Հայերեն


ՀՀ առաջին նախագահի թիկնազորի պետի (գեներալ Բուդո) կնոջ բաց նամակը՝ ՀՀ նախագահին

Բաց մի թողեք

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգարժան պարոն նախագահ

Ձեզ խնդրանքով դիմում է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի կինը՝ Լենա Ավագյանը, մեր ընտանիքի համար շատ կարևոր խնդրի արդարացի լուծման համար: Խնդիրը կայանում է նրանում, որ 1998 թվականին, երբ որ ամուսինս հեռացավ Հայաստանի Հանրապետությունից, ելնելով որոշակի հանգամանքներից, ամուսինս խնդրեց ինձ և մեր երկու որդիներին, որպեսզի մենք թույլ տանք, որ մեր ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հովսեփ Էմինի 4/2 հասցեում գտնվող տանը ժամանակավոր բնակվի իր աշխատակցուհի Մ.Գ.-ն, ասելով, որ ինքը երբ կվերադառնա Հայաստան, Մ.Գ.-ն իր պահանջով կազատի մեր ընտանիքի բոլոր անդամներին սեփականության իրավունքով պատկանող տունը:

Սակայն ամուսինս Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականին հանկարծամահ եղավ: Ամուսնուս մահից հետո ես և որդիներս Մ.Գ.-ից պահանջեցինք, որ ազատի մեր տունը, սակայն Մ.Գ.-ն ամենաստոր կերպով օգտվելով այն հանգամանքից, որ ամուսինս մահացել է, հայտարարեց, որ տասը տարուց ավելի ինքն է բնակվում այդ տանը և հրաժարվեց ազատել մեր տունը: Չնայած նրան, որ Մ.Գ.-ն ի սկզբանե քաջատեղյակ էր, որ նշված տունը սեփականության իրավունքով պատկանում է մեր ընտանիքի բոլոր անդամներին, և որ ինքը մեր տանը բնակվում է ժամանակավոր, բոլորիս թույլատրությամբ:

Մ.Գ.-ն դիմեց դատարան, որպեսզի վաղեմության ուժով ճանաչվի մեր տան միակ սեփականատեր: Մ.Գ.-ի դատարան դիմելուց հետո մենք նույնպես հակընդդեմ հայցով դիմեցինք դատարան, որպեսզի Մ.Գ.-ին վտարեն մեր տնից: Սակայն շուրջ երեք տարի ձգձգվող քաղդատարավությունից հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը, խախտելով և ոտնահարելով թե ՀՀ սահմանադրության, թե քաղօրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, կայացրել է արդարադատությանը հակասող և ակնհայտ կողմնակալ վճիռ, որը կարդալուց թվում է, թե վճիռը գրվել է հայցվոր Մ.Գ.-ի փաստաբանի կողմից, այլ ոչ թե դատավորի:

Այսինքն, դատավոր Հ. Շահնազարյանը իր կողմից կայացրած անարդար և ակնհայտ կողմնակալ վճռով՝ տան օրինական սեփականատերերին և Ռոմեն Ղազարյանի օրինական ժառանգներին զրկել է իրենց սեփականությունից և օրինական կերպով ստացված ժառանգությունից:

Հարգարժան նախագահ, նշեմ նաև այն կարևոր հանգամանքը, որ ես իմ երկու որդիների և նրանց ընտանիքների հետ ութ անձով համատեղ բնակվում ենք նույն տան մեջ: Այնինչ հայցվորն ունի սեփական բնակարաններ և այլ անշարժ գույք, որը տվել է վարձակալությամբ և մինչ օրս բնակվում է մեր տանը:

Հարգարժան նախագահ, ուստի խնդրում եմ Ձեզ, որպես նաև իմ ամուսնու մարտական ընկերոջ, Ձեր անմիջական վերահսկողությունը գործի արդարացի լուծման համար: «Առավոտի» տեղեկությամբ՝ փետրվարի 8-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակվել է Ղազարյան ընտանիքի բողոքի քննությունը:

 

40 էջանոց բողոքում Ղազարյանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը: Բացի այդ, վերաքննիչ բողոքին զուգահեռ Ղազարյանները մտադիր են դիմել արդարադատության խորհուրդ՝ դատավորի անարդար վճռի հետ կապված: Բողոքաբեր կողմը վերաքննիչ դատարանի ուշադրությունն էր հրավիրել տան տիրապետման պատշաճության հիմքերի վրա. «դատարանը ճիշտ չգնահատելով և խախտելով ՀՀ քաղօրի 187-րդ հոդված 1-ին կետի պահանջները, աղավաղելով գործի համար էական նշանակություն ունեցող փաստերն ու ապացույցները, կայացրել է վճիռ, որը հակասում է գործող օրենսդրությանը, քանի որ հենց առաջին հերթին Մ.Գ.-ն չհերքեց ու չառարկեց այն կարևոր հանգամանքը, որ ինքն այդ տանը ժամանակավորապես ապրել է ոչ միայն Ռոմեն Ղազարյանի, այլ նաև պատասխանողների թույլտվությամբ, ինչն իր վճռով հաստատել է նաև դատարանը:

Մ.Գ.-ն չհերքեց նաև այն կարևոր հանգամանքը, որ 1998 թվականին պատասխանող Վահե Ղազարյանը (որդին-խմբ) գնացել է վիճելի բնակարան, Մ.Գ.-ն Վահե Ղազարյանի պահանջով բերել և նրան է հանձնել վիճելի տան սեփականությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի բնօրինակները, քաջ գիտակցելով, որ ինչպես Վահե Ղազարյանը, այնպես էլ մյուս պատասխանողները նույնպես հանդիսանում են այդ տան սեփականատերերը, քանի որ քաջատեղյակ է եղել այդ բոլոր փաստաթղթերի բովանդակությունից»: Ի դեպ, դատարանը իր վճռով հաստատված հանգամանք է համարել, որ այդ տան սեփականությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի բնօրինակները գտնվել են վիճելի հասցեում: Իսկ այդ փաստաթղթերի բնօրինակները դատարան էին ներկայացվել Ղազարյան ընտանիքի կողմից:

«Դա հաստատում է այն փաստը, որ պատասխանողները պահանջելով գույքի սեփականության վկայականը և մյուս փաստաթղթերը, իրացրել են և պաշտպանել իրենց սեփականության իրավունքը: Դատարանն իր վճռում արձանագրել է, որ Ռոմեն Ղազարյանը տասնյոթ տարի գտնվել է արտերկրում, սակայն միտումնավոր անտեսել է, որ նա գտնվել է հետախուզման մեջ, հետևաբար, հետախուզվողը զրկված է եղել իր իրավունքներն իրացնելուց և չէր կարող իր գործողություններով հրաժարվել իր սեփականությունից»,-ասված է բողոքում:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված