Հայերեն


Ինչպե՞ս են տղամարդիկ ընկալում կանացի մարմինը

Ամենաընթերցված

Լոնդոնի համալսարանական քոլեջի նյարդաբանության ֆակուլտետի գիտունիկներն ուղղակիորեն հայտարարում են, որ կանայք պետք է դադարեն իրենց մարմնի չափսերի մասին մտահոգվելուց: Նեյրոֆիզիոլոգ Մեթյու Լոնգոյի ղեկավարությամբ` նրանք անցկացրել են ուշագրավ էքսպերիմենտների շարք և արդյունքում պարզել, որ կանայք իրենց մարմինը համարում են ավելի խոշոր, քան այն իրականում կա:

Ինչպե՞ս են տղամարդիկ ընկալում կանացի մարմինը

Փորձարկվողներին ստիպել են թաքցնել ձեռքը կամ ոտքը սեղանի տակ, իսկ հետո, սեղանի երեսին նայելով, աչքաչափով ցույց տալ այն կետը, որտեղ անցնում է վերջույթի սահմանը: Բոլոր կանայք միահամուռ կերպով ցույց են տվել շատ ավելի հեռուն` այդպիսով հաստացնելով ու երկարացնելով իրենց վերջույթները մինչև մեկ ու կես անգամ: Զարմանալի չէ, թե ինչու է անորեքսիան որպես կանոն սպառնում իգական սեռին:

Տեսողական խաբկանք

Սեփական բարեմասնությունները սխալ կերպով ընկալելուն նպաստում են ոչ միայն կանացի ուղեղը, այլև` հայելինեըը: Որպեսզի հասկանաս, թե ինչ աստիճանի աղճատված է քո արտացոլումը հայելու մեջ, կարող ես անցկացնել շատ պարզ թեստ, որը նկարագրված է պրոֆեսոր Բեթթի Էդվարդսի «Նկարեք աջ կիսագնդով» գրքում: Դա նկարչության ձեռնարկ է, սակայն թեստի հիմքում ընկած են նոբելյան մրցանակակիր, նեյրոֆիզիոլոգ Ռոբերտ Սփերրիի աշխատությունները:

Եվ այսպես, կանգնիր հայելու առջև` բացված ձեռքի հեռավորության վրա, կամ ավելի մոտ: Ուշադիր նայիր մարմնիդ ամենից արտահայտիչ մասի` հետույքի, կամ գոնե գլխի արտացոլմանը: Փորձիր մոտավորապես հասկանալ, թե որքա՞ն է դրա լայնությունը` նայելով հայելու մեջ` 50 սմ, 70, 90...: Իսկ հիմա դիրքդ չփոփոխելով, ֆլոմաստերով նշիր արտացոլման սահմանները և չափիր: Արտացոլումը բնական չափերից առնվազն 2 անգամ փոքր կլինի: Հայելին աղավաղում է համամասնությունները և հրամցնում ուղեղին կրճատված պատկեր:

Այդ պատճառով անգամ լույսի թեթևակի փոփոխությունը կարող է ազդել ինքնագնահատականի վրա. արտացոլումը մի քանի միլիմետրով մեծանում է, իսկ քեզ թվում է, թե դու քաշ ես հավաքել: Տղամարդիկ, օբյեկտների չափերը գնահատելու մեջ ավելի հմուտ լինելով, հույսը չեն դնում արտացոլման վրա: Նրանք տեղյակ են, որ հայելին աղավաղում է պատկերը և այդ առումով երբեմն ատում են այն. մասնավորապես, երբ բոլորից թաքուն ուսումնասիրում են իրենց «գլխավոր հարստությունը»:

Ինչի՞դ են պետք բարձր կրունկները

Եվս մի քանի ուշագրավ փաստեր են հայտնաբերել Կլոդ Բեռնարի համալսարանի գիտնականնեըը: Նրանք, հավանաբար հովանավորների միջոցների կիրառման համար ավելի հարմար տարբերակ չգտնելով, ստեղծել են ձեռքի ազդեցության զոնան ընդլայնող մեքենա. մարդը մտցնում է ձեռքը կառավարման վահանակի վրա գտնվող ձեռնոցի մեջ և շարժում այն:

Նրանք խնդրել են փորձարկմանը մասնակցող կանանց ու տղամարդկանց հերթով մոտենալ մեքենային և փորձել դրա օգնությամբ բռնել պլաստմասե խորանարդները: Իսկ գիտնականներն այդ ժամանակ գրանցել են ուղեղային ալիքների ակտիվությունը: Պարզվել է, որ ուղեղը շատ արագ սկսել է ընդունել այդ սարքը որպես մարմնի մաս: Բացի այդ, կանայք տղամարդկանցից ավելի երկար են հետ վարժվել այդ գործիքից:

Ինչպես նշում է էքսպերիմենտի հեղինակներից մեկը` Լյուսիլ Կարդինալեն, դա կապված է ինքնագնահատականի հետ: Կինը հիմնականում դժգոհ է ինքն իրենից և ուրախությամբ օգտվում է իր մարմինը բարելավելու հնարավորությունից: Եվ չնայած այդ գործիքը ոչ այնքան հաջող կիրառելուն, նրան ենթագիտակցորեն դուր է գալիս այն որպես հնարավորությունների ընդլայնում ընկալելը:

Տղամարդիկ, այդ գործիքով աշխատանքը դադարեցնելուց հետո, հեշտությամբ սկսել են բռնել խորանարդները ձեռքերով: Իսկ կանայք, մնալով առանց «կախարդական գործիքի», սկզբնական շրջանում դժվարությամբ են բռնել առարկաները: Նույն տարբերակով, մնալով առանց գայթակղության բնորոշ «գործիքների» ( բարձր կրունկներ, ընդգծված հագուստ, դիմահարդարում)` կինն անկեղծորեն սկսում է ինքն իրեն ոչ կատարյալ համարել:

Ա՜խ, այդ մեքենաները...

Հեսսենի համալսարանի գիտնականները հավատացած են, որ կանայք լուրջ խնդիրներ ունեն խոշոր մեխանիզմները գործի դնելու հետ կապված: Խոսքը ավտոմեքենայի մասին է: Որքան էլ ցավալի է այդ փաստը, պետք է ընդունել, որ տղամարդիկ ամեն դեպքում ավելի լավ վարորդներ են, քանի որ մեքենան զգալու հատկությունը ինքնաընկալման տարատեսակ է:

Նստելով մեքենայի մեջ և հողից կտրվելով` մարդն սկսում է ենթագիտակցորեն ընկալել մեքենան որպես իր մարմնի շարունակություն: Բնականաբար, վարելու վարպետությունը կախված է ծավալները ճիշտ հասկանալու հետ: Իսկ կանայք, ինչպես արդեն հասկացանք, դրա հետ կապված խնդիրներ ունեն: Տղամարդիկ իրենց մարմին-մեքենայի հետ ավելի հեշտ են լեզու գտնում:

Գիտնականներն այդ տարբերությունը կապում են զարգացման առաջնային փուլում ստացած տեստոստերոն հորմոնի ոչ բավարար քանակության հետ: Մինչ դու, մայրիկի փորում նստած, բավարարվում էիր այդ կարևոր հորմոնի փոքրիկ չափաբաժիններով, տղամարդ- պտուղն արդեն լիիրավ վայելում էր այն: Այդպիսի օգտակար հորմոնային դիետայի արդյունքում նրա մոտ ձևավորվում են ուղեղի հենց այն հատվածները, որոնք պատասխանատու են օբյեկտների չափերը ճիշտ ընկալելու համար: Այդպիսին է մեր բնությունը, հարմարվի՜ր:

Իսկական «պատիժ»...

Մենք արդեն պարզեցինք, որ կանայք իրենց համարում են ավելի գեր քան կան իրականում, իսկ տղամարդիկ` ոչ: Հապա ինչու՞ ենք մենք, բնակարանով անգամ զգույշ տեղաշարժվելու պայմաններում, այդքան հաճախ բախվում այս կամ այն իրերի՞:

Այո՛, Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի հաճախ են բախվում կահույքի պարագաներին քան տղամարդիկ. ի դեպ, անում են դա ոչ գիտակցված:

Կա հետաքրքիր վարկած, ըստ որի նման վարքագիծը ինքնապատժման ձև է. պատկերացնու՞մ ես: Ի տարբերություն տղամարդկանց` սեփական մարմինը չսիրելու` մեզ այդքան բնորոշ հատկանիշը, անցնելով ենթագիտակցության ոլորտ, վերածվում է այդ մարմինը ցածրացնելու ու պատժելու ոչ գիտակցված մղման:

Առարկաներին բախվելու հատկությունը այլ կերպ էլ է բացատրվում: Երեխաներն օրվա մեջ անթիվ-անհամար անգամներ խփվում են այս կամ այն առարկաների` անկախ սեռից: Ու եթե աղջիկներին այդ դեպքում բնորոշ է սրտնեղելն ու տխրելը, ապա տղա երեխաներին սովորեցնում են «պատժել» «փիս» սեղանին, ծառին կամ մեքենային: Եվ մինչ դու ցավից լաց ես լինում ու տրորում վնասված տեղը, տղան, սեփական անզգուշությունն ընդունելու փոխարեն, մեղքը գցում է իր ճանապարհին պատահած «անմեղ» առարկաների վրա:

Որպես վերջաբան

Վերը նշվածը ինչ-որ կերպ ամբողջացնելու համար ուզում ենք որպես օրինակ բերել հոգեբանության դասական Անդրեյ Լիչկոյի` դեռևս անցած դարի 70-ական թվականներին առաջ քաշած կարծիքը, որն արդեն քանի տասնամյակ ճամփորդում է տարբեր հոգեբանների աշխատություններով:
Ըստ նրա, սեփական մարմնի ընկալման սկիզբը դրվում է մարդու մեջ դեռևս դեռահասության շրջանում: Քանի որ աղջիկների բարեմասնությունները ձևավորվում են վաղ տարիքում, իսկ տղաների ուղեղը դեռևս բավականաչափ հասուն չէ այդ ամենն ըստ արժանվույնս գնահատելու համար, ապա ֆիզկուլտուրայի ժամերին թռչկոտելուն խանգարող մեծ կուրծքը, կամ չափից դուրս բարձր հասակը կարող են ծաղրի ու տգեղ կատակների առարկա դառնալ:

Ուստի աղջիկների մոտ, աքսելերացիայի հետ մեկտեղ, կարող է զարգանալ դիսմորֆոֆոբիա: Այսինքն, աղջիկը սկսում է վախենալ իր արտաքինում կատարվող փոփոխություններից, մասնավորապես` մեծացող բարեմասնություններից: Ինչպես նշում է Լիչկոն, ապագայում` հենց այս վախն է ընկած բազմաթիվ դիետաների, փոքրիկ «կանացի» մեքենաներ ու հագուստի ավելի փոքր չափս ընտրելու մղման և «իսկ ես շա՞տ գեր եմ» կարգի հավերժ հարցերի հիմքում:

Տղաների հասունացումն, ընդհակառակը, տեղի է ունենում ավելի ուշ. անգամ ավարտական դասարաններում նրանք հասուն ու գրավիչ դասընկերուհիների ֆոնին մի տեսակ խղճուկ տեսք ունեն: Նրանց մոտ ձևավորվում է դիսմորֆոմանիա: Այսինքն տղան, տղամարդ դառնալով, ձգտում է ամեն կերպ մեծացնել իր չափսերը, թեկուզ` արհեստական ձևով և, առհասարակ, ենթագիտակցորեն ուրախանում է իր արտաքինի ցանկացած փոփոխության: Այստեղից են գալիս մորուքները, «փորիկները», ահռելի ջիպերը և մկանները:

Հետևություն. դու ձգտում ես մնալ այնպիսին, ինչպիսին որ կաս, նրանք` դառնալ ավելի բարձրահասակ, թիկնեղ և ուժեղ: Այսպել էլ ապրում ենք:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված