Հայերեն


Պատգամավորից մեծ գումար են պահանջել՝ չխայտառակելու համար․ «Հրապարակ»

Հասարակություն

Hraparak.am-ում կարդում ենք․

Կոմպրոմատների ու սեւ քարոզչության լեզուն, որով հաղորդակցվում են մրցակից թեկնածուները հատկապես նախընտրական շրջանում, կիրառվեց նաեւ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Առաջինը նման քարոզչության թիրախ դարձավ ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանը, որին զառերով պաստառով «հարվածելուց» հետո (պաստառի պատվիրատուն «Գյումրեցու ոգին» էր) «սնայպերների» թիրախում հայտնվեց ԱԺ պատգամավոր, ՀՎԿ ընտրական ցուցակի առաջին համար Հովհաննես Մարգարյանը: Սեւ քարոզչության հեղինակները որոշեցին նրան հարվածել՝ վկայակոչելով 1995-ին տեղի ունեցած «կաթի փոշու» հայտնի սկանդալային պատմությունը, որն ակտիվորեն տարածվեց ԶԼՄ-ներում: 

Ըստ այդմ՝ Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն Հովհաննես Մարգարյանը վաճառել է աղետի գոտու համար որպես օգնություն տրամադրված մի քանի տոննա կաթի փոշին ու գրպանել գումարը, ինչի համար հայտնվել է կալանավայրում: Մարգարյանի կենսագրության այդ դրվագը հոլովակում ներկայացվում է զուգահեռ վերջինիս այն հայտարարություններին, որոնք նա արել է ԱԺ-ում՝ իր գործունեության ընթացքում: Մասնավորապես. «Բոլորս գիտենք՝ ով ում տղան է, ով ինչ կաթ է կերել…»: Հ. Մարգարյանը, փաստորեն, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հետ կիսում է «կաթի գողի» դափնին, որը Թետչերը վաստակել էր լուսավորության եւ գիտության նախարար եղած ժամանակ: Կրթության ոլորտի ծախսերը կրճատելու նպատակով «երկաթյա լեդին» դադարեցրել էր 7-11 տարեկան դպրոցականներին տրամադրվող կաթն ու վաստակել «կաթի գող» տիտղոսը: Մարգարյանի դեպքում, սակայն, վերագրվող հանցանքը չի հաստատվել, եւ նա սույն գործով ընդամենը որպես վկա է անցել: «Չոր կեղտը մաքուր մարդու վրա կպցնել հնարավոր չէ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը: Նշենք, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններից շատ ժամանակ առաջ «Հրապարակի» խմբագրությունը նամակ էր ստացել, որում նկարագրվում էր աղմկահարույց այս պատմությունն ու նշվում, թե դրան մասնակցություն է ունեցել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սամվել Բալասանյանը, որի մասնակցությամբ էլ տեղի է ունեցել հափշտակումն ու յուրացումը: Նա, սակայն, կարողացել է իրավական պատասխանատվությունից խուսափել: Մենք այն ժամանակ հարցում արեցինք Բալասանյանին՝ արդյոք ինքը որեւէ կապ ունեցե՞լ է այդ պատմության հետ, սակայն ստացանք բացասական պատասխան. «Սամվել Բալասանյանն այդ տարիներին, երբ տեղի է ունեցել նշված դեպքը, կապ չի ունեցել «Անուշարանի» հետ»:

Հ. Մարգարյանը նշեց, որ հիշյալ պատմությունը նոր չէ, որ որպես գործիք փորձ է արվում կիրառել իր դեմ: Նրա խոսքով, ամեն հերթական ընտրության ժամանակ, երբ ինքն առաջադրվում է որպես պատգամավորի թեկնածու, այս պատմությունը «մեյդան են բերում», շանտաժ անում, որ եթե գումար չտա, այս տեսագրությունը կտարածվի ԶԼՄ-ներում, ու խայտառակ կլինի: «Այդ կեղծիքը, այդ ստորագույն, ճղճիմ զրպարտանքը տարածողները պատասխան են տալու օրենքի առաջ: Ես ունեմ բոլոր փաստերը, ապացույցներն առ այն, որ ինձ 25 տարի շարունակ շանտաժ են անում եւ գումար պահանջում՝ մեկ 5 հազար, մեկ 10 հազար դոլար: Եկել է պահը, որ ես այդ բոլոր սպառնացողներին ջրի երես պիտի հանեմ: Ես փաստաթուղթ ունեմ առ այն, որ Հովհաննես Հայկի Մարգարյանը երբեք դատվածություն չի ունեցել, ինչի մասին գիտի նաեւ էդ ռոլիկը պատվիրողը»: Հոլովակում ներկայացված են կադրեր, որտեղ Մարգարյանը հայտարարում է, թե չի իմացել, որ կաթի փոշին եղել է աղետի գոտու համար որպես օգնություն տրամադրված փոշի: «Այդ կադրերն արվել են կալանավայրում, որտեղ ինձ ընդամենը հարցաքննել են, որպեսզի քննություն վարեն: Իսկ այն մարդը, որն իրականում կապ է ունեցել կաթի փոշու յուրացման հետ, դատվել է 6 տարով, ուղղակի իր ազգանունը Մինասյան է, իմը՝ Մարգարյան: Նա այդ ժամանակ եղել է փախուստի մեջ, ընդամենն ինձ մեկուսացրել էին այդ ժամանակ, որպեսզի իրեն բռնեն, եւ նա ասի, որ ինձ չի ճանաչում եւ ինձ հետ կապ չունի: Երբ այդ անձին ձերբակալել են, նույն օրն ինձ բաց են թողել, եւ ես վերադարձել եմ իմ աշխատանքին»,-պատմությունը կարճ ներկայացրեց Մարգարյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ մոտ 15 տարի առաջ մի անձի կողմից թերթերից մեկում կրկին շահարկվեց այս թեման, թե իբր Մարգարյանը դատվել է կաթի փոշու գործով, եւ նրա դեմ քրեական գործ հարուցվեց՝ զրպարտության համար (այդ ժամանակ զրպարտության հոդվածն ապաքրեականացված չէր): «Սակայն հետո այդ անձն «Իրավունք» թերթում «սուխոյ ատկազ» կանգնեց՝ ասելով, թե լրագրողը սխալ է ներկայացրել եղելությունը, իբր ինքն ասել է, որ Մարգարյանն այդ գործով որպես վկա է անցել, այլ ոչ թե դատվել է: Դրանից հետո ես ստիպված դատախազությունից համապատասխան գրություն վերցրի առ այն, որ ես սույն գործով դատվածություն չունեմ, ինչի մասին քաջ գիտի նաեւ Սամվել Բալասանյանը: Դեռ 15 տարի առաջ՝ թուղթը վերցնելու պահին, ինքը կողքս է եղել»,-ասաց Մարգարյանը: Նա ձեռնպահ մնաց նշելուց, թե ով է իր դեմ կիրառվող սեւ քարոզչության հեղինակը՝ ընդգծելով. «Ձեզ համար արդեն պարզ է ու տեսանելի»: Հարցին՝ եթե մաքուր կենսագրություն ունի, այդ դեպքում ո՞րն է շանտաժի իմաստը, պատգամավորն արձագանքեց. «Որպեսզի ձայներս տանեն: Նաեւ սրա համար պիտի պատասխան տան այն ԶԼՄ-ները, որոնք ընտրություններից մի օր առաջ տարածեցին դա: Իրենք պետք է ճշտեին, չէ՞, փաստերը: «Շանթ» ՀԸ-ն՝ առավել եւս, որն ինձ հնարավորություն չի տալիս պատասխանել իմ հասցեին արված հակաքարոզչությանը»։ Մարգարյանը հավելեց, թե «շատ լուրջ սկանդալ է հասունանում», եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է շահագրգռված լինի բացահայտել չարագործներին, քանի որ Մարգարյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է եւ, բացի այդ, ՀՀ-ն է ներկայացնում արտերկրում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված