Հայերեն


Շատ շուտով կիմանանք՝ Վանաձորում հնչող երաժշտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի «Ռեքվիեմը»

Քաղաքականություն

Ձեզ ենք ներկայացնում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ ԱԺ-ի հայտարարության տեքստը:

«Հարգելի՛ գործընկերներ,
Վերջին երկու օրվա մեջ իշխանությունը ներկայացնող՝ առնվազն տասնյակից ավել շատ հարգարժան քաղաքական գործիչներ հասցրել են ասուլիս ու ինտերվյու տալ այն մասին, որ ժողովուրդը շարունակում է վստահել հանրապետականին, որ հանրապետականը շարունակում է վստահորեն առաջնորդել քաղաքական դաշտը, որ հաղթել են այստեղ, հաղթել են այնտեղ, հաղթելու եք երրորդ տեղն էլ և ամենուր։ Երեկ արդեն քսաներորդ հանրապետականի հարցազրույցը նայում էի մեկ այլ պատուհանում պատահաբար բացված՝ ռուսական «Բրիգադա» սերիալի երաժտության ներքո։ Հավատացնում եմ ձեզ, ներդաշնակ ինչ-որ բան կար այդ համադրության մեջ։
Իրականում ցանկացած տանն ու բակում չեք գտնի մարդու, ով ընկերների հետ այս օրերին քննարկում է, թե ինչքան սիրված է իշխանությունը։ Այլ բան են քննարկում։ Այս օրերին ամենատարածված արտահայտությունն ամենուր մեկն է. «Չէ եղբայր, ընտրություններով բան փոխել հնարավոր չէ»։ Բոլորս պետք է վախենանք այս արտահայտությունից, պարոնա՛յք։ Չհիմնավորված սնապարծությամբ այսօր դուք լիուլի խթանում եք, որպեսզի համատարած ընկալվի, որ քաղաքական խնդիրների լուծման ճանապարհը ոչքաղաքական միջոցներով է միայն։ Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք։ Ասեմ, որ ես էլ եմ վախենում։
Իշխանության ղեկին լինել, առաջին հերթին նշանակում է ոչ թե կառավարել երկիրը, այլ նախ և առաջ նշանակում է կառավարել մարդկանց հույսերը։ Այդ հույսերը ոտնակոխ անելով ոչ մի լավ բանի երբեք հնարավոր չէ հասնել։ Օրինակներ երևի չբերեմ։
Հիմա։ Նոր Սահմանադրություն ընդունեցինք, որը շատ գեղեցիկ բաների մասին էր։ Հետո ունեցանք Վանաձորի ընտրություններ։ Այդ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը։ Ոչ իշխանական ուժերը ստացան ձայների կեսից ավելին։ Նոր Սահմանադրության ոգին այն մասին է, որ Վանաձորում քաղաքապետ կդառա ընդդիամադիր գործիչ։ Տեսնենք՝ նոր Սահմանադրությամբ ապրելու հույս կարելի՞ է ունենալ, թե ոչ։ Իհարկե, դա հանրապետականի խնդիրը չէ, այդ քաղաքական ուժն իր նպատակների հետևից բավականին կազմակերպված գնում է։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է հաստատապես։ Այս օրերին Վանաձորում որոշվում է նոր Սահմանադրությանն ուղեկցող երաժտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի ռեքվիեմը։ Կարծում եմ՝ այդ մասին կիմանանք շատ շուտով»։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված