Հայերեն


Ինչու են քաղաքացիներն ավելի կուռ շարքերով գնում և քվեարկում իշխանության օգտին․ «Առավոտ»

Հասարակություն

Որեւէ ընտրությունների արդյունքներ վերլուծելիս պետք է հիմնվել այն թվերի վրա, որոնք հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տնտեսական վիճակը վերլուծելիս անհրաժեշտ է, իմ կարծիքով, հենվել Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա (որոնք, ի դեպ, առանձնապես հուսադրող չեն): Իհարկե, կարելի է հայտարարված թվերը վիճարկել, ասել, որ դրանք սուտ են, փչած են եւ նկարած են, եւ գուցե շատ դեպքերում դա հենց այդպես է, բայց այդ բողոքներն ու դժգոհությունները, միանգամայն կիրառելի լինելով քարոզչության տեսանկյունից, զուտ վերլուծության առումով ոչինչ չեն տալիս: Երբ ընդդիմադիրներն ասում են` իշխանությունը սա արեց, նա արեց, միանգամից երկու հարց է առաջանում` ա/ դուք սպասում էիք, որ այս անգամ չի՞ անի, բ/ իսկ դուք ի՞նչ եք արել դրա դեմն առնելու համար: 21 տարի կրկնվող բողոքները կորցրել են իրենց թարմությունը ու այլեւս չեն ընկալվում որպես բացատրություն: Հակված եմ անգամ ենթադրելու, որ այդ «հետընտրական պրոցեսների» միապաղաղ բնույթը դրդում է քաղաքացիներին ավելի «կուռ շարքերով» գնալ ընտրական տեղամասեր ե քվեարկել իշխանության օգտին: Եվ այսպես, վերլուծենք ԿԸՀ-ի հրապարակած թվերը` վստահ լինելով, որ վերահաշվարկները էական բան չեն փոխելու: Պատկերը այնպիսին է, որ ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի ստացել բացարձակ մեծամասնություն եւ անկախ այն հանգամանքից՝ կունենա՞ քաղաքապետ, թե՞ ոչ, բոլոր դեպքերում ստիպված կլինի ավագանիում հաշվի նստել ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի», Վանաձորում` նաեւ «Լուսավոր Հայաստանի» հետ, Գյումրիում` նաեւ ԳԱԼԱ-ի հետ: Դրանում է խորհրդարանական (տվյալ դեպքում` «ավագանիական») համակարգի յուրահատկությունը` հաղթողն այլեւս ամեն ինչ չի ստանում: Վերը թվարկած կուսակցությունները, արձանագրելով իրենց արդյունքները, պետք է մտածեն հաջողությունը զարգացնելու, ինչպես նաեւ համագործակցելու մասին: Բայց ոչ` համագործակցելու «հայավարի» առաջարկի մասին` «եկեք միացեք ինձ, մտեք իմ կազմի մեջ, եւ ես կհամագործակցեմ»: Մնացած ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ՀԱԿ-ը եւ «Համախմբումը» պետք է նախ` ընդունեն իրենց պարտությունը («Քաղաքացիական պայմանագիրն», ի պատիվ իրեն, դա արել է), իսկ այնուհետեւ վերանայեն քաղաքական պայքարի իրենց ձեւերը, հռետորաբանությունը, գուցե նաեւ կազմակերպչական խնդիրների լուծման ձեւը: Եթե 2017 թվականի ընտրությունների արդյունքները (կրկնեմ` ԿԸՀ-ի պաշտոնապես հայտարարած արդյունքները) լինեն Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների նման, դա արդեն իսկ որոշակի առաջընթաց կլինի, որովհետեւ կխարխլի մեկ կուսակցության մենաշնորհային դիրքը, ինչպես էլ այն կոչվի: Ժամանակը հենց դա է թելադրում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված