Հայերեն


«Չեմ մտածում քաղաքականության մասին». Արթուր Աբրահամն անկեղծացել է

Սպորտ
 

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ չի լինի: Tert.am-ի հետ զրույցում մարզիկը խոսել է Հայաստանի հետ կապը պահպանելու, ամենատպավորիչ հաղթանակի, սովորույթների, ռինգից դուրս մարզիկների հետ հանդիպման և քաղաքականությամբ զբաղվելու հնարավոր տարբերակի մասին:


-Արթուր, սովորաբար Հայաստանից հեռացած ու մարզական բարձունքների հասած մարդիկ կտրում են կապը Հայաստանի հետ, անգամ ժամանակի սղության պատճառով չեն հասցնում այցելել Հայաստան, Ձեր դեպքում այդպես չէ, ինչպե՞ս եք հասցնում լինել Հայաստանում: Կարելի՞ է ասել, որ այստեղ ապրում եք, դրսում շարունակում Ձեր մարզական կարիերան:


-Ես պարզապես չեմ կարող կտրվել Հայաստանից, այստեղ իմ մանկությունն է, հարազատ մարդիկ, ընկերներ, բարեկամներ… Կարելի է ասել, որ ես ապրում եմ երկու երկրում՝ թե՛ Գերմանիայում, թե՛ Հայաստանում:


-Գուցե դժվար է մարզիկի համար նման հիշողություններ ունենալը, բայց  Ձեր կարիերայի ընթացքում ո՞րն է եղել Ձեր ամենամեծ հաղթանակն ու ամենացավալի պարտությունը:


-Բոլոր հաղթանակներս մեծ ուրախություն են, բոլոր պարտություններս՝ մեծ տխրություն: Ամեն դեպքում, մի հաղթանակ առանձնացնեմ. 2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպումը: Այդ ժամանակ Միրանդան ռինգում շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Մենամարտի միջնամասում ես ծնոտի կրկնակի կոտրվածք ստացա, սակայն մարտը հասցրեցի մինչև եզրափակիչ գոնգ ու միավորներով հաղթեցի` պահպանելով միջին քաշային կարգում IBF չեմպիոնի տիտղոսը: Պարտություններս բոլորն էլ հավասարապես ցավալի են:


-Արթուր, իսկ ինչպե՞ս է ընդունված՝ մրցակիցների հետ ռինգից դուրս հանդիպումներ լինո՞ւմ են, շփվո՞ւմ եք, թե՞ մրցակիցը մրցակից է, ռինգից դուրս, թե ներս էական չէ:


-Եղել է, որ մենամարտից հետո հանդիպել ենք, օրինակ՝ մի մրցակից ունեի՝ արգենտինացի Պաբլո Ֆարիասը, նոկաուտով էի հաղթել նրան, մենամարտից հետո եկավ, իմ հաղթանակն էինք նշում, շնորհավորեց ինձ, խոսել ենք… Ես մարդկային հարաբերությունների կողմնակից եմ…


-Դուք ռինգ եք դուրս եկել 52 անգամ, կա՞ ինչ-որ խորհրդանշական բան, որ ամեն անգամ անում եք ռինգ դուրս գալուց առաջ և ռինգը լքելուց հետո:


-Զանգում եմ մայրիկիս, խոսում եմ, ստանում եմ նրա օրհնությունը և գնում եմ մենամարտի, նույնը՝ մենամարտից հետո: Մայրս իմ մարտերին ներկա չի լինում, մայրական սիրտը չի տանում այդ տեսարանները:


-Արթուր, նախկին մարզիկները, ովքեր Հայաստանի անունը բազմիցս բարձր են պահել, այդ թվում նաև ոչ մարզիկները, ինչ-որ մի փուլում վաստակում են քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը: Օրինակ՝ Յուրի Վարդանյանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հնարավո՞ր է մի օր զբաղվեք քաղաքականությամբ և ե՞րբ, ո՞ր ժամանակահատվածում կկայացնեք նման որոշում կամ չեք մերժի նման առաջարկ:


-Ես չեմ մտածում այդ մասին, սպորտսմեն տղա եմ, սպորտով եմ զբաղվում:


-Ըստ Ձեզ, բավարար ուշադրություն դարձվո՞ւմ է պետության կողմից սպորտի զարգացման համար: Օրինակ՝  ՀՀ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝  ՀՀ առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը կազմում է նվազագույնը 5000, առավելագույնը՝ 30.000 դրամ: Սա պետական պարգևավճարների չափն է: Սա ի՞նչ է, արդյոք այդկերպ կարելի՞ է սպորտում առաջընթաց գրանցել:


-Հայաստանը զարգացող երկիր է, ամեն ինչ արվում է, որ մեր երկրում էլ սպորտը զարգանա: Կարծում եմ՝ մարզիկները պետք է գնան արտերկիր, մրցեն օտարերկրացի մարզիկների հետ, հաղթեն, այդպես առաջընթաց գրանցեն: Ամեն ինչ էլ կլավանա, ամեն բան իր տեղը կընկնի…


-Հաճախ միջազգային մրցաշարերի ժամանակ ասվում է, որ երկու երկրների հարաբերություններն ազդում են նաև մրցույթի հաղթողին որոշելու համար: Որքանո՞վ են փոխկապակցված սպորտն ու քաղաքականությունը:


- Անկեղծ ասած, ես շատ կուզեմ, որ սպորտը հեռու լինի քաղաքականությունից: Երբ մարզիկը քրտնաջան մարզվում է, երբ ամեն ինչ անում է հաղթելու համար, հետո բոլորովին այլ պատճառներով պարտվում է, դա շատ վիրավորական է, վատ է, ազնիվ չէ:


-Արթուր, աշխարհում հայտնի հայերից ո՞ւմ հետ եք շփվում, կա՞ն նախաձեռնություններ, որ իրականացրել կամ իրականացնում եք միասին:


-Շատերի հետ եմ շփվում, անուններ չտամ, շատ-շատ են, բազմաթիվ նախաձեռնությունների եմ մասնակցել և կշարունակեմ մեծ սիրով և պատրաստակամությամբ մասնակցել:


-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում և ի՞նչ մրցապայքարներ են սպասվում:


-Դեռ հստակ որոշված ոչինչ չկա, բանակցությունների փուլում ենք, փետրվար ամսին հայտնի կդառնա առաջիկա մենամարտիս անցկացման վայրն ու մրցակիցս:


- Մարզիկների երևի չսիրած հարցը. ե՞րբ եք նախատեսում ավարտել Ձեր մարզական կարիերան, և որոշե՞լ եք՝ ի՞նչ գործունեություն կծավալեք դրանից հետո:


-Դեռ մեկ կամ մեկուկես տարի սպորտում կլինեմ: Դրանից հետո հաստատ մարզիչ չեմ աշխատի, ամեն դեպքում, շատ չեմ հեռանա սպորտից, ինչ-որ կերպ առնչություն կունենամ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել տոների առթիվ՝ մաղթելով ամենալավն ու բարին: Թող Նոր տարին բերի առողջություն, խաղաղություն, բարօրություն… 

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան

 
 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված