Հայերեն


Դե ֆակտո ընդդիմությանն ուղղված պոպուլիստական կոչերը կորցնում են իրենց արժեքն ու ակտուալությունը

Քաղաքականություն

Կարինե Գասպարյան

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դժգոհությանը զուգընթաց ամենաքննարկվող թեմաներից է նաև երկրի ապագա նախագահի հարցը: Ամեն ինչ ավելի ընդգծվեց, երբ գործող նախագահը հայտարարեց, որ այդ պաշտոնում, որպես արժանի թեկնածու կուսակցությունը տեսնում է Մեծ Բրիտանիայի ներկայիս դեսպան Արմեն Սարգսյանին: Բանն այն է, որ ըստ փոփոխված Սահմանադրության, նախագահն ընտրվելու է ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ ընտրվելու է խորհրդարանի կողմից: Նախատեսվել է 3 փուլ, որոնցից առաջին փուլի համար անցողիկ քվեների քանակը ընդհանուր պատգամավորների թվի ¾ է, իսկ երկրորդի համար՝ 3/5: Տարբեր հարթակներից տարատեսակ կարծիքներ հնչեցին, որոնցից ոմանք չհիմնավորված և անտրամաբանական լինելուց զատ, իրենց մեջ նաև սադրանք են պարունակում: Ճիշտ կլիներ նման անհասկանալի դիրք գրավելու փոխարեն, փորձեին հարցն ավելի խորքային դիտարկել և օպտիմալ եզրահանգման գալ, ինչը բնականաբար տրամաբանական հարթակում քննարկման լավ առիթ կլիներ: Սակայն հիմա կոնկրետ ՀՀ նախագահի պաշտոնի վերաբերյալ, ասենք թե ընդդիմությունը դեմ քվեարկեց ու նախագահը ընտրվեց ոչ թե առաջին, այլ երկրորդ փուլով, դրանից ինչ են շահելու, դրանից ի՞նչ է շահելու հասարակությունը: Պատասխանը մեկն է ու շատ պարզ, ոչնի՛նչ, այդ դեպքում նման աննպատակ ու արկածախնդիր գործողությունը կարող է հակառակ էֆեկտ ստանալ: Այս համատեքստում էլ, ընդդիմությանն ուղղված բոլոր պոպուլիստական կոչերը՝ նախագահի թեկնածուին ինքնանպատակ դեմ քվեարկելու համար, կորցնում են իրենց արժեքն ու ակտուալությունը, տվյալ քաղաքական ուժն ինքը պետք է որոշի, թե այդ պարագայում որոնք են շոշափելի հիմքերը թեկնածուին դրական կամ բացասական վերաբերմունքի արժանացնելու համար: Ու քանի դեռ չկա համապատասխան քննարկում այս թեմայի շուրջ, չկա վերջնական դիրքորոշում դաշտում, մնում է սպասել և ըմբռնումով մոտենալ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի դիրքորոշմանը:

«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ
Ամենադիտված