Հայերեն


«Կասկածելի երեկոն» այլևս չի լինի». Գարիկը բացահայտումներ է անում

Life
 

 

 

«Վիտամինցիների» թիմի 2 նախագծերը` «Լավ երեկոն» և «Կասկածելի երեկոն», հայկական հեռուստաեթերի ամենապահանջված ժամանցային նախագծերից են։ Գարիկը զբաղված է այս երկու նախագծերում` առաջինում լսարանին ներկայանում է Արամ MP3–ի, երկրորդում` Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ։ Շուտով կսկսվեն հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանները։ Հեռուստադիտողները «Լավ երեկոն» դիտելու հնարավորություն կունենան, «Կասկածելի երեկոն»` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկը պատմել է առաջիկա անելիքների և «Կասկածելի երեկոն» փակելու որոշման մասին։

 

Գարիկը հայտնեց, որ «Լավ երեկոն» նոր եթերաշրջան միանշանակ ունենալու է։ Առաջին եթերաշրջանը մեծ արձագանքներ ստացավ և նույնիսկ գերազանցեց սպասելիքները։ Ստեղծագործական խմբի առջև դժվարին խնդիր կա. երկրորդ եթերաշրջանը չպետք է զիջի առաջինին։

 

«Միանշանակ նոր եթերաշրջանում լինելու են նորություններ, սակայն դա չի լինելու այլ հաղորդում։ Հեռուստադիտողը պետք է զգա, որ մենք ոչ միայն գնացել ենք արձակուրդ ու անջատվել, այլև հանգստացել ու մտածել ենք նոր բաներ։ Մենք ամբողջ էներգիայով, հավեսով ու էնտուզիազմով մտածում ենք` ինչ անել։ Մենք էլ ենք սպասում, թե ինչ ենք անելու նոր եթերաշրջանում»,– ասաց Գարիկը։

 

 

Հումորիստը նշեց, որ այժմ լիովին ընդգրկվել է հաղորդման սցենարական կազմում, քանի որ այդպես ավելի հեշտ է աշխատել։ Սցենարիստների խմբում այժմ ընդգրկված են նա, Ռոբերտ Մարտիրոսյանն ու Վան Գրիգորյանը։ Գարիկը նկատեց, որ շատ հաճախ իրենց է միանում նաև Արամը։

 

«Մենք սովոր ենք ելույթ ունենալ մեր սցենարով։ Այս անգամ էլ հասկացանք, որ եթե սցենարը մենք չենք գրում, մեզ համար խորթ է լինում այն, ինչ անում ենք։ Եթե նախորդ եթերաշրջանի հետ կապված ինչ–որ դիտողություններ ունեմ, ունեմ նաև ինքս իմ հանդեպ։ «Լավ երեկոն» շատ շտապելով ու միանգամից մտավ եթեր։ Մենք չհասցրեցինք անել այն ամենը, ինչ պատկերացնում էինք, սակայն մեր մտածածի 90 տոկոսը հասցրել ենք անել»,– ասաց Գարիկը։

 

Հաղորդման լրագրող Արուսիկ Տիգրանյանը միանգամից ինտեգրվեց թիմին ու սիրվեց լսարանի կողմից։ Գարիկը նրան համարում է իրենց ձեռքբերումներից։ «Արուսիկը կարճ ժամանակում դարձավ ոչ թե նախագծի աշխատող, այլ թիմի լիարժեք անդամ։ Դա իր աշխատասիրության ու տեսակի շնորհիվ էր։ Նա անկրկնելի տեսակ ունի` որպես աղջիկ հումորիստ։ 10 տարուց ավելի է մենք անընդհատ քասթինգների միջոցով փնտրել ենք այս տեսակի մարդ, սակայն Զառայից հետո չենք կարողացել համալրել մեր շարքերը իմպրովիզ հումոր ունեցող աղջկանով»,– նշեց նա։

 

 

Նախորդ եթերաշրջանի ամենատպավորիչ հաղորդումը Գարիկի համար եղել է գեներալ Սեյրան Սարոյանի մասնակցությամբ թողարկումը։ «Ամենատպավորիչն էր որովհետև... ամեն մեկն իր «որովհետև»–ը կարող է ասել։ Միայն այն, որ նա եկավ մեզ հյուր ու դարձավ հաղորդման մի մասնիկը, արդեն լավ էր։ Մենք ունեցել ենք հյուրեր, որոնք լուրջ ոլորտից եկել են և չեն կարողացել կոտրել այդ լրջությունը։ Գեներալի մասնակցությամբ հրաշալի հաղորդում եղավ։ Մենք նախատեսում էինք նաև խաղի հատված, սակայն դա պետք է լիներ հարցազրույցի հաշվին։ Մենք հասկացանք, որ զրույցից ավելի ոչինչ չարժե անել։ Բոլոր տեսակի էմոցիաները, որ պետք է  բալանսավորեինք խաղով և հարցազրույցով, միայն հարցազրույցով ստացանք»։

 

Գարիկի հետ զրուցեցինք նաև «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կասկածելի երեկո» նախագծի մասին, որն իրականացնում են Ռոբի` Ռոբերտ Մարտիրոսյանի հետ։ Հումորիստը հայտնեց, որ «Կասկածելի երեկոն» նոր եթերաշրջան չի ունենա. «Հյուրերը վերջացան... հիմա ամբողջ ուժերով կպած ենք «Լավ երեկոյին»»։

 

Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք «Շանթի» հետ սպասվում է այլ համագործակցություն. «Միանշանակ։ Այդ ուղղությամբ էլ ենք աշխատում։ Ռոբի հետ իմպրովիզացիոն  նոր հաղորդման նպատակ կա։ Տեսնենք ինչպես  կստացվի»։

 

 

«Կասկածելի երեկոն» լի էր հետաքրքիր բացահայտումներով առաջին հերթին  Ռոբի և Գարիկի մասին։ Եթե հյուրերի մասին բացահայտումները մեկ–երկուսն էին, հաղորդավարներին այլ տեսանկյունից ճանաչելու համար հեռուստադիտողն ամբողջ 2 տարի ուներ։ Գարիկը նշեց, որ Ռոբի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր։

 

«Ռոբն ամենաառանձնահատուկ մարդն է, որին երբևէ կարող եք հանդիպել աշխարհում։ Իր նման բազա ունեցող մարդու հետ միշտ կարող ես շփվել։ Իր հետ հետաքրքիր է աշխատել, որովհետև նա լավ իմաստով այնքան հեռուստատեսային չէ, այնքան փակագծային չէ, այնքան չի ընկնում ձևերի հետևից, որ կարող է մոռանաս, որ դու եթերով ես դիտում իրեն։ Քեզ կարող է թվալ` ընկերներով հավաքվել եք ու ուղղակի հումոր եք անում։ Ինքն ամենաանկեղծ մարդկանցից է, որին կարող ես տեսնել եթերով։ Նա շատ յուրահատուկ մարդ է։ Իմպրովիզացիոն ժանրն ամենաբարդն է հումորիստների համար։ Մենք 10 տարուց ավելի բեմից են արել այդ հումորը, Ռոբը միշտ մեզ հետ է եղել, «Վիտամինի» սցենարիստներից է, սնել է «Վիտամինը» հումորներով ու այսօր ապացուցեց, որ ոչ միայն որպես սցենարիստ, այլև իմպրովիզատոր հրաշալի է, ոչ ոքի չի զիջում»,– նկատեց Գարիկը ու հավելեց, որ մեծ հաճույքով կրկին եթերում կլինի Ռոբի հետ։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված