Հայերեն


Վերջ անցանկալի մազերին

Life

Ի՞նչ է կատարվում մեզ հետ, երբ անցանկալի մազեր ենք նկատում մարմնի այն հատվածում, որտեղ նրանց գոյությունը ցանկալի չէ: Բոլոր միջոցներով պայքարում ենք, իսկ երբեմն էլ հուսահատվում, որ այդ «աներես» մազերը դարձյալ լույս աշխարհ են եկել: Անկախ նրանից, թե քանի տեսակ են լինում մազերը, կանայք դրանք բաժանում են 2 տիպի՝ ցանկալի և անցանկալի, հոգ տանելով մեկի մասին ու անխնա պայքարելով մյուսի դեմ: Միակ խնդիրն այն է, որ որոշ ժողովուրդների մազը և հաստ է, և մուգ: Եվ ինչ միջոցների էլ դիմեն մեր լեդիները, մազակալումից խուսափել գրեթե հնարավոր չէ: Ամենահին ու մինչ այժմ օգտագործելի միջոցներից է մեղրամոմի կամ բուսական ծագման խեժի միջոցով անցանկալի մազերը հեռացնելը: Հիմա այս ձևը համարվում է ամենահեշտը, ամենամատչելին և կատարվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Բայց ինչպես նշեց կոսմետոլոգ Քրիստինա Այրումյանը, այդ ձևով մազահեռացման ժամանակ հնարավոր է՝ վնասվի մազը, որովհետև մեծ դեր ունի նաև, թե ինչ ուղղությամբ է աճում այն: Երբեմն մեր կանայք դրան ուշադրություն չեն էլ դարձնում:

Մեր օրերում կիրառվում է նաև քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա և քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Այս արդյունքը պահպանվում է 2-3 շաբաթ:

Ներկայում անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակներից է լազերային էպիլյացիան: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են երկար ժամանակով, հաճախ՝ ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա՝ ոչնչացնելով այն: Բայց կոսմետոլոգը պնդում է, որ այդ ազատումն էլ երկարաժամկետ չէ. հնարավոր է 5-6 տարի հետո նորից մազակալում: Նա խորհուրդ է տալիս դիմել ասեղային էպիլյացիայի, որը չնայած փոքր-ինչ ցավոտ է, բայց, ըստ կոսմետոլոգի, արդյունավետ է եւ ավելի անվնաս: Այստեղ էլ կա մյուս խնդիրը. ո՞ւմ դիմել, որ վստահ լինես: Այս խնդրի առաջ կանգնել էր Լուսինեն. «Պիտի հեռացնեի շուրթերիս վերևի աղվամազը, իսկ այդ կոսմետոլոգը ուղղակի ավիրեց. շուրթերիս եզրագիծը լրիվ խախտվել է, բացի այդ կարմիր հետքեր են մնացել»: Ամեն դեպքում, լավ մտածեք մազերը հեռացնելու որոշում կայացնելուց առաջ: Կանանց շրջանում լազերային էպիլյացիան առաջացրել է մտավախություն, որ այն վտանգավոր է առողջության համար, ու որ շատ հնարավոր է՝ հանգեցնի հայտնաբերված հիվանդությունների խորացման: Այս հարցով իր պարզաբանումը տվեց բժշկուհի Լիլին՝ նշելով, որ հաճախորդը նախքան էպիլյացիան թերթիկ է լրացնում, թե ինչ հիվանդություն ունի, և ըստ այդմ որոշվում է՝ կարելի է կատարել, թե ոչ. «Ճիշտ չէ, որ լազերային ճառագայթը վնասում է: Սարքավորումներն այնպիսին են, որ ճառագայթը ազդում է միայն մազի վրա, և ոչ մի հյուսվածք կամ բջիջ չի վնասվում»:

Կոսմետոլոգների հավաստիացմամբ, հայուհիների մեծ մասը դիմում է հենց լազերային էպիլյացիայի, քանի որ մազը մուգ է և հաստ, ու մազահեռացման մյուս միջոցները շատ դեպքերում անարդյունավետ են:

Եղեք գեղեցիկ ու առողջ: Մի զիջեք խնամված լինելու՝ ձեր իրավունքը:

 

Հասմիկ Մելիքսեթյան

Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված