Հայերեն


Ուժայինները չպետք է վախեցնեն քաղաքացիներին․ ԱՄՆ դեսպան

Քաղաքականություն

News.am-ը գրում է․

«Ուժային կառույցները եւ կառավարությունը չպետք է օգտագործեն հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու՝ իրենց պարտավորությունը, որպես միջոց, որով կվախեցնեն Հայաստանի քաղաքացիներին՝ իրացնելու խաղաղ ցույցերի մասնակցելու իրենց իրավունքը»: Այս մասին օգոստոսի 6-ին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ դեսպանը նշել է. «Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում շեշտադրվեց այն կազմակերպությունների կարեւորությունը, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության ու մոնիտորինգի հարցերով, որոնցից մեկն էլ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն է: Ինչպես Հելսինկյան կոմիտեն, այնպես էլ դեսպանատունը խորապես անհանգստացած են Էրեբունու դիմակայության օրերին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ու իրենց աշխատանքն իրականացնող լրագրողներին թիրախավորելու մասին արժանահավատ հաղորդումներով: Դեսպանատունը մտահոգված է, որ դեռեւս շարունակվում են խաղաղ հավաքներ անցկացնելու ու խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող քաղաքացիներին բերման ենթարկելու մասշտաբային դրսեւորումները, ինչը տեղի ունեցավ նաեւ երեկ գիշեր, երբ ցույցի ավարտին 25 ցուցարարներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին՝ անբացատրելի պատճառներով: Ուժային կառույցները եւ կառավարությունը չպետք է օգտագործեն հասարակական անվտանգությունն ու կարգը պահպանելու իրենց պարտավորությունը որպես միջոց, որով կվախեցնեն Հայաստանի քաղաքացիներին՝ իրացնելու խաղաղ ցույցերի մասնակցելու իրենց իրավունքը»:

Ավետիք Իշխանյանը ներկայացրեց Հելսինկյան կոմիտեի իրականացրած աշխատանքները, հատկապես, կոմիտեի կողմից վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում հավաքների մշտադիտարկման արդյունքները, ստացված ահազանգերի եւ բողոքների ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Ա. Իշխանյանը իր մտահոգությունը հայտնեց հավաքի մասնակիցների եւ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների, Հիմնադիր խորհրդարանի անդամների, քաղաքացիական ակտիվիստների եւ նրանց համակիրների նկատմամբ իրականցվող հետապնդումների եւ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումների դեպքերի վերաբերյալ:

 

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված