Հայերեն


Հետաքրքիր փաստեր կանացի օրգազմի մասին

Life

Վերջին ժամանակներում օրգազմի մասին խոսում և գրում են անհամեմատ հաճախ: Ի՞նչ է այն, ընդամենը հաճու՞յք: Մի՞թե կնոջը բավականություն պատճառելուց բացի, այն այլ նշանակություն չունի, մանավանդ որ կինը կարող է հղիանալ և երեխա լույս աշխարհ բերել՝ նույնիսկ առանց սեքսուալ բավականության բարձրագույն պահերի:

Արդեն շուրջ մեկ դար ամբողջ աշխարհի կենսաբաններին, հոգեբաններին և բժիշկներին մտահոգում է այն հարցը, թե հաճույք պատճառելուց բացի, ուրիշ ինչ նշանակություն կարող է ունենալ օրգազմը: Արդյունքում գոյություն ունեն ավելի քան երեսուն համոզիչ տեսություններ այն մասին, թե հատկապես հանուն ինչի է կինն ապրում օրգազմ:

Հանուն սերնդի շարունակության

Ըստ այս տեսության կողմնակիցների՝ օրգազմը գոյություն ունի պարզապես նրա համար, որպեսզի կանայք հաճելիորեն հոգնեն: Անհեթեթ կարող է թվալ «հոգնել-օրգազմ-սերնդի շարունակություն» հասկացությունների կապակցումը, սակայն՝ մինչև բացատրությանը ծանոթանալը: «Հոգնելն» այստեղ ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ այդ վիճակում կինը չի մղվում ակտիվ գործողության, արդյունքում՝ տղամարդու սերմնաբջիջը հեշտորեն հասնում է իր նպատակակետին (ի դեպ, սերմնաբջջին սպառնացող պայման է համարվում կանգնած կամ նստած վիճակում տեղի ունեցող բեղմնավորումը): Այս տեսությունը հիմնվում է հետազոտական փորձի վրա. մի քանի կանանց արգանդներում տեղադրվել են «դեպքի վայրում» օրգազմը նկարահանող մինի-տեսախցիկներ: Պարզվում է, որ կնոջ օրգազմային, թուլացող վիճակում արգանդի վզիկը մկանների ամեն մի կծկման հետ գործում է որպես սերմ ներծծող խողովակ՝ հեշտացնելով սերմնաբջիջների ներթափանցումը, այդպիսով նպաստելով հնարավորինս արագ հղիանալուն (սա կարելի է բացատրել նաև ֆիզիկայի օրենքով՝ մարմինների շարժումն ու վիճակը տարածության մեջ):  
Ավելին` հղի կանանց մոտավորապես քառորդ մասը հաստատում է, որ իր հղիության մասին իմացել է հենց օրգազմի պահին, քանի որ այն եղել է ոչ սովորականի պես` ուժեղ կծկումներով` գրեթե ջղաձգության նման: Սակայն հնարավոր է նաև ճիշտ հակառակը. ըստ սեքսոլոգների՝ կանանց շուրջ 20%-ը սկսում է օրգազմ զգալ միայն ծննդաբերությունից հետո, իսկ 10%-ը՝ արդեն ամուսնացած և երեխաներ ունեցած, ընդհանրապես չգիտի՝ ինչ է դա:

Հանուն տղամարդու

Ընդհանուր առմամբ, կնոջ օրգազմը քիչ է տարբերվում տղամարդու օրգազմից. մարմնի որոշակի ռեակցիան, նյարդային լարվածության թուլացումը, կենսաքիմիական փոփոխությունները հավասարապես առկա են նրանց երկուսի օրգանիզմում: Սակայն կանացի օրգազմը, այնուամենայնիվ, ունի ինչ-ինչ առավելություններ:
Օրինակ՝ դրա երկարատևությունը (մինչև 60 վայրկյան, իսկ առանձին դեպքերում` ավելին): Ինտենսիվությունը․ հեշտանքի ալիքներն ընդգրկում են ողջ օրգանիզմը, մինչդեռ տղամարդու մոտ օրգազմի զգացողությունը տեղակայված է միայն փոքր կոնքի հատվածում։ Տղամարդկանց համար քիչ է միայն իրենց ապրած օրգազմը: Լիարժեք բավարարության համար նրանք պետք է տեսնեն զուգընկերուհու օրգազմային վիճակը: Դա տղամարդու մեջ բարձրացնում է իր անձի կարևորության և տղամարդկային արժանապատվության զգացումը: Եթե նկատի ունենանք, որ ոչ մի տղամարդ չի կարող այնպես համոզված լինել իր հայրության հարցում, ինչպես կինը` իր մայրության, ինչն էլ բավականին լուրջ տագնապ է ուժեղ սեռի համար, ապա հասցնելով կնոջը օրգազմի` տղամարդը ներքին հանգստություն և համոզմունք է ձեռք բերում, որ իր` լիովին բավարարված զուգընկերուհին երբեք իրեն չի փոխարինի մեկ ուրիշով, քանի որ այդ կնոջ համար ինքն ամենակարողն է ու միակը: Թերևս պարզ է առաջին հայացքից անկապակից թվացող «օրգազմ-վստահություն-հայրություն» հասկացությունների հոգեբանական սերտ կապը, սակայն կնոջ սեռականապես բավարարված վիճակը, սիրելիի ինքնագնահատականը բարձրացնելուց բացի, ունի նաև «առողջապահական» նշանակություն: Այդպես են մտածում շվեդ սեքսոլոգները. նրանք հաստատում են, որ կնոջ օրգազմային վիճակը նպաստում է տղամարդու սրտանոթային համակարգի գործունեությանը: Սիրելի կանայք և աղջիկներ, հանուն սիրելիի առողջության չպետք է թաքցնել զգացմունքներն ու կրքերը:

Հանուն ապագայի

Այս տեսության կողմնակիցների կարծիքով` կինը ցանկացած տղամարդու հետ չէ, որ կարող է օրգազմի հասնել, այլ միայն նրա, ով կենսաբանական չափանիշներով համապատասխանում է՝ որպես իր ապագա երեխայի հայր: Մարդը նախ և առաջ պրիմատների կարգի սովորական կաթնասուն է, նոր միայն՝ բանական մարդ։ Եւ ինչպես գրեթե բոլոր կաթնասունների դեպքում, այս դեպքում ևս կողմնորոշիչ դեր է կատարում հոտը: Ինչպե՞ս: Բանն այն է, որ տղամարդու հետ հարաբերությունների նախնական փուլում կինը ենթագիտակցորեն արդեն կողմնորոշվում է. նա հոտով է զգում իր սեռական զուգընկերոջ համապատասխանությունը: Եթե տվյալ տղամարդու հոտը շարունակում է նրան դուր գալ նաև սեռական ակտի ժամանակ, ապա օրգազմն անհամեմատ շուտ և բուռն է տեղի ունենում, որի ժամանակ կնոջ օրգանիզմը առավելագույն հակվածություն ունի բեղմնավորմանը: «Հոտ-օրգազմ-ապագա» բառերը շատ ավելի ամուր կապ ունեն, քան թվում էր մեզ:

Նյութը պատրաստված է Erkusov.com-ի հրապարակման հիման վրա

Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված