Հայերեն


Արտյոմ Կարապետյանի հուզիչ հանդիպումը ծնողների հետ 18 տարի անց, ու նրանց ծանոթությունը հարսի` Յուլյա Ֆինկի հետ. ընտանիքի վերամիավորման ամերիկյան պատմությունը

Life
 

 

 

Հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը կնոջ` դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ օրերս է վերադարձել ԱՄՆ–ից, որտեղ նրանք առաջին անգամ էին։ Սա այն ճամփորդական փաթեթն էր, որն Արտյոմը նվիրել էր Յուլյայի տարեդարձին։ Արտյոմին և Յուլյային ԱՄՆ էր տարել ոչ միայն տուրիստական հետաքրքրասիրությունը։ 18 տարվա ընդմիջումից հետո հաղորդավարը հանդիպել է իր ծնողներին և, վերջապես, ծանոթացրել կնոջ` Յուլյայի հետ։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Արտյոմը պատմել է զգացմունքային հանդիպման և երազանքների երկիր համարվող Ամերիկան բացահայտելու մասին։

 

«Շատ հուզիչ, ես կասեի` պատմական հանդիպում էր։ Երբ նոր ես բաժանվում, սկզբում շատ ես կարոտում, հետո կարոտում ես, իսկ հետո գալիս է մի շրջան, երբ կարոտում ես, սակայն չես զգում դա։ Սովորում ես այդ կարոտին։ Թվում է` նույնիսկ կարող ես ապրել այդպես, սակայն երբ կայանում է հանդիպումը, հասկանում ես, որ այդպես չէ։ Հանդիպումից հետո ավելի դժվար է։ Ես չեմ կարող նկարագրել` ինչ զգացողություններ եմ ունեցել։ Ինձ թվում էր` շատ բան է փոխվել. ես կարծում էի` իրենք են փոխվել, իրենց թվում էր` ես եմ փոխվել, սակայն ընդամենը մի քանի ժամ անց, տպավորություն էր, որ չենք ունեցել այդ տարիների բաժանումը»,– պատմեց  նա։

 

 

Խոսելով ծնողների հետ կնոջ ծանոթության մասին` Արտյոմն ասաց, որ սա նրանց առաջին հանդիպումն էր, մինչև այդ հեռախոսով էին շփվել։ «Յուլյան մի քիչ մտավախություն ուներ, որ ավելի շատ ինձ են սպասում, ավելի շատ ինձ ուշադրություն կդարձնեն, սակայն այդպես չեղավ։ Իհարկե, ավելի շատ ինձ էին սպասում, սակայն իրենց հանդիպումն էլ էր շատ կարևոր ու հետաքրքիր։ Տպավորություն էր` ճանաչում են իրար, միանգամից մերվեցին։ Օտարություն չզգացին ո՛չ ծնողներս, ո՛չ Յուլյան,– պատմեց Արտյոմն ու հավելեց, որ մինչև  հրաժեշտը շատ ջերմ հարաբերություններ էին ձևավորվել կնոջ ու ծնողների միջև,– Նրանք հրաժեշտ տվեցին Յուլիային արդեն որպես դստեր, հարազատ մարդու։ Եթե սկզբում կար այն զգացողությունը, որ ես ավելի հարազատ էի, վերադառնալիս այդ զգացողությունը  չկար։ Ձևավորվել էր մեծ ընտանիքի զգացողությունը»։

 

Արտյոմը չի մտածում ԱՄՆ–ում ապրելու մասին։ Ասում է` Հայաստանում կայացել է և չի ցանկանա լքել երկիրը։ «Իմ ընտանիքը, լինելով ԱՄՆ–ում, երբեք չի ցանկացել, որ մենք էլ գնանք։ Երբ նրանք գնացին, ես արդեն ունեի իմ մասնագիտությունը, փորձում էի կայանալ լրագրության դաշտում, հայկական հեռուստատեսությունում։ Իրենք, հեռվից հետևելով այդ ամենին և ուրախանալով իմ հաջողություններով, չցանկացան, որ ես թողնեմ այդ ամենը և գնամ»,– նկատեց նա։

 

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ից ստացած տպավորություններին` հաղորդավարն ասաց, որ այն, իսկապես, երազանքների երկիր է. «Գուցե պրագմատիկ մարդիկ ասեն, որ դա միֆ է, սակայն նույնիսկ օդի մեջ կա այդ զգացողությունը, որ այնտեղ ապրելով` քո ամենանվիրական երազանքը մի օր կարող է իրականանալ։ Գուցե, դա ազդեցության ուժն է, բայց այդ տպավորությունը կա»։

 

Արտյոմն ԱՄՆ–ն ուսումնասիրել է նաև լրագրողական աչքով, որսացել հետաքրքիր շփումներ և բացահայտումներ արել իր համար։ Ասում է` իրեն տպավորել են և՛ երկիրը, և՛ կյանքի ռիթմը, և՛ մարդկանց կենսափիլիսոփայությունը։ «Ամենատպավորիչն ազատության զգացողությունն էր։ Կաշկանդում են միայն օրենքները, որովհետև մենք սովոր չենք օրինապահության, չնայած, վերջին 3 տարիների ընթացքում այս առումով Հայաստանում էլ են մարդիկ բավականին փոխվել։ Կարևոր է, որ դու ունես ընտրություն և կարող ես ընտրել։ Դու կարող ես լավ ապրել, կարող ես` միջին ապրել։ Իհարկե, ամենուր ամեն ինչ քեզանից է կախված, սակայն հարց է, թե ինչ մասշտաբներով»,– նկատեց նա։

 

Հեռուստամեկնաբանը եղել է Կալիֆորնիայի UCLA համալսարանում, որը համարվում է ԱՄՆ–ի տասը լավագույն համալսարաններից մեկը. «Այն, թերևս, ամենաշատն է տպավորվել։ Այն, ինչ տեսա համալսարանի տարածքում, ներսում և ուսանողական հարթակում, ցանկություն առաջացրեց  նորից հայտնվելու ուսանողի կարգավիճակում»։

 

 

ԱՄՆ–ում վառ տպավորությունների պակաս ամուսինները չեն ունեցել։ Արտյոմին և Յուլյային շատ է դուր եկել այցելությունը Universal Studios. «Վերջերս բացված ատրակցիոններից մեկը` Հարրի Փոթերը, փոքր քաղաք էր քաղաքի մեջ և իրական հեքիաթ։ Հետաքրքիր է, որ մենք, լինելով հասուն մարդիկ, մեզ երեխա էինք զգում»։ Հաղորդավարը նկատեց, որ ԱՄՆ–ում էին Ամանորին, երբ երկրում ստեղծված էր հեքիաթային շունչը, ինչն ավելի տպավորիչ էր։

 

Եվս մեկ խենթ օր ամուսիններն ունեցել են Լաս Վեգասում. «Այնտեղ իրական ցնծության, խաղային անվերահսկելի ազարտի, ազատության ու լիցքաթափման իրական զգացողություն էր, որը թույլ է տալիս ազատվել կուտակված նեգատիվից։ Այնտեղ նաև դիտեցինք "O" Cirque du Soleil շոուն։ Այն ևս շատ տպավորիչ էր»։

 

Ամուսիները դեռ կվերադառնան ԱՄՆ, քանի որ երկիրը մեծ է, բացահայտումներ անելու տեղ միշտ կա, սակայն իրենց ապագան տեսնում են Հայաստանում։

 

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված