Հայերեն


«Շատ եմ սիրում երգս. այն արժանի է «Եվրատեսիլին»». Ամալիյա Մարգարյանը` արձագանքների մասին

Life
 

 

 

Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին։ Երիտասարդ երգչուհի Ամալիյա Մարգարյանին լսարանը կարող է հիշել ուկրաինական X Factor և «Ռուսաստանի ձայնը» նախագծերից։ Հիմա Ամալիյան ներկայացված է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում։ Նա պայքարում է հաղթանակի համար  Waiting For The Sun երգով, որի համահեղինակներն ինքն ու Վահրամ Յանիկյանն են։

 

Ամալիյան նախորդ տարի ևս մասնակցել է «Դեպի Եվրատեսիլին», սակայն երրորդ փուլից դուրս է մնացել։ «Այս տարի ևս որոշեցի մասնակցել, քանի որ ձևաչափն է փոխվել` մենք մեր երգերով ենք ներկայանում։ Բացի այդ, նախորդ տարի այնքան էլ ինքավստահ չէի, այս տարի ավելի վստահ եմ դարձել»,– ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարի իրեն փորձել է տարբեր ոճերում։ Այս տարի ներկայանում է իրեն հոգեհազաատ ոճում։

 

Երիտասարդ երգչուհին կարևորում է կատարումը։ Ասում է` ինքն ավելի զգացմունքային երգ է ներկայացրել, քանի որ հենց այսպիսի երգեր է կարողանում հասցնել մարդկանց. «Յուրաքանչյուր կատարող պետք է իրեն համապատասխան երգ ներկայացնի։ Դու կարող ես համոզիչ լինել քո կերպարի մեջ։ Պետք է լավ ներկայանաս քո ոճի մեջ»։

 

 

Երգչուհին ասաց, որ «Դեպի Եվրատեսիլի» բեմում կներկայանա իր երգին հաապատասխան շոուով, սակայն այդ մասին բացահայտումներ անել չցանկացավ։

 

«Երգը գրել ենք շատ էմոցիոնալ վիճակում։ Մենք ունեինք երաժշտությունը, սակայն երկար ժամանակ խոսքերը չէինք գրում. մոտ 3 ամիս թեմայի փնտրտուքների մեջ էինք։ Այս տարի ԱՄՆ–ում փոթորիկներ եղան, մարդիկ տուժեցին։ Երբ իմացանք այդ մասին, ստուդիայում էինք, այդ տպավորությունների մեջ մոտ 10 րոպեում շարադրեցինք խոսքերը։ Երգն այն մասին է, որ մարդիկ կորցնում են իրենց տները, իրենց հույսը, իրենց լույսը, սակայն գիշերվանից հետո միշտ գալիս է առավոտ։ Ես գուցե չեմ բախվել աղետների, սակայն այս բառերը կարելի է այլ իրավիճակի էլ վերագրել ու վերապրել»,– ասաց նա։

 

Թեև Ամալիյան կարևորում է հաղթանակը «Դեպի Եվրատեսիլում», ասում է` չհաղթելու դեպքում շատ չի հիասթափվի։ «Ես շատ մեծ աշխատանք եմ տանում, որպեսզի իմ ելույթը համոզիչ լինի։ Ինձ համար շատ կարևոր է հաղթանակը։ Ես իմ երգը շատ եմ սիրում և համարում եմ, որ իմ երգն արժանի է ներկայանալու, սակայն եթե ես չհաղթեմ, շատ մեծ  հիասթափություն չի լինի։ Կարծում եմ` շատ արժանի մրցակիցներ և երգեր կան։ Ի վերջո, մենք Հայաստանն ենք ներկայացնում, եթե հաղթողը լինի ինձանից ավելի լավը, ես դա կընդունեմ։ Քանի որ երգի թեման գլոբալ ստացվեց, ես ուզում եմ հանրությունը լսի այս երգը։ Երեկ նամակ էի ստացել մի հունգարացու կողմից, որը կույր է։ Նա գրել էր, որ գրանցված չէ սոցիալական ցանցերում, նամակն էլ անձամբ չի գրում, սակայն շատ էր ցանկանում արտահայտել իր հիացմունքը։ Միգուցե,  իմ երգն այդ մի մարդուն է հասել, սակայն ես ինձ համարում եմ լսված»,– ասաց երգչուհին։

 

 

Թե որոնք է համարում այն արժանի երգերը, որոնց հաղթանակի դեպքում չի սրտնեղի, Ամալիյան նշել չցանկացավ։ «Մենք` 20 կատարողներս, արդեն ընտրվել ենք, և ես յուրաքանչյուր երգ լսելիս մտածում էի` ինչ հետաքրքիր միտք է։ Ես չեմ ունեցել այս միտքը, ինչու չեմ ունեցել։ Յուրաքանչյուր երգ իր մեջ «իզյումինկա» ունի»,– դիվանագիտորեն պատասխանեց երգչուհին։

 

«Եվրատեսիլի» ֆան էջերի քվեարկությունների ժամանակ Ամալիյան առաջատար դիրքեր չի զբաղեցնում։ Մասնակիցներից ոմանք իրենց ընկերներին պարբերաբար կոչ են անում քվեարկել։ Երգչուհին այս առումով լուռ է։ «Ինչ–որ առումով դա սկզբունքային եմ համարում։ Ես իմ հարազատներ կարծիքը երգիս մասին արդեն գիտեմ։ Ուզում եմ հասկանալ` մարդիկ իսկապե՞ս հավանում են իմ երգը, թե՞ ոչ։ Ես չեմ ուզում պարտադրել, որ ինձ սատարեն։ Այդպես չեմ հասկանա, թե իմ աշխատանքն ինչպես է գնահատվում մարդկանց կողմից»,– նշեց նա։

 
 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված