Հայերեն


Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են

Աշխարհ

«Ռուբեն Թաթուլյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի բացառել այն փաստը, որ հենց նրան է բաժին ընկել Կրասնոդարի շրջանի բարդագույն ուժերի բալանսը պահպանելը», - նշում է հրապարակախոս, սփիչրայթեր, «Русский Спичрайтер» հեռուստածրագրի, միջազգային կրթա-մշակութային ծրագրերի հեղինակ Դենիս Դվորնիկովը:

Սպորտի հովանավոր, գործարար, Սոչիի հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Թաթուլյանը, անկասկած, բավականին լուրջ քաղաքական ազդեցություն ունի ոչ միայն Սոչիում, այլեւ Ռուսաստանի դժվարին, երբեմն էլ՝ լարված Կրասնոդարի երկրամասում: 2016 թ.-ին ինձ վիճակվեց ակտիվ մասնակցություն ունենալ Դումայի նախընտրական քարոզարշավին՝ Արմավիրի շրջանից, ինչը ենթադրում էր իրավիճակի բավական խոր ուսումնասիրություն ոչ միայն Արմավիրի, այլեւ տարածաշրջանային մասշտաբով: Սա է ինձ հիմք տալիս հայտնի գործչի անվան շուրջ ստեղծված իրավիճակում սեփական կարծիք ունենալու համար:

Իրականում՝ Ռուբեն Թաթուլյանի և նրա բիզնեսի վերաբերյալ բացասական հրապարակումների քարոզարշավը պարբերական բնույթ ունի, ինչը նորմալ է, քանի որ մեծ գործերի հետ կապված մրցակցությունը զուրկ է զգացմունքայնությունից: Սակայն տարօրինակ է, երբ սփյուռքի ամենակարկառուն գործիչներից մեկի դեմ հանդես գալ են սկսում հայ համայնքի ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են այլ պետությունում, և լավ չեն գիտակցում ռուսական տարածաշրջանային քաղաքական իրադրությունը: Հայ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ ծայրահեղության են հասնում:

Անխոս, Ռուբեն Թաթուլյանն իրավաբանների կարիք չի զգում: Սպորտային աշխարհում և ընդհանրապես հասարակության մեջ՝ նա ինքնուրույն կարողացել է հարգանքի արժանանալ: Օլիմպիական դիսցիպլիններին նրա կողմից ցուցաբերված աջակցությունն ապացուցում են ոչ միայն մամուլի հրապարակումները, այլ նաև հազարավոր մարզիկներ, նրանց ծնողներն ու ընտանիքի անդամները: Թաթուլյանի գործունեությունը և բիզնես-ակտիվները, բոլոր առումներով, ավելի թափանցիկ են, քան ճանաչված շատ գործարարներինը, այդ թվում՝ նաև նրանցը, ովքեր այսօր բացահայտ հակված են կրեմլյան քաղաքականությանը, կամ ներդրումներ են անում արտասահմանում՝ այնտեղ «նորարարական» ոճ ձևավորելու համար: Ամենայն հավանականությամբ, քամահրանքը՝ ընդդեմ նոր ոճի, ռեգիոնալ, հնացած մոտեցումը մեդիա ոլորտի հանդեպ, ընդդիմախոսների համար տեղեկատվական հարձակումների գայթակղություն է ստեղծում:

Ամենագլխավորը, ինչին հասու չեն հայ համայնքի շատ ներկայացուցիչներ, դա պարզագույն այն փաստն է, որ Ռուբեն Թաթուլյանը համակարգաստեղծ կերպար է: Ես այն կարծիքին չեմ, որ նա մտածված է ձգտել իր դերին, քանզի նման դրությունը, ազդեցիկության հետ մեկտեղ, պարտավորեցնում է հսկա ծանրաբեռնվածության և պատասխանատվության: Թաթուլյանին անհատապես կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի բացառել այն փաստը, որ հենց նրան է բաժին ընկել Կրասնոդարի շրջանի բարդագույն ուժերի բալանսը պահպանելը: Այսպես ստացվել է պատմականորեն, չէ՞ որ տեր Աստված չի հարցնում՝ ուզու՞մ ենք արդյոք կրել այս կամ այն խաչը, թե՝ ոչ: Ընդհակառակը, նա անսպասելի ընտրություն է անում՝ մերժելով բարեպաշտների ծառայությունները, բայց այցի գալով մեղավորներին:

Այսօր Կրասնոդարի երկրամասը հարմարավետ վայր է ռուս մարդու համար: Այստեղ ձևավորվել է եզակի բազմազգ խճանկար, որի ներսում միմյանց կողքի ապրում են տարբեր ազգի ու հավատամքի մարդիկ: Այստեղ հաջողվում է պահպանել ժողովրդագրական համամասնությունը, տնտեսական և քաղաքական ուժերի և կենտրոնների քաղաքական ազդեցության հավասարակշռությունը, այն նույն բալանսը, որը Սոչին և նրա շրջակայքը դարձնում է հանգստի ապահով ու գրավիչ մի վայր:

Նույն Արմավիրում միշտ էլ ակնառու է եղել, որ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը զուտ սին կարգախոսներ չեն: Միևնույն հարթակի վրա մարզվում են երիտասարդ կազակները և հայ պատանիներն ու աղջիկները, կան նաև հյուսիսկովկասյան ազգությունների ներկայացուցիչներ: Նրանք բոլորն էլ սպորտի սիրահարներ են ու սպորտով զբաղվելու համար ապահովված են հավասար պայմաններով: Ընդ որում՝ նրանք հրաշալի դաստիարակություն ունեն. հարգում են ավագներին, սիրում են իրենց քաղաքը: Ինտերնացիոնալ այս երիտասարդության ծնողներն իսկապես երջանիկ են և հանգիստ՝ իրենց զավակների համար:

Նման նրբագույն բալանսը փլուզելը շատ հեշտ է: Ցանկություն չկա զուգահեռներ անցկացնելու Ստավրոպոլի երկրամասի հետ, որտեղ տեղի ունեցան, մեղմ ասած, ոչ միանշանակ իրադարձություններ, օրինակ՝ Պյատիգորսկի՝ ավանդական, կայսերական ժամանակներից եկող հայ համայնքում: Բայց հիմա տարածքը կտրուկ փոխում է իր լանդշաֆտն ու մթնոլորտը: Ո՞վ է լավ զգում սրանից: Վերջնահաշվում՝ ոչ ոք, ներառյալ՝ պոռոտախոսները, ովքեր սովոր են ձայն տալ՝ առանց հետևանքների մասին խորհելու:

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված