Հայերեն


Մոսկվայի ասֆալտչիկների կիլլեր «Կոնչիտան» վախից վատացավ

Հասարակություն

Առաջին լրատվական |

Հունվարի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մի աղմկոտ սպանության գործով շրջադարձային դատական նիստ պետք է լիներ: Ակնկալվում էր, որ դատարանը Լիճք գյուղում մանկության ընկերոջը սպանած «Կոնչիտայի» և «հարակից» հինգ ամբաստանյալների պատիժը կխստացնի կամ գործը կուղարկի ստորադաս դատարան՝ նոր քննության…

Խոսքը Մոսկվայում «ասֆալտչիկություն» անող Լիճք գյուղի խոպանչիներին «նայելու» բիզնեսում ներգրավված անձանց մասնակցությամբ՝ նշյալ գյուղում՝ 2015թ. հունվարի 26-ին կատարված դեպքի մասին է:

Հիշեցնենք, որ Երևանից մեքենաներով Լիճք գյուղ հասած անձինք, ականատեսների աչքի առաջ հաշվեհարդար էին տեսել այդ գյուղի բնակիչներ Արայիկ և Արթուր Իրիցյան եղբայրների նկատմամբ: Նրանցից առաջինին ծեծել էին, իսկ նրան օգնության շտապած Արթուրին՝ սպանել:

Կրակողը համագյուղացին էր՝ «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանը: 6 ամբաստանյալներից այժմ միայն նա է անազատության մեջ: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է ընդամենը 3 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար:

Այդ ժամկետը լրանում է ս. թ. հունվարի 26-ին, և ակնկալվում էր, որ մինչ այդ՝ երեկվա դատական նիստում կայացվելիք դատական ակտով վերաքննիչը կորոշի նրա պատժի խստացման կամ կալանքի ժամկետը երկարացնելու հարցը՝ բախտակիցների պատժի հետ միասին:

Սակայն պաշտպանական կողմը տապալեց այն՝ նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանի՝ դատական նիստի արդյունավետ շարունակականությունը պատշաճ չկազմակերպելու, գուցե նաև շահագրգռվածության պատճառով. Համենայնդեպս, մեր տպավորությամբ, նա պասիվ զեկուցողի, դիտորդի դերում էր կամ՝ որպես դատավարության «վարորդ»՝ «կոնուս» «տոռմուզ» անողի:

Նիստը սկսելուց հետո պարզվեց, որ դատարանի կազմում փոփոխություն կա. Ռուզաննա Բարսեղյան, Մխիթար Պապոյան, Արմեն Խաչատրյան կազմից, վերջինիս մոտ առաջացած առողջական խնդիրների պատճառով նրան փոխարինել էր դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Նրա դեմ կողմերը ինքնաբացարկի միջնորդություն չունեին, սակայն դա կարծես նիստը տապալելու պատրվակ դարձավ Արմեն Գորոյանի պաշտպան Մելքոնյանի համար: Վերջինս նախ 30 րոպե ընդմիջում խնդրեց դատարանից՝ իբր մյուս պաշտպանների հետ խորհրդակցելու համար, սակայն երբ նիստը սկսվեց՝ ասաց, որ իր պաշտպանյալի հետ է ուզում կարճ խորհրդակցել:

Բայց 20 րոպե առաջ դատարանի դահլիճում հանգիստ նստած Գորոյանը, չգիտես ինչու՝ հանկարծ շտապ օգնության կարիք զգաց: Թեև բժիշկները որևէ ծանր բան չէին արձանագրել, ընդամենը՝ զարկերակային միջին ճնշում, սակայն ոստիկանության ուղեկցող գումարտակի պատասխանատուն դեպքը ծանր ներկայացրեց, ասաց, որ նա չի կարողանում շարժվի և թույլ չտվեց նրան բարձրանալ դահլիճ:

Դատարանը, ստիպված, իր ժամանակը արդեն երկրորդ անգամ ոստիկանության և պաշտպանական կողմի չարդարացված գործելաոճի պատճառով չհետաձգելու համար թույլ տվեց, որ պաշտպանին ուղեկցեն իր պաշտպանյալի մոտ:

Թեև դա էլ արվեց, բայց դատարանին չհաջողվեց նիստը շարունակել: Մելքոնյանի խոսքով՝ ամբաստանյալը վիճել էր իր հետ և ասել, թե՝ կհրաժարվի:

Դատարանը ստիպված այս անգամ էլ հետաձգեց դատական նիստը մինչև հունվարի 22-ը: Մելքոնյանը և տուժող կողմի ներկայացուցիչը շտապեցին ասել, որ իրենք այդ օրը նիստեր ունեն, սակայն դատավոր Մ. Պապոյանը, ում համբերությունը հավանաբար հատել էր պաշտպանական կողմի՝ դատավարությունն անհիմն ձգձգելու և դատարանի ժամանակը վատնելու մարտավարությունից, ասաց, որ եթե փաստաբաններն էլ զբաղված լինեն, չգան՝ դատարանը կարող է նիստը շարունակել, քանի որ բողոքը վճռաբեկության կարգով է քննվում:

Հիշեցնենք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը. Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյանները ու գործով չպարզված այլ անձինք Գ. Նիկողոսյանի «G-500 Մերսեդեսով» , մյուսները՝ գործով չպարզված չորս այլ մեքենաներով գնացել են Լիճք գյուղի բենզալցակայանի, ավտոտեխսպասարկման ու սննդի սպասարկման կետերի տարածք: Այնտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչներ Արայիկ Իրիցյանին ու Միշա Խաչատրյանին, ովքեր այնտեղ էին մեքենա նորոգելու նպատակով:

Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին ու արհամարհական, հեգնական տոնով հարցրել է նրա եղբորը: Նույն տոնով Արայիկի հետ խոսել է նաև Արիստակես Բարսեղյանը, ով հարցրել է. «Կյաժն ո՞ւր ա»: Արայիկը պատասխանել է, թե չգիտի:

Արիստակեսը բռունցքով հարվածել է Արայիկի քթին, Գառնիկ Նիկողոսյանը՝ ոտքով հարվածել է գոտկային շրջանին, Աշոտ Ավետիսյանն ու Արմեն Գորոյանը մահակներով հարվածներ են հասցրել Արայիկի գլխին և ծոծրակային հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սրքոյան եղբայրներից Էդուարդը ոտքով հարվածել է Արայիկի որովայնի աջ մասին, իսկ Էդգար Սրքոյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Արայիկի մարմնի տարբեր մասերին:

Արիստակես Բարսեղյանը իր ձեռքին եղած ատրճանակը պահել է իրենց խմբի խուլիգանական գործողությունները կանխող անձանց ուղղությամբ՝ վախեցնելով, որ չմիջամտեն:

Խումբը, մեկը մյուսին լրացնելով, ըստ մեղադրանքի, շարունակել է խուլիգանությունը:

Այդ ամենը շարունակվել է այնքան՝ մինչև Արայիկ Իրիցյանը արնաշաղախ և ուշագնաց ընկել է գետնին, Գառնիկ Նիկողոսյանն էլ, ըստ գործի նյութերի՝ հրահանգել է խմբին՝ դադարեցնել ծեծը:

Եղբորն օգնության շտապած Արթուր Իրիցյանին սպանել են այն ժամանակ, երբ նա բռնել է դեպքի վայրից փախչող ծեծի մասնակիցներից Աշոտ Ավետիսյանին և, բռունցքով հարվածելով, փորձել է՝ պարզել նրա գյուղ գալու և ծեծի պատճառը: Այդ պահին կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Կրակողը Արթուրի մանկության ընկերն է, նույն գյուղի բնակիչ, «Կոնչիտա» մականունով հայտնի Արմեն Գորոյանը, ով մի քանի համագյուղացիների հետ միասին համալրել է Գառնիկի թիմը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Յուրի Իսկոյանի, արդարացրել է խուլիգանության մեջ մեղադրվող ամբաստանյալներից Գառնիկ Նիկողոսյանին, Էդուարդ և Էդգար Սրքոյաններին, 100,000-ական դրամ տուգանքի է դատապարտել Արիստակես Բարսեղյանին և Աշոտ Ավետիսյանին՝ նրանց արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը վերաորակելով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք հասցնելու հոդվածով:

Իսկ ապօրինի զենք կրելու, խուլիգանության և դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Արմեն Գորոյանին դատարանն արդարացրել է խուլիգանության մասով, սպանությունը վերաորակել անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանության և այդ արարքի ու ապօրինի զենք կրելու համար դատապարտել ընդամենը 3 տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմն այդ դատավճիռը համարում է օրինական, իսկ դատախազն ու տուժող կողմը՝ պահանջում են՝ խստացնել պատիժը:

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված