Հայերեն


Սյունիքի նոր մարզպետը կեղծել է իր կենսագրությունը․ «ՉԻ»

Հասարակություն

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է․

Օրեր շարունակ շրջանառվող խոսակցությունները, թե իր պաշտոնին հրաժեշտ կտա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, արդեն իրականություն է։ Դեռեւս օգոստոսին որոշված էր, որ նա հեռացողների շարքում է, սակայն առջեւում ՏԻՄ ընտրություններն էին, եւ Խաչատրյանն իր ներկայությամբ այդ մարզում պետք է աշխատեր ՀՀԿ-ի օգտին։

Ընտրություններն ավարտվեցին հոկտեմբերի 2-ին, եւ արդեն օրեր անց ամրագրվեց Խաչատրյանի պաշտոնանկության փաստը։ Զուգահեռաբար իշխանությունը մարդ գործուղեց Սյունիք, որպեսզի մարզը Խաչատրյանից հետո դարձյալ մնա իշխանության «տիրապետության» տակ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի կամ ում մասին է` սկսենք սկզբից։

Դեռեւս օգոստոսի 31-ին «ՉԻ»-ն «Կենսագրություն կեղծողը ընտրությունն էլ կկեղծի» վերնագրի ներքո անդրադարձավ մի նշանակման։ Հասարակական-քաղաքական շրջանակներին քիչ հայտնի Վահե Հակոբյան անուն-ազգանունով մի մարդ օգոստոսի 15-ին նշանակվեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Նշանակումը լայնորեն լուսաբանվեց իշխանամերձ լրատվամիջոցների կողմից։ Լուսաբանման ֆորմատն էլ Հակոբյանի գեղեցիկ կենսագրության ներկայացումն էր։ Հենց այդ ժամանակ էլ մեր աչքից չվրիպեց այն իրողությունը, որ Վահե Հակոբյանի կենսագրության առանձին դրվագներ էականորեն «խմբագրված» են։

Հիմա արդեն ներկայացնենք Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ երկու ամիս առաջ հրապարակայնացված կենսագրությունը՝ օգտագործելով մեր վերջին հրապարակման առանձին կտորներ։ Եվ այսպես՝ մինչ պղնձամոլիբդենայինում հայտնվելը` Վահե Հակոբյանն աշխատել է իրավապահ համակարգում։ Մասնավորապես՝ 1996-2000թթ. վերջինս աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Պաշտոնական կենսագրության մեջ մանրամասն ներկայացված չէ, թե որ պաշտոնում է նա աշխատել ու ինչ գործառույթ է իրականացրել ԱԱԾ-ում։ Երեւի զգուշացել է այս մարմնից եւ ավել-պակաս «հավելագրումներ» չի արել։ Այնուհետեւ երկու տարի նա զբաղվել է ձեռներեցությամբ։ Ինտրիգը սկսվել է 2002 թվականից։ Վահե Հակոբյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 2002 թվականից մինչեւ 2010 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` ներքին անվտանգության ղեկավար։ Հենց այստեղ է, որ Վահե Հակոբյանը, մեղմ ասած, ստել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված