Հայերեն


Թուրքիան վախենալու հիմքեր ունի

Աշխարհ

Լրագիր |

Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ ԱՄՆ վերջնական նպատակը ռազմական գործողությունները Սիրիայից Թուրքիայի տարածք տեղափոխելն ու երկրի մասնատումն է: Դեսպանն այդ մասին խոսել է՝ մեկնաբանելով Վաշինգտոնի դիրքորոշումը Սիրիայի քրդերի դեմ թուրքական ուժերի գործողությունը:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել է, որ Թուրքիան վախենալու բան ունի: Նա ընդգծել է, որ «անվտանգության հարցերում Անկարայի մտահոգությունը հիմնավոր է»: ԱՄՆ-ն փաստացի «հասկանում է», որ Թուրքիային վտանգ է սպառնում քրդերից:
Թուրքիան ԱՄՆ-ին տեղյակ է պահել Վաշինգտոնից աջակցություն ստացող քրդական ջոկատներին հարվածելու մասին, հայտնել է Ջեյմս Մեթիսը: Նա սակայն չի նշել, թե արդյոք ամերիկացի զինվորականները թուրքերին խորհուրդ են տվել չիրականացնել մտադրությունը:
Ընդ որում, Մեթիսը նշել է, որ Սիրիայում քրդական ջոկատներն ապացուցել են իրենց արդյունավետությունը: «Նրանք մարդկային հազարավոր կորուստներ են ունեցել, սակայն... կոալիցիայի աջակցությամբ ջախջախել են ԻՊ խալիֆայությունը, եւ սա թվաբանության հարց է», ասել է նա:
Պենտագոնի ղեկավարը ասել է սակայն, որ ԻՊ դեմ պայքարում հաջողությունը չի նպաստել Թուրքիային անհանգստացնող բազմաթիվ հանգամանքների վերացմանը: Նա նշել է, որ դժվար չէ հասկանալ՝ Անկարան վախենում է, որ կոնֆլիկտը կտարածվի Սիրիայի սահմանից դուրս:
Թուրքիան կկարողանա՞ այնպես անել, որ հակամարտությունը Սիրիայի սահմաններից դուրս չգա: Այս հարցը, թերեւս, մտահոգում է տարածաշրջանի բոլոր դերակատարներին: Վաշինգտոնը, ճանաչելով Թուրքիայի անհանգստանալու «իրավունքը», միեւնույն ժամանակ չի հայտարարում քրդերին աջակցությունը դադարեցնելու մասին եւ «երաշխիք» չի տալիս, որ հակամարտությունը չի տարածվի Թուրքիայում:
Ռուսաստանի դիրքորոշումը նույնպես միանշանակ չէ. Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի քրդերին «անկանոն զինելու» մեջ, միեւնույն ժամանակ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել մարտական գործողությունների շրջանից՝ կարծես թե թույլ տալով Թուքիային ավելի խրվել Սիրիայում:
Այսօր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն սկսել է մերձավորարեւելյան շրջագայությունը: Նա նախ կայցելի Իսրայել: Թուրքիան շրջագայությունում չկա, սակայն ակնհայտ է, որ Փենսը պետք է ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնի Սիրիայում Թուրքիայի գործողության նկատմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա փոքրամասնություններին:

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված