Հայերեն


Մերի Հակոբյանը` համբույրի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին

Life
 

 
 

 

«Վերջին գործարքը» 24 մասանոց հեռուստանովելի մասին  Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Դերասանուհի Մերի Հակոբյանն այստեղ մարմնավորում է բացասական կերպարի։  Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս կերպարը խաղալն իր համար շատ հետաքրքիր էր։

 

«Կերպարս որքան էլ բացասական էր, ինձ շատ հետաքրքիր էր մարմնավորել այն, որովհետև հերոսուհիս պատմություն ունի։ Նա ունի իր արդարացումը, քանի որ որոշակի ճանապարհ անցնելու արդյունքում է վատը դարձել: Հանգամանքների բերումով նա սովորել է, որ միշտ գոյություն պահպանելու խնդիր ունի։ Նկարահանումների ընթացքում ես այնքան էի մտել այդ ամենի մեջ, որ նկարահանումից հետո մնում էի կերպարիս ազդեցության տակ։ Տեսարանները հոգեբանական աշխատանք էին պահանջում։ Երբ դերասանը դրան հասնում է իր էմոցիաների, ոչ թե տեխնիկական աշխատանքի միջոցով, դժվարությամբ է դուրս գալիս այդ վիճակից»,– ասաց Մերին։

 

Երիտասարդ դերասանուհին բացասական կերպար խաղալու փորձ ունեցել է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, «Դոմինո» սիթքումում։ Ասում է` «Վերջին գործարքն» իր պրակտիկայի այն նախագծերից էր, որը հուզական առումով շատ հարուստ էր։

 

 

Մերին նախկինում ասել էր, որ չի նկարահանվի համբույրի ու բաց տեսարաններում, սակայն «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելում կոտրեց իր համար իր իսկ սահմանած կարծրատիպը և նկարահանվեց համբույրի ու բաց տեսարաններում։ «Վերջին գործարքում» ևս հեռուստադիտողները կտեսնեն նրա մասնակցությամբ համբույրի ու բաց տեսարաններ։

 

«Իսկապես, «Դեպի վայրէջք»–ում ես անցա այդ կարծրատիպը։ Երբ երկար ժամանակ աշխատում ես ֆիլմերում ու ունենում ես հնարավորություն գլխավոր կերպարներով ներկայանալու, հասկանում ես, որ այդպիսի դերերի համար ռեժիսորներն ունեն ուրիշ առաջադրանքներ։ Դու պետք է  լինես հնարավորինս պրոֆեսիոնալ, որովհետև հեռուստադիտողը չի ուզում տեսնել սուտ համբույր։ Հեռուստադիտողը չի ուզում, որ իրեն խաբեն, բայց երբ դերասանն անցնում է այդ ամենի միջով և նկարահանվում բաց տեսարանում, դառնում է քննարկման առարկա։ Ի՞նչ անի դերասանը»,– ասաց նա ու հավելեց, որ իրեն, որպես դերասանուհի, մնում է միայն աշխատել ճիշտ թիմի հետ և կարողանալ իր դերը հնարավորինս լավ մատուցել։

 

«Այս ֆիլմում շատ են բաց տեսարանները։ Ես վստահ եմ, որ դա այնպես կմատուցեմ, որ իմ հեռուստադիտողը չի խորշի այն նայելուց։ Ինձ համար կարևոր է, որ տեսարանը չլինի վուլգար։ Եթե բաց տեսարանը ներկայացնում ես այնքան կոռեկտ, որ հեռուստադիտողը գլուխը չթեքի, չխորշի դրանից, ուրեմն չես անցել սահմանը։ Ինձ համար խնդիր չէ բաց տեսարանում խաղալը»,– ավելացրեց նա։

 

 

Մերիից հետաքրքրվեցինք, թե առօրյա կյանքի վրա ինչպես է անդրադառնում նման տեսարաններում նկարահանվելը, արդյոք բարդութավորվում է քննարկումներից. «Կարծում եմ` դա ինձ չի վերաբերում, որովհետև ես փորձում եմ այնքան ճիշտ ապրել, որ այս քաղաքում ունենամ լավ վաստակ, լավ անուն։ Իմ անունը չի շոշափվում այլ ոլորտում։ Մարդիկ միքսում են կինոն և իրական կյանքը։ Ես այսքան ժամաանկ չեմ լսել, որ իմ մասին ասեն` ինչպես կինոյում է, այնպես էլ կյանքում»,– նշեց նա։

 

Մերին այս ֆիլմում բաց տեսարաններ է ունեցել դերասաններ Գոռ Համբարձումյանի և Սամվել Փիլոյանի հետ։ Թե համբույրի տեսարանն ում հետ է, նա չի բացահայտում, ասում է, որ հեռուստադիտողները դա կտեսնեն փետրվարի 12–ից` Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված