Հայերեն


Նիկոտինի օգտակար հատկությունները օրգանիզմի համար

Հասարակություն

Թերթ.am |

Վնասակար և անգամ վտանգավոր համարվող շատ նյութեր, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, իրենց օգտակար հատկություններն ունեն: Մորֆինը հզոր ցավազրկող է, կոկաինից ստացվող վիրաբուժական լիդոկայինը շարունակում է օգտագործվել բժիշկների և ատամնաբույժների կողմից որպես արդյունավետ տեղային անզգայացում: Գինին, չափավոր քանակով օգտագործելու դեպքում, նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը:

Շատ գիտնականների կարծիքով` նիկոտինը, հնարավոր է, «ամենահրաշագործ» նյութն է այս պահին հայտնի բոլոր նյութերից:

Ծխախոտային արտադրանքների վրա առկա նախազգուշացնող նշանները ցույց են տալիս, որ դրանք վնաս են հասցնում առողջությանը: Անգամ էլեկտրոնային ծխախոտը կարող է պարունակել վնասակար տոքսիններ: Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ հետազոտությունների և կլինիկական փորձարկումների համաձայն, նիկոտինը կարող է դառնալ աներևակայելի արդյունավետ միջոց տարբեր հոգեկան և նյարդաբանական խանգարումների բուժման կամ կանխարգելման համար: Դրա մասին գրում է բժշկության դոկտոր Մայքլ Լեմը Farmingportal.co.za պորտալում: Ռուսական սոցիալ-բժշկական տեղեկատվության գործակալության պաշտոնական կայքում տեղակայված հոդվածում նշվում է, որ նիկոտինը՝ ծխախոտից (որի հետ այն միշտ ասոցիացվում է) առանձին օգտագործելու դեպքում, կարող է ուղեղը պաշտպանել ծերացումից, ավելացնել ուշադրությունն ու կենտրոնացումը: Այս զարմանալի օգտակար հատկությունները կարող են բացատրել, թե ինչու է ոմանց անհրաժեշտ ավելի շատ նիկոտին, քան այլոց։ Դա հաշվի առնելով, էլ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես “օգտվել” այս հատկություններից առանց ծխելու:

Նիկոտինի նորահայտ դրական հատկությունները

Վերջին տարիների բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նիկոտինը խթանում է զգոնությունը, մոտիվացիան և ստեղծագործականությունը։ Ավելին, Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի հոգեբան Ջենիֆեր Ռուսթեդն անվանում է նիկոտինը «ամենահուսալի ճանաչողական խթանիչ (միջոց, որն ընդլայնում է ուղեղի հնարավորությունները)»: Հենց նման միջոցը կարող է մեզ օգնել չմոռանալ, օրինակ` տուն գնալիս մտնել խանութ և գնել մի բան, որն առավոտյան խնդրել էր մայրիկը: Նիկոտինն ասես օգնում է մեր ուղեղում «միացնել» անհրաժեշտ տեղեկատվությունը ամենահարմար պահին: Այդ հատկությունը կարող է օգտագործվել նաև շիզոֆրենիայի բուժման ժամանակ` օգնելով հիվանդներին մեկուսանալ «օտար» ձայներից և կերպարներից:

Հյուսիսաֆրիկյան Farmingportal.co.za պորտալում ներկայացվում են այս նոոտրոպիկ նյութի հնարավոր օգտակար հատկությունների մի մասը.

· Օգնում է կանխարգելել Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունները

Միտքն այն մասին, որ նիկոտինն ունի մի շարք հետաքրքիր առավելություններ, առաջին անգամ բարձրաձայնվել է 1966 թվականին ԱՄՆ ազգային առողջապահության ինստիտուտի համաճարակաբան Հարոլդ Քանի հետազոտության մեջ: Օգտագործելով 1917-ից 1940 թվականներին բանակում ծառայող մոտ 300 հազար զինվորականների տվյալները` նա հայտնաբերել է, որ ծխելու և մահացության միջև կապն ակնհայտ է. ծխողները 11 անգամ ավելի հաճախ էին մահանում թոքի քաղցկեղից և 12 անգամ ավելի հաճախ` էմֆիզեմայից: Քանը, սակայն, ևս մեկ հետաքրքիր փաստ է հայտնաբերել. ծխող զինծառայողները Պարկինսոնի հիվանդությունից մահանում էին երեք անգամ ավելի քիչ, քան չծխող ծառայակիցները:

Չնայած նրան, որ Քանի եզրակացությունները վատ են ընդունվել գիտական համայնքում, այնուամենայնիվ, արդեն հինգ տարի անց Ջոն Հոփկինսի համալսարանի համաճարակաբանները զեկույց հրապարակեցին, որտեղ կրկին հաստատվեց, որ ծխող մարդիկ ավելի քիչ են հակված Պարկինսոնի հիվանդությանը:

Կլինիկական հետազոտությունները ենթադրում են, որ նիկոտինը պաշտպանում է օրգանիզմը նեյրոնային դեֆորմացիայից, բարելավում է շարժական կարողությունները և օգնում է ճանչողականությանը` այդպիսով նվազեցնելով Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդության վտանգը: Ըստ մեկ այլ հետազոտության, Պարկինսոնով հիվանդների մոտ նիկոտինի ընդունումը մեծացրել է բարդ առաջադրանքների լուծման արագությունը:

· Նպաստում է զգոնությանը

Նիկոտինն ուժեղացնում է ուղեղի էլեկտրական աշխուժությունը և խթանում է ուղեղի ալֆա-ռիթմը, որն ուժեղացնում է ուշադրությունը, զգոնությունը և ստեղծագործականությունը: Նյութը նաև ուժեղացնում է գրգռման, տեսողական ուշադրության և շարժական ակտիվության հետ կապված ուղեղի հատվածները: Նիկոտինն ազդում է ուղեղի թալամուսի, գագաթային կեղևի, ծոծրակային կեղևի և պոչավոր կորիզի վրա:

· Խթանում է հիշողությունը

Նիկոտինն ազդում է ուղեղի տեսողական ուշադրության և ուշադրության համար պատասխանատու հատվածների վրա` խթանելով հիշողությունը և ճանաչողականությունը:

· Նվազեցնում է ADHD ախտանշանները

Հայտնի է, որ նիկոտինը ADHD-ի (ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության սինդրոմ) հիվանդների մոտ նվազեցնում է ախտանիշների ծանրությունը: Նյութը ավելացնում է ուշադրությունը, եռանդունությունը, ճշգրտությունը և արձագանքման ժամանակը չծխող հիվանդների մոտ: Իսկ այն հիվանդների մոտ, ովքեր հրաժարվում են ծխախոտից և զգում են հրաժարվելու ախտանիշները, նիկոտինը կարող է օգնել թեթևացնել նյարդայնությունը:

· Գործում է որպես նեյրոպաշտպանիչ միջոց

Նիկոտինը գործում է որպես նեյրոպաշտպանիչ միջոց` խթանելով ուղեղում նիկոտինային խոլիներգիկ ընկալիչները, արգելափակելով էստրոգենը և նվազեցնելով բորբոքային վիճակները:

· Նպաստում է առողջ աղիքային համակարգին

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նիկոտինը բարելավում է խոցային կոլիտը` նվազեցնելով աղիքային բորբոքումները: Այն նաև թեթևացնում է աղիքի բորբոքային հիվանդության ընթացքը:

· Վերականգնում է հյուսվածքները

Նիկոտինը խթանում է մարմինն այնպես, որ լայնացնում է արյունատար մազանոթները և հյուսվածքները` վերականգնելով վնասվածքները և արագացնելով վերականգնումը: Ենթադրվում է, որ նիկոտինային ժապավենի տեսքով քիչ քանակությամբ տեղային նիկոտինի կիրառումը նպաստում է վերքի արագ բուժմանը:

Նիկոտինի այս օգտակար հատկությունները ակներև են այն դեպքում միայն, երբ նյութն օգտագործվում է ծխախոտից առանձին: Ծխելը ոչ մի կերպ չպետք է դիտվի որպես նիկոտինի օգտակար հատկություններից օգտվելու միջոց, քանի որ ծխելն ունի առողջության վրա վնասական ազդեցություն: Այդ տեսքով նիկոտինի օգտագործումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:

Առհասարակ, ի՞նչ է նիկոտինը

 

Նիկոտինը, որն ուժեղ նոոտրոպ է, բնական հեղուկ ալկալոիդ է, որը հանդիպում է մորմազգիներին պատկանող որոշ բույսերում: Կարտոֆիլը, լոլիկը, բադրիջանը և թութունը (բույս) բոլորը պարունակում են նիկոտին: Թութունը ամենաշատն է պարունակում նիկոտին, ինչի շնորհիվ այն կարողանում է մեծ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

Նիկոտինի մասին մտածելիս առաջինը միտք են գալիս ծխախոտն ու ծխախոտային արտադրանքը: Շատ մարդիկ համոզված են, որ նիկոտինը ծխախոտի ամենավնասակար բաղադրիչն է, իսկ ծխելը, ինչպես հայտնի է, մի շարք լուրջ հիվանդություններ է առաջացնում, այդ թվում` քաղցկեղ:

Այնուամենայնիվ, նիկոտինն ինքնին վնասակար չէ, և, ինչպես համոզվեցինք, դրան մի շարք օգտակար հատկություններ են վերագրում: Փաստացիորեն, նիկոտինը ծխախոտում հանդիպող նյութերից ամենաքիչ վնասակարն է:

Ծխախոտը պարունակում է թութուն, և ծխախոտի այրման արդյունքում առաջանում են մի քանի այլ վնասակար քիմիական նյութեր, որոնք փաստացիորեն այս արտադրանքը վտանգավոր են դարձնում առողջության համար: Մինչ նիկոտինը համարվում է ուժեղ կախվածություն առաջացնող նյութ, ներկայումս քիչ են ուղղակի հիմնավոր ապացույցները, որ այն քաղցկեղածին է: Քաղցկեղն ասոցացվում է նիկոտինի հետ, նախ և առաջ որովհետև այն առկա է ծխախոտում: Ուսումնասիրությունները ենթադրում են, որ ոչ թե նիկոտինը, այլ ծխախոտի ծխում առկա տարբեր վնասակար քիմիական նյութերն են ծխելն այդքան վտանգավոր դարձնում առողջության համար: Այդ պատճառով ծխելը չպետք է երբեք դիտվի որպես նիկոտինի ընդունման առողջ միջոց:

Առողջապահության ժամանակակից համակարգի խնդիրն այն է, որ բժիշկները և օրենսդիրները, իմանալով նիկոտինի բոլոր առավելությունները և օգտակար հատկությունները, չեն կարողանում այնուամենայնիվ ընդլայնել վերջինիս կիրառությունը: Այդ գլուխկոտրուկի հիմնական պատճառն այն է, որ նիկոտինը չափազանց սերտորեն է կապված ծխախոտ ծխելու` մարդկության և հանրային առողջության գլխավոր դժբախտություններից մեկի հետ: Նյարդակենսաբան Մերիկ Քվիքի (SRI International, Կալիֆորնիա) խոսքերով` «մարդիկ չեն կարողանում գիտակցաբար առանձնացնել նիկոտինը ծխախոտից, և դրանում է հիմնական խնդիրը»:

Տեխասի A&M համալսարանի բժշկության քոլեջի պրոֆեսոր Ուրսուլա Վինզեր-Սերհանը և նրա թիմը հետազոտություն են անցկացրել, օգտագործելով նիկոտինը՝ կենդանիների վրա նյութի ազդեցությունն ուսումնասիրելու համար: Նրանց հետազոտությունը հրապարակվել է «Open Access Journal of Toxicology» ամսագրում:

Ուսումնասիրության ժամանակ նիկոտինն ավելացվել է կենդանու խմելու ջրի մեջ փոքր, միջին և մեծ քանակությամբ։ Կենդանիները բաժանվել են երեք խմբի` կախված նրանց ստացած նիկոտինի քանակից: Մի խումբ ընդհանրապես չի ստացել նիկոտին: Քիչ և միջին չափաբաժնով նիկոտին ստացած խմբերի արյան մեջ չի երևացել նյութի առկայության որևէ մակարդակ: Նույնկերպ, կենդանիները չեն ունեցել նյութի հետ կապված որևէ փոփոխություն մարմնի քաշի, սննդի ընդունման կամ ուղեղի ընկալիչների մասով:

Ի տարբերություն դրա` նիկոտինի ամենաշատ չափաբաժինը ստացած խումբն ավելի քիչ քաշ է ավելացրել, ավելի քիչ է կերել և ուղեղի ընկալիչների աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ նիկոտինի ավելի մեծ չափաքանակները հասնում են ուղեղին և ազդում են վարքագծի վրա: Այնուամենայնիվ, նիկոտինի մեծ չափաքանակները չեն ունեցել այնպիսի վարքագծային կողմնակի հետևանքներ, ինչպիսին է տագնապը` ի հակառակ հետազոտողների սպասումների: Ենթադրվում է, որ նյութի մեծ քանակը, հակառակը, նվազեցրել է տագնապի մակարդակը:

Ճանաչողականությունն ուժեղացնելու նիկոտինի հատկության շնորհիվ ծխախոտի կամ նիկոտինային ժապավեններին դիմող շատ մարդիկ դա անում են կենտրոնանալու և ծավալուն գործի ժամանակ կենտրոնանալու համար: Որոշ գիտական ապացույցներ վկայում են, որ հնարավոր է, որ նիկոտինն օգտագործելը կարող է ուժեղացնել ճանաչողական կարողությունները և հաղորդել նեյրոպաշտպանություն: Օրինակ, հայտնի է, որ նիկոտինի օգտագործումն օգնում է մարդկանց կատարել բարդ հաշվարկներ, լուծել վերլուծական խնդիրներ, կատարել տեխնիկական գրառումներ և քննություններ հանձնել:

Ներկայիս կլինիկական փորձարկումները չեն ապացուցում, որ նիկոտինը ամբողջությամբ անվտանգ նյութ է: Եվ քանի որ նիկոտինի օգուտներն ավելի շատ չեն դրա պոտենցիալ վտանգներից, հատկապես երեխաներին և երիտասարդներին խստորեն խորհուրդ է տրվում հեռու մնալ այդ նյութից:

Հայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Հունիսի 7-ը ուրիշի պшտերազմից խուսափելու մասին է․ Վահե Հովհաննսիյան Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներԹոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համար«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԱռնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված