Հայերեն


Ամենաճշգրիտ թեստը. պատասխանիր այս 4 հարցին ու իմացիր քո անձի մասին

Life

EnterTrain-ը ներկայացնում է պարզ թեստ 4 հարցից և պատասխանի 2-ական տարբերակից բաղկացած: Տառերի համադրությունը կպատմի ձեր անձի տեսակի մասին:

 

 

 

 

1. Դուք տանջված եք, շաբաթը երկար և ոչ այնքան հաջող էր: Ինչպե՞ս կանցկացնեք հանգստյան օրերը:

  • Կզանգահարեմ ընկերներիս, կիմանանմ ինչ ծրագրեր ունեն: Նոր ռեստորան բացվեց / հրաշալի կատակերգություն կա վարձույթում / Փենթբոլի ակումբում զեղչեր են: Պետք է բոլորս գնանք: – E
  • Հեռախոսս կդնեմ «Չանհանգստացնել» ռեժիմի վրա, տանը կմնամ: Կմիացնեմ սիրելի սերիալի նոր մասը, փազլ կհավաքեմ, վաննայի մեջ կպառկեմ գիրքը ձեռքիս: – I

2. Երկու նկարագրություններից ո՞րն է ձեզ ավելի հարմար:

  • Ինձ համար ամենակարևորն այն է, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա: Ես անջատվում եմ իրերի իրական դրությունից, ուշադրություն եմ դարձնում մանրուքներին: – S
  • Փաստերը ձանձրալի են: Ես սիրում եմ երազել և հորինել ապագա իրադարձությունների սցենարները: Ավելի ակտիվորեն հենվում եմ ինտուիցիայիս վրա, քան որևէ տվյալի: – N

3. Ձեր գործատուի մրցակից ընկերությունը փորձում է ձեզ գրավել: Դուք կասկածում եք. այնտեղ շատ ավելի են վճարում, բայց այստեղ հրաշալի անձնակազմ է, բաժնի պետն էլ ակնարկեց, որ ղեկավարությանը ձեզ խորհուրդ կտա թոշակի գնալուց առաջ: Ի՞նչ որոշում կընդունեք:

  • Կուսումնասիրեմ մրցակից ընկերության մասին ամբողջ հասանելի տեղեկությունը, կխորհրդակցեմ ծանոթ HR-մենեջերի հետ, «կողմ և դեմ» աղյուսակ կգծեմ: Այդպիսի հարցերում կարևոր է սթափ գնահատել և կշռադատել: – T
  • Կլսեմ սեփական զգացումներիս և զգացողություններիս: Միշտ աշխատում եմ սրտիս ձայնին լսել: – F

4. Ձեր մտերիմ ընկերների հարսանիքին 2 շաբաթ կա: Ի՞նչ վիճակում են պատրաստության հետ կապված հարցերը:

  • Ես մեկ ամիս առաջ ընտրեցի սաքսոֆոնահարին, ով կկատարի պոպուրի մեր դպրոցական տարիներից / շնորհանդես հավաքեցի զույգի լուսանկարներով նրանց ծանոթության պահից / պոեմ գրեցի / կոստյումս արդուկեցի / գրանցվեցի դիմահարդարման և վարսահարդարման համար: Նախընտրում եմ պատրաստ լինել: – J
  • Ինչո՞ւ պատրաստվել: Ես կզվարճանամ և կվայելեմ տոնը, կենացն էլ էքսպրոմտ կասեմ՝ ի սրտե: Ամեն լավ բան ինքնաբուխ է լինում: – P

 

Հիմա գտեք ձեր անձի տեսակն ըստ Մայերս-Բրիգսի:

ESTJ – Ղեկավար
Գործնական և հետևողական է, սիրում է կարգուկանոն ամեն ինչում, ծրագրել և կազմակերպել: Բայց ամենաշատը՝ շրջապատողներին համոզել իր իրավացիության մեջ: Սթափ է նայում կյանքին և ամենից առաջ փաստերին է վստահում:
Բաց է շփման, նոր ծանոթությունների և աղմկոտ ընկերախմբերի համար: Չի մոռանում հոգ տանել մտերիմների մասին և կարողանում է դրսևորել իր սերը:
Տղամարդկանց 11%-ը, կանանց 6%-ը

ENTJ – Հրամանատար
Նրա համակրանքը պայքար և էքստրիմ է: Այդպես է նա ճանաչում իրեն և շրջապատողներին: Համարձակ և ռիսկային է, հեշտությամբ է ոգեշնչվում նոր բան սկսելու համար: Իր ունակություններն ադեկվատ է գնահատում:
Նրբորեն զգում է միտումները, բաց է թարմ գաղափարների համար: Դրականորեն է մտածում: Շատ է սիրում սպորտ և դրա հետ կապված ամեն ինչ:
Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը:

ESFJ – Ուսուցիչ
Հրաշալի շփվում է մարդկանց հետ, ցանկացած ըկերախմբի հոգին է: Ուշադիր և հոգատար է, միշտ պատրաստ է օգնության հասնել, նույնիսկ եթե պետք լինի սեփական շահերը զոհաբերել հանուն դիմացինի:
Իր գործերում ինքնուրույն է, ամեն ինչի հասնում է ինքնուրույն: Մտերիմներից միայն էմոցիոնալ աջակցություն է սպասում:
Կանանց 17%-ը, տղամարդկանց 8%-ը

ESTP – Մարշալ
«Գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը»՝ նրա մասին չէ: Ձգտում է ամեն գնով հասնել իր նպատակին, նույնիսկ եթե ֆիզիկական ուժ գործադրելու կարիք լինի: Հետևում է գործողությունների հստակ ծրագրի, տանել չի կարողանում ենթարկվելն ու զիջումները:
Բնածին մարտիկ է, շարժուն, բայց հավաք: Կարող է օբյեկտիվորեն գնահատել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակը և տալ արագ, հստակ պատասխան:
Տղամարդկանց 6%-ը, կանանց 3%-ը

ENFJ – Հրահանգիչ
Հուզական է, պերճախոս, արտահայտիչ միմիկայով և զարգացած ժեստերով: Հասկանում և իր վրա է վերցնում ուրիշների մեղքերը, տեսնում է նույնիսկ ամենափոքր անկեղծությունը: Սիրո մեջ անվստահ և խանդոտ է:
Հաճախ պատրաստ է լինում որևէ իրադարձության՝ դա նախապես զգալ կարողանալով:
Կանանց 3%-ը, տղամարդկանց 2%-ը

ENTP – Գյուտարար
Գաղափարների աղբյուր է, անընդհատ որևէ նոր բան է ստեղծում: Արագ է հարմարվում անսովոր պայմաններում, հեշտությամբ է յուրացնում աշխատանքի տարբեր մեթոդներ:
Կարողանում է ոչ միայն նոր գաղափար հղանալ, այլև այն հասցնել ուրիշներին, որոշումներ ընդունել և մտածածը կյանքի կոչել:
Տղամարդկանց 4%-ը, կանանց 2%-ը

ESFP – Քաղաքական գործիչ
Վարպետորեն հասկանում է շրջապատողների հնարավորությունները և հաճախ դա օգտագործում է մանիպուլյացիայի նպատակով: Մարդկանց հետ շփման մեջ առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով, սակայն ձգտում է նրանց վրա տպավորոթյուն գործել:
Չի սիրում դատարկ տեղը ժամանակ ծախսել: Արագ արդյունքի է ապասում:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 7%-ը

ENFP – Չեմպիոն
Էներգիայով լի և հետաքրքրասեր է, վառ արտահայտված ստեղծագործական հատկություններ ունի: Իր մեջ համադրում է էքստրավերտի և ինտրավերտի հատկությունները, ուստի կարողանում է ոչ միայն ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, այլև նրանց լավ զգում է: Կարողանում է ապրումակցել և գործնական խորհուրդներ տալ:
Զարգացած երևակայություն և բարձր ինտելեկտ ունի: Շատ ներդաշնակ անձ է, կարող է պահպանել հավասարակշռությունը նույնիսկ հանգամանքների մշտական փոփոխության դեպքում:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 6%-ը

INFP – Բուժակ
Լիրիկ և երազող է, առաջին տեղում դասում է ներքին ներդաշնակությունը, ինքն իր հետ համաձայնությունը: Կարող է ինտիուցիայով կանխատեսել իրադարձությունները և լավ է գլուխ հանում մարդկանցից:
Սիրում է լավ հագնվել, աշխատում է լավ տեսք ունենալ ցանկացած հանգամանքում: Չի առանձնանում տնտեսող լինելով և հաճախ է կորցնում ժամանակի և իրականության զգացողությունը:
Կանանց 5%-ը, տղամարդկանց 4%-ը

ISFP – Կոմպոզիտոր
Կարողանում է ուրախություն գտնել պարզ բաներում, հանգիստ է տանում առօրյան և նույնությունը: Սիրում է իրեն պիտանի զգալ, ուստի միշտ օգնում է ուրիշներին, սակայն երբեք չի խախտում նրանց անձնական տիրույթը: Տանել չի կարողանում կոնֆլիկտային իրավիճակները, կարողանում է ծիծաղեցնել և զվարճացնել:
Շատ պրակտիկ է, հոգատար, նուրբ, հուսալի և հավատարիմ ուղեկից: Նա աշխարհն ընդունոմ է այնպիսին, ինչպիսին կա, չի փորձում ղեկավարել և մանիպուլյացիայի ենթարկել:
Կանանց 10%-ը, տղամարդկանց 8%-ը

INTP – ճարտարապետ
Փիլիսոփա է, չի սիրում զգացմունքները բուռն արտահայտել, ձգտում է համաչափ հուզական ֆոնի և հարմարավետության: Զգույշ է որոշումներ ընդունելիս, սիրում է վերլուծել և կապեր փնտրել անցյալի, ներկայի և ապագայի միջև:
Շատ ընկալունակ է փոփոխությունների նկատմամբ և դրանք ավելի շուտ ծանր է տանում:
Տղամարդկանց 5%-ը, կանանց 2%-ը

INFJ – Խորհրդատու
Մարդկանց ճշգրիտ զգում է: Հեշտությամբ հասկանում է տրամադրությունները և թաքնված տաղանդները, նրան հաճախ խորհրդի համար են դիմում: Հեշտ խոցելի է, ծանր է տանում ագրեիսան և սիրո պակասը:
Նրա շարժիչ ուժն ինտուիցիան է: Չի դադարում սովորել: Իրեն ճանաչելով՝ օգնում է ուրիշներին:
Կանանց 2%-ը, տղամարդկանց 1%-ը

INTJ – Ոգեշնչող
Շատ հարուստ ներքին աշխարհ ունի, յուրահատուկ գաղափարներ է ունենում: Ձգտում է կատարելության, ուզում է բարելավել բոլորին և ամեն ինչ:
Սակայն մարդկանց հետ հարաբերություններում դժվարություններ է ունենում, հաճախ դիտավորյալ հեռացնում է շրջապատողներին՝ անկախություն դրսևորելով: Կարողանում է առաջնայնությունները տարբերել, վստահում է իր ինտուիցիային:
Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը

ISFJ – Պաշտպան
Տանել չի կարողանում կեղծիքը հարաբերություններում:
Նրբանկատ է խոսքերում և արարքներում: Բարի և հոգատար է, բարձրագույն նպատակն ուրիշներին օգնելն է:
Կանանց 19%-ը, տղամարդկանց 8%-ը

ISTP – Հմուտ
Տեխնիկական միտք ունի, սիրում է աշխատել ձեռքերով: Չի շտապում որոշումներ ընդունելիս: Սակայն միշտ տեղավորվում է ժամկետում և պարտաճանաչ է:
Շփումից հրաժարվոմ է հենց կեղծավորություն է զգում:
Տղամարդկանց 9%-ը, կանանց 2%-ը

ISTJ – Տեսուչ
Խոհուն է, խորը, պատասխանատու: Վստահություն է առաջացնում, ուշադիր վերլուծում է ամբողջ տեղեկությունը: Հետաքրքրված չէ երկարատև շփումով, նախընտրում է գործարար շփումները միայն համագործակցության ընթացքում: Նպատակաուղղված է վերջնական արդյունքին:
Սիրում է խստություն, կարգ: Ամպերում չի սավառնում, «հիմա և այստեղ է»:
Տղամարդկանց 15%-ը, կանանց 7%-ը

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված