Հայերեն


«Վառելիքս» վերջացել էր». Էմմա Ասատրյանը նորություն ունի

Life

Հունվարի 25-ին՝ Հայաստանի երգի պետական թատրոնում, երգչուհի, երգահան Էմմա Ասատրյանն առաջին անգամ մեծածավալ մենահամերգով հանդես կգա, որի հատուկ հյուրերն են Ֆորշն ու Միքայել Ոսկանյանը:

«Նախկինում փոքրիկ մենահամերգներ ունեցել եմ թե այստեղ, թե Ավստրիայում, որտեղ սովորել եմ, սակայն նման մասշտաբի, երկու ծրագրով առաջին անգամ եմ ներկայանալու: Առաջին բաժնում կլինեն միայն իմ հեղինակած երգերը, որոնք ծանոթ են հանդիսատեսին տեսահոլովակների տեսքով, իսկ համերգին դրանք կհնչեն կենդանի նվագակցությամբ ու քիչ թե շատ՝ նորովի: Իսկ համերգի երկրորդ բաժնում կհնչեն մի քանի ջազային ստեղծագործություններ: Մեծ սիրով ուզում եմ նշել, որ որպես հատուկ հյուրեր բեմում իմ կողքին կլինեն Ֆորշը, ում հետ զուգերգ ունենք, որը զետեղվել է նրա ձայնասկավառակում, և Միքայել Ոսկանյանը, ում հետ վաղուց էի ուզում հանդես գալ որևէ գործով: Ինձ հետ բեմում կլինի նաև ամուսինս՝ Էմանուել Հովհաննիսյանը, ով պնդեց, որ ոչ մի տեղ չնշեմ նրա անունը»,-Life.panorama.am-ին պատմեց Էմման:

Խոսելով մենահամերգի նախապատական աշխատանքների մասին՝ երգչուհին ասաց. «Ամուսինս մեր ծանոթության առաջին իսկ օրից ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում էր, թե ինչու համերգով չեմ ներկայանում, բայց ես միշտ զարմացած հարցնում էի՝ ինչո՞ւ, ի՞նչ կարիք կա: Հետո համերգները մեր երկրում գնալով անկում են ապրում, և ինձ համար էլ կարծես ինչ-որ մի բան կասկածի պատճառ էր դառնում: Հետո ես սովորություն ունեմ՝ իմ յուրաքանչյուր տեսահոլովակից հետո մեկ տարի դադար եմ վերցնում, բայց իմ հերթական տեսահոլովակից հետո ամուսնացա, հետո որդիս ծնվեց, իմ ողջ ուշադրությունը նրան նվիրեցի, հետո դասախոսական գործունեությունս ինձնից մեծ կենտրոնացում պահանջեց, արդյունքում դադարս տարիներ տևեց: Ժամանակի ընթացքում ասես վառելիքս վերջացել էր, չէի ուզում որևէ գործով հանդես գալ, հետո կրկին Էմանուելը առաջարկեց, որ երգեմ, արդյունքում եկանք և հասանք այս կետին: Ի դեպ՝ հատուկ պետք է նշեմ մեր հրաշալի երաժիշտներին, առանց որոնց ես պարզապես ինձ չէի պատկերացնի բեմում: Ես խոնարհվում եմ նրանց առջև, առանց նրանց այս ամենը չէր լինի»,- պատմեց երգչուհին:

Երկարատև դադարից հետո Էմման խոստովանեց, որ մեծ հուզմունք ու պատասխանատվություն է զգում: «Պատասխանատվությունը անչափ մեծ է: Ես այնպիսի արտիստ չեմ, ում համերգի տոմսերը անմիջապես վաճառվեն, ում ամեն համերգի կտեսնեն, բայց մեծ ուրախությամբ եմ ասում, որ անգամ թատրոնի աշխատակիցներն են նշում, որ տոմսերի մեծ մասը 20 օր առաջ ավարտվել են: Մարդկանց ոգևորությունն ինձ կրկնակի ուժ ու պատասխանատվություն է հաղորդում: Աստված առաջ, հույս ունեմ, որ հուսախաբ չեմ անի մարդկանց»,- նկատեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է ընտրել Երգի պետական թատրոնի բեմը, Էմման պատասխանեց. «Նախ պետք է ասեմ, որ ես միշտ վստահ եմ եղել՝ իմ առաջին մենահամերգը պետք է հենց իմ հարազատ թատրոնում լիներ, այլ կերպ պարզապես հնարավոր չէր: Բացի այդ, չեմ կարծում, որ շատ մեծ դահլիճում կկարողանային մենահամերգ իրականացնել: Հույս ունեմ, որ ապագայում դա էլ ինձ կհաջողվի»:

Այդ օրը Էմմա Ասատրյանը նաև պարելու է: Երգչուհին համագործակցում է «A.Era» պարախմբի հետ: Իր խոսքով՝ ամեն օր հաճախում է պարի լավ արդյունքի հասնելու համար:

Հարցին, թե սպասված մենահամերգին որդին՝ փոքրիկ Անրին, հանդիսատեսի շարքում կլինի՞, երջանիկ մայրիկը պատասխանեց. «Բոլորն այդ մասին են հարցնում, բայց ես մշտապես նույն պատասխանն եմ տալիս՝ «Եթե ուզում եք համերգը կեսից ավարտվի, ուրեմն Անրիին կբերեմ»: Բանն այնն է, որ տղաս շատ չարաճճի է, նա կարող է հանկարծ որոշել, որ ձեռքս պետք է բռնի ու խնդրի, որ տուն գնանք: Այդ օրը հնչելու է երեք երգի պրեմիերա, որոնցից մեկը օրորոցային է և նրան ու եղբորս է նվիրված: Ի դեպ, փոքրիկ եղբայրս հանդիսատեսի շարքում կլինի, հուսամ մյուս տարի ևս նման համերգ կունենամ և տղաս արդեն ներկա կլինի»:

Ի դեպ՝ Էմման նշեց, որ մենահամերգին հանդիսատեսի շրջանում հարցում կանցկացնի, թե երեք պրեմիերաներից, ո՞րը կցանկանան տեսահոլովակով տեսնել, ինչն էլ կհուշի, թե երգչուհին առաջիկայում, որ երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի:

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված