Հայերեն


Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրքորյանը

Բաց մի թողեք

Քըրք Քըրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Նա խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն, նա նաեւ եզակի ազնվության տեր մարդ էր եւ ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք էր գրավոր պայմանագրի», – ասում է Ռեմփելը:

Հեղինակի խոսքով, Քըրքորյանը չէր վախենում ամեն ինչ կորցնել, որովհետեւ սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Նրա ծնողները սոսկ աղքատ չէին, նրանք մերթընդմերթ չէին կարողանում տուն վարձել եւ անտուն էին մնում: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քըրքորյանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն, դա այլ կարգի, վեհանձն ռիսկ էր.

«Նրա մտերիմները գիտեին՝ նա միշտ իր վրա էր վերցնում ռիսկի բոլոր կորուստները, սակայն, միշտ կիսում էր եկամուտները մյուսների հետ»:

Պատանի տարիներից Քըրք Քըրքորյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, միաժամանակ աշխատելով որպես կահույքի բարձիչ, սակայն ընկերներից մեկի հետ ինքնաթիռով թռիչք կատարելուց հետո սիրահարվում է երկնքին եւ որոշում օդաչու դառնալ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը վտանգավոր պայմաններում բեռներ էր առաքում Բրիտանիա, իսկ պատերազմից հետո փոքր ինքնաթիռ վարձակալում եւ ընկերություն հիմնադրում: Ընկերության եկամուտներից ստացված գումարով նա որոշում է կառուցել հյուրանոց ու կազինո Լաս Վեգասում, որտեղից էլ սկսվում է նրա ֆինանսական կայսրության աճը: Քըրք Քըրքորյանի համար սակայն գումար աշխատելն ինքնանպատակ չէր այլ ընդամենը՝ նվիրատվություն կատարելու միջոց.

«Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպեսզի բաժանի այդ գումարը: Կա մի պատմություն. Երբ նրա մենեջերը ցույց է տվել, թե որքան գումար են նրանք վաստակելու Քրայսլեր ընկերության բաժնետոմսերի վաճառքից, Քըրքը նայեց եւ ասաց ընդամենը մեկ բան. «Հրաշալի է, բարեգործակայն ընկերությունների դուրը կգա»:

Բարեգործություն անելիս՝ Քըրք Քըրքորյանը միշտ ցանկացել է մնալ գաղտնի.

«Նա նույնիսկ չէր ցանկանում, որ մարդիկ շնորհակալություն հայտնեն իրեն: Թույլ չէր տալիս, որ իր պատվին որեւէ փողոց կամ պուրակ անվանակոչեն»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, թեեւ Քրքորյանի պահանջն էր, որպեսզի իր պատվին ոչինչ չանվանակոչեն, նրա գործերը կմնան հավերժ: Դրանից բացի, նա այնուամենայնիվ համաձայնել է ընդունել Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ ազգային հերոսի կոչումը.

«Յուրաքանչյուր դպրոցական հասակի երեխա արդեն 2-3 դասարանում սովորում է մեր հերոսների անունները, որոնցից մեկն էլ՝ Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Վեհափառի, մեր Արցախյան պատերազմի հերոսների հետ մեկտեղ Քըրք Քըրքորյանի անունն է»:

Անդրադառնալով Քըրքորյանի 2,5-3 միլիարդ դոլարի հասնող ժառանգությանը՝ Ուիլյամ Ռեմփելն ասում է, որ այն ամբողջությամբ փոխանցվել է բարեգործական նպատակների, իսկ թե որ կազմակերպություններին կփոխանցվեն գումարները որոշելու է Քըրքորյանի կողմից կազմված կոմիտեն, որի կազմում են ամերիկահայ բժիշկ Էրիկ Էսրայելյանը, ինչպես նաեւ Քըրքորյանի նախկին իրավաբանն ու հաշվապահը.

«Նա որոշել է միայն, որ ամբողջ գումարը պետք է բարեգործության ուղղվի, իսկ թե որ բարեգործական նպատակներով կուղղվի գումարը՝ Քըրքորյանը թողել է այդ հարցի որոշումը իր հաշվապահին, իր նախկին իրավաբանին եւ Էսրայելյանին: Իր կտակում Քըրքը նշել է, որ որոշումը պետք է շուտ կայացվի: Խոսքը մի քանի տարվա մասին է, այնպես որ, կարծում եմ, մինչեւ հաջորդ տարի ամեն ինչ պարզ կլինի»:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված