Հայերեն


Դաժան ծեծի է ենթարկվել Shame.am-ի խմբագիրը

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

Հոկտեմբերի 5-ին Ռադիոմատչի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Արտյոմ Խաչատրյանին մոտեցել է նրա ծանոթներից մեկը, որի մասին ինքը գիտեր, որ «Ալյանսի» անդամ է, և առաջարկել է «գնալ խմելու», և նա համաձայնվել է: Օբյեկտում նրանց սպասել են մոտ 15 հոգի:

Արտյոմ Խաչատրյանի խոսքով, այդ մարդիկ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի տղաներն են եղել: Ուրիխանյանը ևս օբյեկտում է եղել: Նա պահանջել է ջնջել կայքից իր մասին գրված նյութերը, փոխարենը խոստանալով հետ վերցնել դատական հայցերը, որոնք ներկայում լսվում են Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Արտյոմ Խաչատրյանը երկարացրել է զրույցը և չի համաձայնվել նրա պայմաններին, որից հետո սկսվել է հաշվեհարդարը: «Ասում էր` հայցերս կվերցնեմ, դու էլ նյութերը ջնջի»: Ըստ Խաչատրյանի, Ուրիխանյանն իրեն անձամբ չի հարվածել. «Նա Դոն Կոռլեոնեն է, անձամբ չի խփել: Ասեց` դու ես մեզ խփել, ում կհավատան, դու մենակ ես, մենք 15 հոգով»: Ծեծն այնքան դաժան է եղել, որ Արտյոմ Խաչատրյանը կորցրել է գիտակցությունը: Բանդայի հեռանալուց հետո Արտյոմ Խաչատրյանին տեղափոխել են «Տոսկանա» կոչվող օբյեկտը, որտեղ նա մնացել է երկու օր: «Չէին կարող թույլ տային, որ էդ տեսքով ես իրենցից բաժանվեմ», - բացատրում է Խաչատրյանը: Այսօր միայն ուշքի է եկել և ընկերներից մեկի օգնությամբ տեղափոխվել է իր բնակարան: Խաչատրյանի գլխին և դեմքին վնասվածքներ կան, սալջարդեր և կապտուքներ: «Ինձ համար կասկած չկար, անձամբ Ուրիխանյանն էր էնդեղ, ինքը եկել էր խփելու, իրա նպատակը դա էր: Համ դատի տաս մարդուն, համ ԱԺ-ում ելույթ ունենաս, համ էլ ծեծել տա՞ս: Նա լավ տղա չի: Վստահ եմ, Ծառուկյանը տենց բան չէր անի»,- պատմում է Խաչատրյանը: «Ալյանսից» իր ծանոթի անունը նա չի հայտնում: Մենք զրուցեցինք նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, որը հերքեց ամբողջությամբ իր առնչությունն այս քրեական դեպքին: «Եթե դուք նման հեքիաթների հավատում եք, շարունակեք հավատալ: Եթե խոսքը գնում է այն մարդու մասին, ում կայքի մասին ես բարձրաձայնել եմ ԱԺ ամբիոնից, ապա պարզ է, չէ՞, թե ինչու նա պետք է զրպարտի ինձ: Սա այն մարդն է, որն ընտանիքիս, ինձ, եկեղեցու, հասարակությաներ և սեռական հայհոյանքներ է գրում իր կայքում: Ես նման մարդու մասին խոսել չեմ ցանկանում: Եթե նա խնդիրներ ունի, կարող է դիմել իրավապահ մարմիններին», - ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ նույն օրը` հոկտեմբերի 5-ին, նա ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց էր ուղղել կառավարությանը Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանի կողմից ստացված 21 մլն դրամի վարկի մասին: Սրա վերաբերյալ պատգամավորը նաև դատարան է դիմել հայցով: Տիգրան Ուրիխանյանը ամուր, ազգակցական կապեր ունի իրավապահ մարմիններում, մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Կուտոյանի հետ, և ըստ Արտյոմ Խաչատրյանի, այս իմաստով լավագույնս պաշտպանված է:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված