Հայերեն


Մի՞թե նորմալ երկրում կաթի փոշի գողացողը կդառնար օրենսդիր․ Shame.am

Հասարակություն

Shame.am-ը գրում է․

Քչերն ուշադրություն դարձրին, թե ինչ վերելք ապրեց հայ կինոարվեստը ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ: Գյումրիում Սամվել Բալասանյանը նախընտրական քարոզչության վերջին օրը ցուցադրեց իր սցենարով նկարահանած ֆիլմը, իսկ ամսի 1-ին մենք չկարողացանք գրել այդ մասին, որպեսզի քարոզչության տպավորություն չստեղծվի: Այժմ կարելի է խոսել հայ մտքի այդ գոհարի մասին:

Նախ՝ ասենք, որ Սամվել Բալասանյանն ու նրա այսօրվա թշնամի Հովհաննես Մարգարյանը ժամանակին զինակիցներ էին. միասին կաթի փոշի էին թալանում, որի համար պատասխանատվություն կրեց Մարգարյանը, իսկ Բալասանյանը նրան բանտից դուրս հանեց, միասին օրինաց երկիր էին կառուցում` Արթուր Բաղդասարյանի համար: Ժամանակները փոխվեցին. Բալասանյանն իրեն նվիրեց Հայաստանի բարգավաճան գործին, Մարգարյանը մնաց օրինաց երկիր կառուցելու գործին, և այս երկու գաղափարակից զինակիցները մեխանիկորեն դարձան թշնամիներ:

Բայց ինչքա՜ն լավ էր ամեն ինչ ընթանում, երբ այս երկու գրեթե նույն խելքի տեր անհատականությունները եղբայրություն էին անում... Սրանք մի անգամ բիրիքով երեխա կնքեցին Գյումրիում, քավորը Բալասանյանն էր, իսկ քանի որ Մարգարյանը նրա կողքից չէր հեռանում, գյումրեցիները նրան կոչեցին Քավորկին Հովո: Քավոր Սամոն ու Քավորկին Հովոն դեռ երկար կմնային թաքնված թշնամիներ, եթե վրա չհասնեին ՏԻՄ ընտրությունները, որտեղ այս զույգը բախվեց դաժան մարտում:

Քավոր Սամոն որոշեց ֆիլմ նկարել Քավորկնկա մասին, բնականաբար, այնտեղ չհիշատակելով իրենց նախկին սեռական կապի մասին: Ֆիլմն իր որակով գրեթե նույնն էր, ինչ հանրապետականների նկարած «Գարեգին Նժդեհ» խայտառակությունը: Բայց մի տարբերությամբ` Բալասանյանի գլուխգործոցը զվարճացրեց մարդկանց, իսկ Քավորկնկան հասցրեց ինֆարկտի: Ֆիլմում խոսվում է կաթի փոշու թալանի մասին, խեղճ Հովոյին անգամ բանտախցում են ցուցադրում։ Ինչևէ, դրամատիկ տեսարանները շատ են: Դե, Քավորկին Հովոն էլ տակ չմնաց և հանդես եկավ պատասխան արվեստի գործով. նա ասմունքեց, բնականաբար, սեփական հեղինակությամբ տեքստով: Կարծում ենք, գլխավոր դատախազը պետք է ուշադրություն դարձնի այդ ասմունքում հնչող այն հատվածին, որտեղ Քավորկին Հովոն խոսում է 1999թ. պառլամենտական ընտրությունների մասին և խոստովանում է, թե ինչպես է Բալասանյանը հասել նրան, որ Սահմանադրական դատարանը խլել է օրինավոր կերպով պատգամավոր ընտրված Մարզպետունի Մարգարյանի մանդատը և փոխանցել Քավոր Սամոյին (Քավորկինը խուսափել է խոսել այն մասին, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70.000 դոլար հոնորար էր ստացել այդ կեղծիքի համար): Մի խոսքով, թե որքանով է Քավորկնկա ասմունքը գարշելի` ընթերցողն ինքը կդատի...

Իսկ մենք հերթական անգամ պետք է փաստենք, որ Հայաստանի անկախությունը չարիք դարձավ հայ ժողովրդի գլխին, գոնե այն բանի համար, որ հասարակության ամենաստոր թափոնները ներխուժեցին իշխանություն: Եվ այս պնդումն անհնար է հերքել: Մի՞թե նորմալ երկրում կաթի փոշի գողացող Քավորկին Հովոն կամ որևէ այլ քավորկին կդառնար օրենսդիր, իսկ խայտառակ Բալասանյանը` քաղաքապետ, էլ չենք խոսում դրա նախորդ գործունեության մասին:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված