետք է խորհուրդ տալ հակառակը` հավատալ, հավատալ որքան ուժ կա: Բացարձակապես: Հասարակությունն ինքը բոլորից լավ է հասկանում, զգում, գիտակցում, թե ինչն է հավատալի, իսկ ինչը` ոչ:

Այսպիսի իրավիճակներում, առավել ևս երբ իշխանությունը փոփոխությունների ինտենսիվ ալիքով փորձում է ձևավորել նոր իրականություն և փաստացի նոր խնդիրներ դնել հանրային գիտակցության առաջ, հասարակությունը ոչ թե «հավատալ-չհավատալու» փորձագիտական ծառայության կարիք է զգում քաղաքական դաշտից, քաղաքական կամ քաղաքացիական սուբյեկտներից, այլ զգում է բովանդակային այլընտրանքի պահանջ, որը համարժեք կլինի այն մարտահրավերներին, որ փոփոխությամբ հանրության առաջ դնում է իշխանությունը: Իշխանությունը փորձում է փոփոխություններով կառավարել հանրությանը: Այդ իրավիճակում հանրությունն ունի այդ խնդրին համարժեք բովանդակային այլընտրանքների միջոցով դրանք կառավարելու անհրաժեշտություն, ինչն ապահովելն էլ քաղաքական կամ քաղաքացիական սուբյեկտների խնդիրն է:

Այդ խնդիրը լուծելու համար պետք է ոչ թե հանրությանը հավաստիացնել, թե կատարվողն իմիտացիա է, այլ նախ անձամբ փորձել խորքային առումով հասկանալ` եթե անգամ խոսքը բացարձակ իմիտացիայի մասին է, թե ինչ իրողություններ, հանգամանքներ են բերել նրան, որ իշխանությունը կանգնել է այդ իմիտացիաների անհրաժեշտության առաջ, հասկանալ, թե այդ հանգամանքները արդյոք առաջացնո՞ւմ են հանրային գործոնի ազդեցության նոր հնարավորություն, արդյոք իշխանության ներսում առաջացնո՞ւմ են շահերի նոր դասավորություն, որտեղ հանրությունը կարող է գտնել իր սուբյեկտությունը բարձրացնելու նոր հնարավորություններ:

Քաղաքական աշխատանքի փոխարեն՝ Հայաստանի քաղաքական դաշտում տարածված է հոգևորականի աշխատանքը` հանրությանն առաջարկվում են միայն սատանաների և սրբերի սեփական ցուցակներ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված