Հայերեն


10 օր Մխիթարյանի և Մոուրինյոյի համար

Ամենաընթերցված

1in.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես հաղթեց՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով «Էվերթոնի» նկատմամբ: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաջողության հասավ առանց հարձակման գծի առաջատար Ռոմելու Լուկակուի, որը առողջական խնդիրներ ուներ: Առանց ընդգծված հարձակվողի «Յունայթեդում» դրսևորվելու հնարավորություն ստացան Մարսիալը, ինչպես նաև Լինգարդը, որոնք էլ դարձան հանդիպման հերոսները: Մոուրինյոն ստիպված եղավ փոխել տակտիկան և կամա թե ակամա ստացավ բոլորովին նոր որակ:

«Մեզ համար շատ կարևոր ու սկզբունքային այս խաղում հպարտությունը, ջանասիրությունը ուղղակի թոփ մակարդակի վրա էին: Մենք շատ լավ էինք խաղում և վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Մեր խաղը նման չէր հոգնած տղաների խաղի, որոնք մեծ դժվարությամբ են տեղաշարժում՝ քարշ տալով գնդակը: Ժամանակ առ ժամանակ «Էվերթոնին» հաջողվում էր սուր գրոհներ կազմակերպել, սակայն ընդունենք, որ մենք էինք վերահսկում իրավիճակը: Լինգա՞րդը: Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ունակ արագ պոկվել, իսկ նա կարող է: Նա ավելի կայուն է դարձել, հիմա նա հարմարվում է տարբեր խաղային իրավիճակների, ավելի լավ է հասկանում խաղը: Նա ճիշտ ուղղությամբ է շարժվում»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն:

Իսկապես, Լինգարդը ընթացիկ մրցաշրջանում ցուցադրում է բոլորովին այլ մակարդակի խաղ: Որոշ փորձագետների կարծիքով՝ հենց Լինգարդի տպավորիչ խաղի հետևանքով է ստվերում հայտնվել Հենրիխ Մխիթարյանը, որը «Էվերթոնի» հետ խաղում խաղաժամանակ չստացավ: Այսօր «Յունայթեդում» ստեղծվել է խառնաշփոթ մի իրավիճակ, որը Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար դժվարացնում է պայքարը: Վերջին հանդիպումներում համոզվեցինք, որ Մոուրինյոն Մխիթարյանին խաղադաշտ է դուրս բերում այն ժամանակ, երբ զգում է նրա կարիքը: Ոմանք այն կարծիքին են, որ «Էվերթոնի» դեմ առանց Լուկակուի Մխիթարյանի համար լավ հնարավորություն կլիներ ազատ գործելու, արագությունն օգտագործելու: Եթե Մխիթարյանը լիներ մեկնարկային կազմում հնարավոր է՝ խաղը բոլորովին այլ ընթացք ստանար, բայց… Հենրիխ Մխիթարյանի ապագան «Մանչեսթերում» շարունակում է անորոշ մնալ՝ գրում է The Sport Review-ը՝ հավելելով, որ հայ ֆուտբոլիստը կորցրել էր իր տեղը հիմնական կազմում Անգլիայի գործող չեմպիոն «Չելսիի» հետ խաղում ցուցադրած անփույթ խաղից հետո:

Մխիթարյանի հետ կապված խնդրի է անդրադարձել Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Քիոունը: «Հայ կիսապաշտպանը դաշտ վերադարձավ միայն 2 ամիս անց՝ «Բարնլիի» հետ խաղում: Ֆուտբոլիստը 65 րոպե է անցկացրել «Սաութհեմփթոնի» հետ գոլազուրկ ոչ-ոքիի ժամանակ: 28-ամյա կիսապաշտպանին արդեն իսկ կապում են Դորտմունդի «Բորուսիայի» և Միլանի «Ինտերի» հետ: Մխիթարյանին ուղղակի չի գոհացնում կյանքը «Մանչեսթերում»: Մխիթարյանին դուր չի գալիս այն նոր միջավայրը, որ ստեղծել է մարզիչը: Դուրս թողնել նրան թիմից, իսկ հետո վերադարձնել կազմ: Մխիթարյանը չի կարողանում հաղթահարել այդ իրավիճակը և այլևս այն ֆուտբոլիստը չէ, ինչ նախկինում»,- ասել է Քիոունը:

Երկու օր անց Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Յունայթեդը» կհյուրընկալի «Դերբիին», որից հետո կտրվի կարճ դադար: Մասնավորապես «Դերբիի» հետ հանդիպումից հետո «Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում հյուրընկալելով «Սթոք Սիթիին»:

Որոշ ֆուտբոլիստների Մոուրինյոն արդեն իսկ հանգստանալու հնարավորություն է տվել, և հիմնական կազմի մի քանի խաղացողներ չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը: Այս պահին դժվար է ասել՝ Մոուրինյոն «Դերբիի» հետ խաղում հնարավորություն կտա՞ Մխիթարյանին, թե՞ ոչ: 10 օրվա դադարը, կարծում ենք, բավարար է մեր ֆուտբոլիստի համար վերջնականապես կողմնորոշվելու: Մխիթարյանը կարող է տեղափոխվել այլ թիմ՝ բացելով կարիերայի մի նոր էջ: Մեր ֆուտբոլիստը, սակայն, կարող է մնալ «Յունայթեդում» և դժվարին պայքար մղել հիմնական կազմ վերադառնալու:

10 օրը, կարծում ենք, բավարար է նաև Մոուրինյոյի համար տրանսֆերային թոհուբոհին ընդառաջ կողմնորոշվելու Մխիթարյանի հարցում: Միջազգային մամուլում շարունակ տեղեկություններ են հայտնվում Հայաստանի հավաքականի ավագի՝ այլ թիմ տեղափոխվելու հավանականության վերաբերյալ: Այսօր էլ խոսվում է, որ «Ինտերը» մտադիր է վարձակալել Մխիթարյանին, և գործարքը շուտով կկայանա:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված