Հայերեն


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻՑ

Սպորտ

Կարպիս Փաշոյան |

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի Արսենալ։ Թերևս սա լավագույն տարբերակն է, քանի որ «զինագործների» կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հնարավորություն կստանա վերագտնել երբեմնի լավագույն որակներն ու մասնակից դառնալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խաղային փորձարկումներին ու մարտավարական նորարարություններին։ Վենգերը լավագույններից մեկն է խաղացողներին ինտեգրելու, մոտիվացնելու և բացելու տեսանկյունից։ Մխիթարյանից պահանջվում է միայն ադապտացվել Արսենալի յուրօրինակ փիլիսոփայությանը, վերականգնել մարզավիճակը և հարմարվել Վենգերի բնավորության հետ։ Այո՛, նա հաստատուն սկզբունքներ և ծանր բնավորություն ունեցող մասնագետ է, ու Մխիթարյանին նոր փորձություններ են սպասվում, որոնք նա պետք է հաղթահարի։

Իսկ ինչ վերաբերում է Մանչեստր Յունայթեդին և Ժոզե Մոուրինյոյին, ապա պետք է արձանագրել, որ Հենոն իսկապես չկարողացավ ինտեգրվել «կարմիր սատանաների» կազմում և դառնալ Մոուրինյոյի խաղային փիլիսոփայության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հնարավոր է իրավիճակն այլ լիներ, եթե Մանչեստրը գլխավորեր Ալեքս Ֆերգյուսոնը, բայց ունենք այն, ինչ-որ ունենք, սըր Ալեքսը հեռացել է՝ հեռվից լուռ հետևելով, թե ինչպես է Մոուրինյոն Եվրոպայի ամենահարձակվողական թիմերից մեկը փոխակերպում տոտալ պաշտպանություն դավանող «միջնաբերդի»։ Այսպիսի պայմաններում Հենրիխը ոչինչ անել չէր կարող, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իսկապես այդքան էլ բարձրակարգ խաղ ցույց չէր տալիս։

Պետք է հասկանալ, որ Մոուրինյոն իսկապես պատմություն կերտող մեծ մարզիչ է ու այդ ճանապարհին բնական է, որ շատերը պետք է դուրս մղվեն, իսկ ոմանց ճակատագրերը պարզապես պետք է խեղվեն։ Սա ավելի քան օրինաչափ է ու տրամաբանական, քանի որ առանց այդ վճռականության երբեք հնարավոր չի լինի հաջողության հասնել։ Մխիթարյանը պարզապես չդիմացավ մրցավազքին և դուրս մղվեց։ Ասվածի համատեքստում հօդս է ցնդում Հայաստանում տարածված այն մտայնությունը, թե իբրև թե Մոուրինյոն թույլ մասնագետ է և անձնական խնդիրներից ելնելով խնդիրներ է առաջացրել «հանճարեղ» Հենոյի համար։ Երիցս ո՛չ, պարզապես Հենոն չի համապատասխանել մարզչի խաղային պատկերացումներին և իր առջև դրված խնդիրները ըստ պատշաճի չի իրականացրել։

Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է Մոուրինյոն թույլ մասնագետ լինել, եթե երկու տարբեր ակումների՝ Պորտուի և Ինտերի հետ միասին տարբեր ժամանակներում դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող, Պորտուգալիաում, Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում նրա գլխավորած թիմերը հասել են բացառիկ արդյունքների։ Բավական է միայն նշել, որ նրա գլխավորած Չելսին 2000-ական թթ․ դարձավ Եվրոպայի հզորագույն և ամենաագրեսիվ թիմերից մեկը։ Այդ շրջանում անպարտելի Բարսելոնային լուրջ դիմադրություն կարողանում էին ցույց տալ միայն «ազնվականները» Մոուրինյոյի գլխավորությամբ։ Եվ այսպես, նրա նվաճուրմներն ու ռեկորդները բազմաթիվ են, որոնք վկայությունն են այն բանի, որ Ժոզեն ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկն է։ Բացի այդ Մոուրինյոյի կարիերան դեռ առջևում է և վստահաբար նա դեռևս հասնելու է նորանոր բարձունքների։

Իսկ Հենրիխ Մխիթարյանը արդեն 29 տարեկան է։ Ֆուտբոլում դա տարիք է, երբ արդեն աստիճանաբար նշմարվում է հանգստի գնալու հեռանկարը։ Եվ այս տեսանկյունից Հենրիխը պետք է փորձի Արսենալում հասնել առավելագույնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, այդ թիմը տիտղոսներ նվաճելու համար չէ։ Դա պարզապես Արսենալն է իր բացառիկ դիմագծով և ուրույն փիլիսոփայությամբ։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ Հենոն կարող է վրեժ լուծել Մոուրինյոյից՝ դառնալով զինագործների առաջատարներից մեկը և հնարավորության դեպքում գոլ խփելով Արսենալ-Մանչեստր Յունայթեդ առաջիկա խաղում։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված