Հայերեն


«Կարմիր բլուրի» Սոսեն` առաջին գլխավոր դերի, դերասան հոր ազդեցության և նշանածի արձագանքի մասին

Life
 

 

 

ATV հեռուստաընկերության նոր հեռուստասերիալի` «Կարմիր բլուրի» գլխավոր հերոսուհին` Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանը, լսարանին հայտնի մարդ չէ, առաջին քայլերն է անում դերասանական ասպարեզում։ Մինչև այս երկրորդական դեր է խաղացել միայն «Օտարը» հեռուստասերիալում։ 

 

Նախագծի ղեկավար Ելենա Արշակյանը նրան ընտրել է Թատերական ինստիտուտից։ Տիրուհին այս տարի ավարտել է Դերասանական բաժինը, եղել է Ռուբեն Բաբայանի կուրսից։ Սերիալում նկարահանվելուն զուգահեռ նա խաղում է Տիկնիկային թատրոնում։

 

Թատրոնում մանուկներին ուրախացնող դերասանուհին նկարահանման հրապարակում հասցրել է դառնալ բոլորի սիրելի Տիրուկը։ Ելենան ասում է, որ նկարահանման հրապարակում նրան սիրում են որպես փոքր, ազնիվ աղջկա, որը շատ էմոցիոնալ է, կարող է հուզվել ամենափոքր թվացող հարցից։

 

Զգացմունքային լինելն ունի նաև իր դրական կողմը, Տիրուհին միանգամից կարողանում է արտասվել, երբ կերպարն ունենում է դրա կարիքը։) Խոսելով իր էմոցիոնալ դերասանուհու մասին, Ելենան վստահություն հայտնեց, որ իր ռեժիսորական հոտառությունն իրեն չի խաբել, Տիրուհին կարդարացնի իր հույսերը։ Ռեժիսորին նման վստահություն է տալիս  աղջկա պարտաճանաչությունն ու աշխատասիրությունը։ Իր հերթին` երիտասարդ դերասանուհին կարևորում է լսարանին ներկայանալու առաջին հնարավորությունը ճիշտ օգտագործելը։  Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել 22-ամյա դերասանուհու հետ։

 

 

–Տիրուհի, ինչպե՞ս ընտրեցիր դերասանուհու մասնագիտությունը։ Ընտանիքումդ դերասաններ կա՞ն։

 

–Այո, հայրիկս և քույրիկս։ Հայրս` Գրիգոր Հակոբյանը, Տիկնիկային թատրոնի դերասան է, քույրս` Արմինե Հակոբյանը, խաղացել է գեղարվեստական ֆիլմերում։ Երբ ես պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընտանիքս դեմ չէր։ Ասում էին, որ պետք է ընտրեմ այն մասնագիտությունը, որն իսկապես սիրում եմ։ Իսկ ես միշտ մտածել եմ դերասանուհի դառնալու մասին։

 

–Հատկապես երիտասարդներին այս մասնագիտության մեջ գրավում է հայտնի դառնալու փաստը։ Քեզ ի՞նչը տարավ Թատերական ինստիտուտ։

 

–Ինձ ավելի շատ ոգևորում էր այն փաստը, որ դերասանության մեջ կարող ես լինել ամեն ինչ` բժիշկ, հոգեբան... սա այն մասնագիտությունն է, որում քեզ կարող ես գտնել ամեն ոլորտում։ Ինձ համար առավել գրավիչ էր հենց այդ միտքը։

 

–Ասում են` կանայք պիտի մի քիչ խորամանկ լինեն։ Տարբեր դերեր խաղալն իրական կյանքում որքանո՞վ ես կիրառում։

 

–Իրական կյանքում ընդհանրապես չեմ խաղում։ Երբեք, օրինակ, արհեստական չեմ հուզվել, որ ինձ հավատան։ Նույնիսկ վիրավորվում եմ, երբ ինձ ասում են` դերասանուհի ես, լացիր, թող հավատան, այսինչ բանն անեն։

 

 

–Ինչպե՞ս Ելենա Արշակյանը գտավ քեզ և հայտնվեցիր «Կարմիր բլուր» հեռուստասերիալում։

 

–Շատ պատահաբար։ Նախագծի մեկնարկին 2-3 օր էր մնացել, եկա քասթինգի, մենք զրուցեցինք։ Ինձ շատ դուր եկավ իր անկեղծությունը, այն ջերմ մթնոլորտը, որը միանգամից ստեղծվեց։ Նկարահանման հրապարակում լինում են պահեր, երբ Ելենան ջղայնանում է ինձ վրա, սակայն ես դրանից չեմ նեղանում, որովհետև շատ անկեղծ է անում այդ ամենը։

 

–Միանգամից գլխավոր դերով ներկայանալը և՛ ոգևորիչ է, և՛ պատասխանատու։ Ի՞նչ էր սա նշանակում քեզ համար։

 

–Երբ իմացա, որ գլխավոր դեր եմ  խաղալու, Ելենայի հետ զրույց ունեցանք։ Նա ասաց, որ մենք միասին պետք է անցնենք այս փուլը։ Ես ոչ միայն իմ մասին եմ մտածում, այլև Ելենայի, որովհետև նա է ինձ բերել այստեղ ու վստահել այս դերը։ Ուզում եմ նա համոզվի, որ ճիշտ ընտրություն էր արել։

 

–Իսկ ինչի՞ց  կարող է զայրանալ Ելենան։ Ի՞նչ բարդություններ են լինում նկարահանումների ժամանակ։

 

–Սա իմ առաջին դերն է, բնականաբար, փորձս քիչ է։ Ես նոր եմ մտնում այս ջրի մեջ և լողում։ Մեծ փորձությունների միջով եմ անցել, առաջին հերթին` հոգեբանական։ Ինքս ինձ համար բարիերներ եմ հաղթահարում։

 

Բարդությունները տարբեր են։ Օրինակ, երբ Տիկնիկայինի փորձից հետո գալիս եմ նկարահանման, փոփոխությունը մեծ է։ Թատրոնում ձայնս ամբողջությամբ փոխում եմ և խոսում, օրինակ, ճուտիկի ձայնով, նկարահանման հրապարակում պետք է վերադառնամ այլ տոնայնության, լինեմ ավելի վստահ։

 

 

–Արդեն սկսե՞լ են քեզ ճանաչել։ Ինչպիսի՞ն են առաջին արձագանքները։

 

–Այո, ամենաշատը խանութներում են մոտենում ինձ ու հետաքրքրվում, թե ինչ է լինելու հաջորդ սերիայում։) Նաև ասում են, որ շատ եմ հուզում իրենց։

 

–Հիմնական խաղընկերներդ փորձառու դերասաններ են` Սամվել Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Անետ Գրիգորյան, Սարգիս Գրիգորյան, Վահե Զիրոյան։ Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը նրանց հետ։

 

–Ինձ համար հեշտ է, քանի որ նրանք անցել են այդ ճանապարհը ու փորձում են ինձ օգնել։ Նրանց հետ խաղալն  ինձ համար և՛ պատիվ է, և՛ պատասխանատու։ Ես հաճախ հուզվում եմ, սակայն դա ինձ շատ է օգնում։ Թե՛ դերասանները, թե՛ ամբողջ անձնակազմն ինձ քաջալերում են, ինչի համար շատ շնորհակալ եմ։

 

–Երբեմն, դերասանները դժգոհում են, որ սկսնակների պատճառով նկարահանումներն ավելի երկար են տևում։ Անախորժություններ չե՞ն լինում։

 

–Նման բան դեռ չի եղել։ Կարծում եմ`  նման բողոքներ լինում են, երբ դերասանը գալիս է նկարահանման առանց տեքստը սովորելու։ Ես տեքստերը սովորած եմ գնում նկարահանման։ Իհարկե, լինում է, երբ մի տեսարանը մի քանի դուբլով է նկարահանվում, սակայն դժգոհություններ չեն լինում։

 

Նկարահանման հրապարակում, իսկապես ընտանեկան մթնոլորտ է, լավ էներգիա կա, դա շատ է օգնում աշխատանքին։ Ինձ բոլորը շատ լավ են վերաբերում։ Կարծում եմ` այդ մթնոլորտը պայմանավորված է նաև ղեկավարով` Ելենա Արշակյանով։

 

 

–Տիրուհի, իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Տիկնիկային թատրոնում։ Հայրիկդ այնտեղ է խաղում, միջամտե՞լ է աշխատանքի անցնելուդ։

 

– Ես Ռուբեն Բաբայանի կուրսից եմ եղել, հետագայում հենց նա է ինձ ընտրել Տիկնիկայինում խաղալու համար։ Մեր կուրսից ընտրել էր ընդամենը 4 հոգու։ Թատրոնում աշխատելու առաջին փորձս է, ինչից շատ եմ ոգևորվել։ Կարծում եմ` նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Բաբայանին, կհասկանան, որ նրա դեպքում ծանոթը չի կարող դեր խաղալ։ Երբ ես ընդունվեցի Թատերական, վճարովի էի սովորում, հետո լավ սովորելու արդյունքում տեղափոխվեցի անվճար համակարգ։ Եթե ծանոթով լիներ, միանգամից անվճար կընդունվեի։

 

Թատերականում ինձ դասավանդում էին մարդիկ, որոնց ճանաչում եմ մանկուց, սակայն  որպես դասախոս` ինձ հետ այնպես էին վարվում, որ զարմանում էի, մտածում էի`մի՞թե սա նույն մարդն է, ում փաթաթվելով եմ բարևում, մի՞թե կարող է այսքան խիստ լինել ինձ հետ։ Ուսանողական տարիներին ինձ շատ են լացացրել։) Անուններ նշել չեմ ուզում, բայց նրանք այն մարդիկ էին, ում հետ ընտանեկան շփում ունեինք։ Այնպես որ, ծանոթը դեր չի ունեցել։

 

–Կա՞ ներկայացում, որտեղ զբաղված ես հայրիկիդ հետ։ Անձնական հարաբերություններն ինչպե՞ս են դրսևորվում աշխատանքում։

 

– Այժմ ներգրավված եմ 3 ներկայացման մեջ։ Մեկում նաև հայրիկս է խաղում, սակայն խաղընկերներ չենք, միասին դիալոգներ չունենք։

 

–Դերասանի աշխատանքը ենթադրում է լինել ուշադրության կենտրոնում։ Այս ցանկությունը նույնիսկ ենթագիտակցական մակարդակում ուղեկցում է դերասաններին, երգիչներին։ Տիկնիկավարության մեջ դերասանը մնում է երկրորդ պլանում։ Բարդ չէ՞։

 

–Իրականում, սա լրիվ այլ աշխարհ է, շատ հետաքրքիր է, քանի որ աշխատանքը երեխաների հետ է։

 

 

–Երեխաներն ավելի պահանջկոտ լսարան են։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի նրանց հետ աշխատանքը։

 

–Երբեմն, ասում են` երեխան 2 տարեկան է, գուցե, շուտ է, որ տանեմ ներկայացում դիտելու, բայց որքան փոքր է երեխան, այնքան վառ երևակայություն ունի։ Նրանց արձագանքները շատ ուրիշ են, շատ հետաքրքիր։ Դրանք թևեր են տալիս, որպեսզի ավելի լավ աշխատես, այնպես անես, որ երեխան իրեն լավ զգա։

 

–Ի՞նչ նպատակներ ունես, ի՞նչ ապագա ես տեսնում քեզ համար։

 

–Հիմա ինձ համար կարևոր է սկսածս հասցնել իր ավարտին։ Այսինքն` եթե հիմա նկարահանվում եմ «Կարմիր բլուրում», պիտի հասնեմ նրան, որ ինքս ինձ դուր գամ, հասկանամ, որ այս փուլը հաղթահարել եմ։ Հիմա մի փոքր ավելի վստահ եմ դարձել։ Հուսով եմ` ամեն հաջորդ ամիս ինչ–որ առաջընթաց կզգամ։ Ես շատ չեմ սիրում մտածել ապագայի  մասին։ Ինձ համար ավելի հեշտ է մտածել, որ կլինի այնպես, ինչպես ճիշտ էր։ Մասնագիտությանս հետ կապված երազանքներ, իհարկե, ունեմ։ Երբ առաջին կուրս էի, բոլորի պես երազում էի Հոլիվուդի մասին։ Երբ մեծանում ես, հասկանում ես, որ նախ պետք է կայանաս քո երկրում։ Հետո մտածես դուրս գնալու մասին։

 

–Տիրուհի, մեզանից մի սենյակ այն կողմ նստած է նշանածդ, որը սպասում է քեզ։ Ինչպե՞ս է նա վերաբերում կյանքիդ այս փոփոխությանը։

 

–Մենք 1 տարի է, ինչ միասին ենք, 4 ամիս առաջ նշանվեցինք։ Այն ժամանակ դեռ չէի նկարահանվում։ Այս ամբողջ ընթացքում նա իմ կողքին է։ Երբ քննարկում էինք դերը, Ելենան զրուցեց ոչ միայն իմ, այլև իր հետ։ Իհարկե, նկարահանման հրապարակում կողմնակի անձանց մուտքն արգելվում է, բայց նա միշտ սպասում է ինձ դրսում, մեզ  միշտ մի պատ է բաժանում։ Երբեմն, նկարահանումները շատ երկար են ձգվում, բայց նա համբերատար սպասում է։

 

 

–Հաճախ, նկարահանումներն ուշ ժամի են ավարտվում, ինչը դժգոհություն է առաջացում հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ոլորտից չեն։ Սա խոսակցությունների տեղիք չի՞ տալիս։ Սերիալային ծանրաբեռնված գրաֆիկից  անձնական կյանքը չի՞ տուժում։

 

–Հայկը մեր ոլորտից չէ, սակայն կարծում եմ` դա չէ ամենակարևորը։ Եթե սեր կա, սիրածդ մարդուն կարող ես սպասել և՛ առավոտյան ժամը 6-ին, և՛ անձրևին, և՛ ցրտին։

 

Եթե ես նկարահանման հրապարակում չեմ, մենք միշտ միասին ենք։ Փորձում ենք օրն այնպես կազմակերպել, որպեսզի անձնական շփումը չտուժի աշխատանքի պատճառով։ Նշանածս երբեք խնդիր չի ստեղծել մասնագիտությանս հետ կապված։

 

–Հաճախ ռեժիսորները բաց, համբույրի տեսարաններում նկարահանվելու խնդիր են դնում դերասանների առջև։ Ոմանք համաձայնում են, ոմանք` ոչ։ Այս առումով, ի՞նչ տեսակետ ունես։ Նշանածդ ինչպե՞ս է վերաբերում այս հարցին։

 

–Դեռ լիարժեք չեմ էլ գիտակցում ինչ է հիմա ինձ հետ կատարվում։ Իմ և նշանածիս` Հայկի միջև կա փոխադարձ վստահություն։ Ես չեմ ուզում ապագայի մասին միանշանակ պատասխաններ տալ, որովհետև, երբեմն, ինչ–որ բանի մասին կարծիքդ փոխում ես։ Շատ բան ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում ես ունեմ իմ սահմանը, որը չեմ անցնի։

 

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված