Հայերեն


«Ֆուլ հաուս»-ը կվերադառնա. Մենչը մանրամասնում է

Life
 

 

EXCLUSIVE

«Ֆուլ հաուս» նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, նախորդ տարի հայտարարեց սիթքոմի ավարտի մասին։ Նախագծի վարկանիշը շարունակում էր բարձր մնալ, երկրպագուներն էլ գրում էին, որ համաձայն չեն այս որոշման հետ, սակայն ստեղծագործական թիմը հասկացավ, որ դադար առնելու ժամանակն է։ Երկրպագուների դժգոհությունը, սակայն, անհետևանք չմնաց։ 9 ամսից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2»–ը։ Այս մասին բացառիկ անդրադարձը Մենչը վստահել է  Tert.am Life–ին։

 

Պրոդյուսերը պատմեց, որ այս օրերին սիթքոմի համար նախագծվում են նոր տաղավարներ. ««Ֆուլ հաուսի» կերպարները կմնան նույնը, սակայն պատմությունն ու խնդիրները հիմնովին կփոխվեն։ Կլինեն հիմնական կերպարները, հնարավոր է մեկ–երկու կերպար ավելանա, պակասի։ Կունենանք նաև նոր տաղավարներ, որոնք ամբողջապես կփոխեն «Ֆուլ հաուսի» միջավայրը»։

 

Մենչը դժվարացավ ասել դերասանական կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, քանի որ այս պահին նախնական աշխատանքային փուլում են։ Նկարահանումները կսկսվեն ամռանը։ Այդ ժամանակ էլ կհստակեցնի դերասանական կազմը։

 

 

Մենչը նշեց, որ նման որոշում կայացնելու համար մեծ ազդեցություն է եղել լսարանի արձագանքը։ «Մարդիկ շատ էին գրում, որ սպասում են նախագծին, որոշեցինք դադարից հետո անել «Ֆուլ հաուս 2»։ Մի քիչ հանգստանալը պարտադիր էր, որպեսզի թարմ մտքերով վերադառնանք»,– ասաց նա։ Ըստ պրոդյուսերի` նախագծի հաջողությունը պայմանավորված էր թե՛ կերպարների սիրված լինելով, թե՛ սյուժեով, թե՛ թիմային աշխատանքով։

 

Դիտարկմանը, արդյոք ռիսկային չէ սիրված նախագծի վերադարձը, քանի որ ամեն հաջորդը պետք է գերազանցի նախորդին, Մենչն արձագանքեց, որ միջազգային պրակտիկայում սա ընդունված ձևաչափ է, Հայաստանում, գուցե, էքսպերիմենտալ է,սակայն իրենք չեն վախենում փորձարկումներից։

 

 

«Հայաստանում «Ֆուլ հաուսի» 7 սեզոնին էլ սովոր չէինք, որովհետև հայկական իրականության մեջ ոչ մի սիթքոմ այդքան երկար չէր եղել եթերում։ Թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան, թե՛ անգլիական սիթքոմերում կա նման պրակտիկա, երբ պահում են հերոսներին ու նրանց շուրջ ստեղծում նոր պատմություն։ Վստահ եմ, որ մեր մոտեցումը բերելու է հաջողության։ Մենք սահմանել ենք նշաձող, որից չպետք է ընկնենք։ Հեռուստադիտողը պահանջում էր, որ դադար չտանք, սակայն մենք հասկացանք, որ եթե հիմա այս սյուժեի շուրջ դադար չտանք, մեզ համար կլինի պրոբլեմատիկ։ Մենք հասկանում էինք, որ նույն թեմայի շուրջ գրելը քիչ–քիչ դժվարանում է»,– ասաց նա ու հավելեց, որ մանրակրկիտ աշխատանք են տանում։

 

Ինչ վերաբերում է «Ֆուլ հաուս» ներկայացումներին, այս ամիսների ընթացքում ներկայացումներ ևս չեն լինի։ Նոր սիթքոմի եթեր հեռարձակվելուց հետո ստեղծագործական թիմը կմտածի նաև նոր ներկայացումների մասին։

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված