Հայերեն


Սոֆի Դեւոյանը 16 տարեկան է. լուսանկարներ

Life
 

 

 

Սոֆի Դևոյան կրտսերը, որը հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հեռուստասերիալներից, Ամանորի գիշերը տոնել է 16–ամյակը։ Սոֆին ծնվել է հունվարի 1–ին` 00։15–ին։ Ասում է`այս տարի առաջին անգամ էր հենց տարեդարձի օրը նշում ծնունդը։ Երիտասարդ դերասանուհին  Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես է անցել օրն ու տրամադրել տարեդարձի լուսանկարները։

 

«Քանի որ հունվարի 1–ին շատերը քաղաքում չէին լինում կամ զբաղված էին, միշտ ավելի ուշ եմ նշել տարեդարձս։ Ավելի փոքր տարիքում նեղվում էի, որ իմ ծնունդն առանձին չենք նշում։ Մամային ասում էի` ուզում եմ կեսերը նշենք` տասնչորսուկես, տասնհինգուկես, որ ծնունդս ամռանը լինի, սակայն հիմա չեմ նեղվում։ Ուղիղ կեսգիշերին, երբ հնչում են ամանորյա զանգերը, մենք շնորհավորում ենք Նոր տարին, իսկ 15 րոպե անց նշում ենք իմ ծնունդը, քանի որ ես ծնվել եմ 00։15–ին»,– պատմեց Սոֆին ու հավելեց, որ այս տարի բացառություն է եղել և 16–ամյակը նշանավորվել է նրանով, որ տարեդարձը նշել է հենց հունարի 1–ին։

 

 

Տարեդարձի առթիվ Սոֆին խնջույք է կազմակերպել իրենց տանն ու հյուրընկալել հարազատ մարդկանց. «Այս տարի որոշեցի իմ մտերիմների հետ հենց ծննդյանս օրը նշել այն։ Առաջին անգամ էի այսպես նշում ծնունդս։ Շատ հետաքրքիր անցավ, ինձ համար շատ հաճելի էր»։

 

Տորթի մոմերը փչելիս Սոֆին մտապահել է նվիրական երազանք։ «Երազանքներ ունեմ։ Ես գիտեմ, որ պետք է իրականացնեմ դրանք, այդ իսկ պատճառով դրանք դառնում են նպատակ։ Հիմա իմ առաջ ունեմ շատ նպատակներ, որոնք ցանկանում եմ իրականացնել այս տարի։ Ունեմ նաև երազանքներ, որոնք կարծում եմ ժամանակի հետ կդառնան նպատակներ»,– ասաց նա ու հավելեց, որ իր երազանքներն ու նպատակները կապված են կարիերայի հետ։

 

 

Խոսելով նվերների մասին` պարուհին նշեց, որ դրանք շատ են եղել, սակայն որևէ մեկն առանձնացնել չի ուզում։ «Հաճելի ու ինձ պետքական նվերներ եմ ստացել։ Ընտանիքիս անդամները նվիրել են մի բան, որը շատ էի ուզում ունենալ, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչ էր»,– նշեց նա։

 

Սոֆիին հաճախ մեղադրում են արտաքնապես ավելի մեծ երևալու  համար։ Պատանի դերասանուհին ասում է, որ այս տարիքին իր համար հետաքրքիր է, սակայն մեծ երևալ չի ձգտում։ «Ամեն տարի ավելի ես հասունանում, սկսում ես ավելին հասկանալ։ Ամեն տարի մեծանալով` ես փորձում եմ ավելի շտկել ինձ։ Ես փոքրուց ինքնուրույն եմ եղել։ Բնականաբար, հետաքրքիր է նոր փուլը։ Ամեն տարիք իր հետ նոր հետաքրքրություն է բերում, սակայն ես չեմ ձգտում մեծ երևալ, չեմ փորձում ուշադրության կենտրոնում լինել»,– եզրափակեց  նա։

 

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված