Հայերեն


«Միայն ընտանիքն է ինձ պակասում, մնացած ամեն բան ունեմ». Ռուզան Ավետիքյանն անկեղծացել է

Life

Ինձ հիմա պակասում է միայն սեփական ընտանիքը, մնացյալ ամեն բան ես ունեմ. Ռուզան Ավետիքյանն անկեղծացել է

Հունվարի 13-ը երգչուհի Ռուզան Ավետիքյանի ծննդյան օրն է: Տարեդարձի կապակցությամբ՝ Life.panorama.am-ի հետ երգչուհին անկեղծ զրույց է ունեցել:

«Կեսգիշերին՝ տարեդարձս մեկնարկելուն պես, շնորհավորանքների տեղատարափ սկսվեց, զանգերը դադարեցին միայն 02:30-ին եւ դարձյալ սկսվեցին առավոտյան: Երջանիկ եմ, որ այսքան շատ հարազատ մարդկանցով եմ շրջապատված, ովքեր իրենց անկեղծ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով ինձ անմոռանալի էմոցիաներ են հաղորդում»,- պատմեց Ռուզանը՝ նշելով, որ օրը պատրաստվում է շարունակել նշել միեւնույն ոգեւորությամբ:

Խոսելով տարիքի հետ ձեռք բերած բնավորության նոր գծերի եւ հատկանիշների մասին՝ երգչուհին անկեղծացավ.

«Տարիքի ընթացքում ավելի զգուշավոր եմ դարձել ինձ մտերիմ մարդկանց ընտրելու հարցում, փորձում եմ ավելի քիչ վստահել, քանի որ իմ կյանքի ընթացքում հասկացել եմ, որ, երբ բոլորին սրտաբաց վստահում ես, հաճախ ես հարվածներ ստանում: Հիմա հնարավորինս փոքրացրել եմ շփմանս, ընկերներիս շրջանակը: Միայն շատ հարազատ մարդկանց եմ թույլ տալիս ինձ մոտ լինել»:

Հարցին, թե մարդկանց հրաժեշտ տալիս բացատրություննե՞ր է տալիս, թե լուռ հեռանում, պատասխանեց.

«Եթե զգում եմ, որ դիմացինս իմ բացատրության կարիքն ունի, ապա անում եմ դա, իսկ եթե ոչ, ապա իմ վերաբերմունքով, ավելի սակավ շփումով նրանք հասկանում են, որ մեր հարաբերություններում ինչ-որ մի բան փոխվել է»:

Իր առավելությունների եւ թերությունների մասին խոսելիս՝ Ռուզանը նշեց.

«Ես շատ սրտաբաց մարդ եմ, մարդկանց շատ եմ սիրում, բայց նաեւ ահավոր բռնկուն եմ, թեեւ տարիների ընթացքում այդ առումով փորձում եմ հնարավորինս թաքցնել զգացմունքներս»:

Անդրադառնալով ձեռքբերումներին եւ բացթողումներին՝ երգչուհին նկատեց, որ գոհ է իր կյանքից.

«Իհարկե, կարող էի ավելի շատ ձեռքբերումներ ունենալ, բայց երբեմն ժամանակը չի բավականացնում: Ես եւ երգում եմ, եւ դասախոսական գործունեությամբ եմ զբաղվում: Այս պատճառով ժամանակ առ ժամանակ երգարվեստն է շահում, կամ հակառակը»,- հավելեց նա:

Ռուզան Ավետիքյանը անկեղծորեն խոստովանեց, որ լիարժեք երջանիկ լինելու համար իրեն հիմա սեփական ընտանիքն է պակասում.

«Այսօր թե ծնողներս, հարազատներս ու մտերիմներս, թե ես ինքս ինձ միայն մի բան եմ մաղթում, որ գտնեմ իմ ճիշտ կեսին, ում հետ կկարողանամ ընտանիք կազմել: Ինձ հիմա պակասում է միայն սեփական ընտանիքը, մնացյալ ամեն բան ես ունեմ»,- ավարտեց երգչուհին:

 

Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով
Ամենադիտված