Հայերեն


Սարգիս Հացպանյանի արխիվային նամակը Վարդաշենի բանտից

Հասարակություն

«Ժողովուրդ»-ը ներկայացնում է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի արխիվային նամակը «Վարդաշեն բանտից»` ուղղված «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Սասուն Միքայելյանին.

«Արցախի հերոս` Սասուն Միքայելյանին Սիրելի հրամանատար Ողջույններս… հույս ունեմ, որ առողջությանդ հետեւում ես: Խնդրում եմ իմ բաժին մածուններն ուտես, որ ըստ արժանվույն` գյուղից եկած, հալած կաթնամթերքով սնվել կարողանաս, ու ինձ միշտ հիշես, ես իմանամ, որ այդ իմ բաժին մածունի շնորհիվ է, որ առողջությունդ պահպանում ես դեռ: Տեսնում ես, որ ինչքան էլ դեռ աղբարի մնացորդներ լինեն մոտս, ինչպես դու քո մարմնում բազմաթիվ բեկորներ ունես, այնուամենայնիվ հումորը չի պակասել, այլ քանի որ քեզնից հեռու ընկա, այդ ավելացել է: Հույս ունեմ, որ իմ պատմած բոլոր անեկդոտները հիշում ես, հատկապես Գագիկ Ջհանգիրյանի մասով պատմածս, որ ծեր մարդը իր կնկան ասում է. «Երբ հիշում եմ, որ մեր ամուսնացած ժամանակ դու կույս չես եղել, բեյնիս ղափաղը թռնում է»: Ահա, եւ ճիշտ այդպես, իմ «Վարդաշեն» վերադարձիս ի վեր, գրեթե ամեն օր իմ բեյնիս ղափաղն էլ է թռնում, իմանաս: Մուշեղին «Վարդաշեն»-ում տեսել եմ շատ ավելի քիչ, հավատա, քան Բարաք Օբամային հեռուստացույցով: Քանի որ, ինչպես դու էիր սիրում մշտապես կրկնել, թե «մարդ չեն դառնում, մարդ ծնվում են», ես էլ անսալով ասածներիդ, մի կերպ «յան» տված ապրում եմ: Երբ մի գեղեցիկ օր, բանտից դուրս գալու լինենք, տեսնելու ես, որ հատկապես «քաղբանտարկյալների իրական վիճակի» մասին ինչ եմ անելու եւ զարմանաս: Դե, եթե այսպիսիններն են, մեր երազած իշխանություններից հետո «պետական պաշտոնյաներ դառնալու» ավելի լավ է չդառնան հարկարծ, սրանք մարդ չեն, մաաարդ, հասկանում ես, չէ՞: Ես, իմ, «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Ձեր հետ (հատկապես քեզ ու Ժորային նկատի ունեմ) անցկացրած 2,5 ամիս ժամանակը երբեք չեմ մոռանալու: Ձեր ջերմ ու մարդկային վերաբերմունքը միայն ինձ փաստել է, թե նախքան այդտեղից հետ վերադարձիս հետեւյալ ժամանակահատվածում ես այս անտեր «Վարդաշեն»-ում ինչ վատ վիճակում եմ եղել, ինչքան բաներ եմ հանդուրժել: Ինչեւէ … լավ կլինի, ասենք ու գնանք առաջ: Առաջ Հայաստան… Վստահ եմ, հիշում ես երեւի, թե ինձ միշտ ասում էիր, որ «իմ մոտ մեկ գիրք ունեմ», մտածելով, որ ես էլ քո իմացած մարդկանցից մի մասի նման քեզ կխաբեմ: Սակայն, ահա ես Գարեգին Նժդեհի իմ խոստացած գիրքը քեզ հասցնելով, այն էլ հեղինակի հատուկ արված մակագրությամբ հանդերձ, հերթական անգամ գալիս եմ ապացուցելու, որ Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը հենց իմ համար է գրված: Այդպես չէ՞: Լավ…: Լավ… երեւի հումորիս չդիմանաս այլեւս, ու հանկարծ Ժորային հիշես ու վատանաս: Մեր ընկերն ինչ ազատվել է, նա էլ է համալրել իրենից առաջ ազատվածների համր ու խուլերի բանակը, «պայքարում է մինչեւ վերջ»: Ընդամենը մի քանի անգամ կարճատեւ հեռախոսազրույցներ եմ ունեցել իր հետ, որ նրան հիշեցնեմ, թե որտեղ է ի վերջո ինձ խոստացված գոմեշի մածունը, սակայն նույնիսկ ամոթանք տալուց հետո էլ դեռ ոչինչ տեղ չի հասել: Դե… սրանից էլ դու արդեն պետք է այն եզրակացության հասնես, որ ասածիցս հարկավոր է հասկանալ, «կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր», չէ՞: Ի՞նչ է ձեր այդ կողմերում գոմեշի մածուն չկա՞: Հրամանատար ջան, հումորը լավ բան է եւ այդ ինձ շատ է օգնում դիմանալ այս անհեթեթ ժամանակների գորշ իրականությանը: Իրոք, գորշ ասեցի, միտս ընկավ: Սերժիկը ո՞նց է: Տեսնում ես, որ Սերժիկին էլ հիշում եմ հայտնի անեկդոտի արանքներով, որ բանտային մեր օրերը մի քիչ գոնե տանելի լինեն: Այսօր մեր Արցախի Հանրապետության հերթական տարեդարձն է, ես հույս ունեմ, որ մեր փոքրիկ հայրենիքը հավերժ գոյատեւելու է, իբրեւ հայկական պետություն, եւ մենք պիտի կարողանանք տեր կանգնել մեր ամենամեծ ձեռքբերումը այս փոքրիկ լեռնային հողակտորին: Վաղը ինձ չորրորդ անգամ ներկայացնելու են «Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ՔԿՎ-ի հանձնաժողովին», որը բնականաբար հերթական անգամ ինձ մերժելու է: ՀԱԿ-ի սեպտեբերի 17-ի հանրահավաքի օրը, ժողովրդին հասցված իմ ուղերձն եմ գրել, եւ խնդրել, որ անպայման ընթերցեն, սակայն ավելի քան վստահ եմ, որ «մերոնք» եւս մերժելու են այդ անել, քանի որ նրանք եւս չեն հասկանում, որ «ամոթը լավ բան է»: Ահա այսպիսի բաներ կամանդիր ջան: Գիտեմ, որ առանց ինձ քեզ համար շատ դժվար է ապրել, բայց դե ինչ արած ստիպված պիտի դիմանաս: Ոչինչ, մի քիչ էլ, մինչեւ ես ելնեմ, կրկին գամ մոտդ, որ քեզ մենակ չզգաս այս անտեր աշխարհում: Քեզ իմ հետ կապվելու անհրաժեշտ տվյալները հաղորդել են, գիտեմ: Բա որ այդպես է ինչու գոնե մեկ անգամ չես կապնվում, որ «իրար ջան ասենք ու ջան լսենք»: Եթե փորձես կապնվել, հավատա լավ կլինի: Իմացիր նաեւ, որ «աշխարհ ման գաս իմ նման աղբար չես ճարի», բայց այնուամենայնիվ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում»: Ջերմ ողջույններովս Սարգիս Հացպանյան»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/774107/

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված