Հայերեն


Ալաշկերտի նախկին ֆուտբոլիստը գործակալ է դարձել և նպատակ ունի օգնել հայկական ֆուտբոլին

Սպորտ

«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Գրիգորյանը երևանյան ակումբից տարիներ առաջ հեռանալուց հետո ուժերը փորձել է եվրոպական մի քանի ակումբներում, սակայն արդյունքում որոշել է խաղակոշիկները կախել մեխից, և այժմ զբաղվում է ֆուտբոլային գործակալի աշխատանքով:

«Արդեն 4 տարի է` Եվրոպայում եմ: Ի սկզբանե նպատակս եղել է միայն ֆուտբոլ խաղալը, բայց երբ հնարավորություններդ ճիշտ չես օգտագործում, չպետք է հուսահատվես և մտածես ֆուտբոլը թողնելու մասին, որին նվիրվել ես գրեթե ողջ կյանքդ»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Տիգրանը:

26-ամյա նախկին ֆուտբոլիստի խոսքով ինքը հետագա գործունեությունը ևս որոշել է ծավալել ֆուտբոլում.

«Որոշեցի մնալ ֆուտբոլում և հնարավորություն ստեղծել այն խաղացողների համար, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն և ովքեր իսկապես աշխատասեր են ու պրոֆեսիոնալ են ապրում և մտածում: Իմ նպատակն է օգուտ տալ հայկական ֆուտբոլին, հայ ֆուտբոլիստների համար եվրոպական ակումբներ տեղափոխվելու հնարավորություն ստեղծել»,- ասում է մեր զրուցակիցը:

 

Նա նաև հայտնեց, որ իրենք աշխատում են 4-ով, իսկ ինքը հիմնականում համագործակցում է բուլղարական, շվեդական, նորվեգական և դանիական ակումբների հետ.

«Հիմնականում 4 հոգով ենք աշխատում: Ես, հայ ընկերս` Նարեկ Մովսիսյանը, ով շատ պրոֆեսիոնալ է, 6-ից ավել լեզուների է տիրապետում: Ֆարիդ Խալաֆը, որը շատ հանրահայտ գործակալ է, աշխատում է այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են ՊՍԺ-ն, «Չելսին» և այլն: Եվ Ալան Բեզոուի հետ, որը մեծ կապեր ունի բելգիական և ֆրանսիական ակումբների հետ»,- նշեց Տիգրան Գրիգորյանը և հայտնեց, որ այժմ բանակցություններ են ընթանում հայ 5 ֆուտբոլիստների հետ.

«Ակումբներ կան, որոնք հետաքրքրված են հայ ֆուտբոլիստների ծառայություններով, մասնավորապես «Բերոե» բուլղարական ակումբն ու «Բոտև Պլովդիվը» հետաքրքրված են Միհրան Մանասյանի և Գագիկ Դաղբաշյանի ծառայություններով: Իսկ Մարկ Գրիգորյանի ծառայություններով, որն իմ կարծիքով շատ հեռանկարային դարպասապահ է, հետաքրքրված են ֆրանսիական Նասիոնալում հանդես եկող երկու թիմեր»:

Նրա խոսքով այս ֆուտբոլիստների հետ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ բուլղարական ֆուտբոլում կապեր հաստատելու հարցում իրեն օգնել է «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Շիշկովը:

 

Տիգրան Գրիգորյանի խոսքով, ինքն արդեն հասցրել է երկու գործարք իրականացնել.

«ՖԻՖԱ-ի նոր օրենքների համաձայն ֆուտբոլային գործակալ որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Կա ֆուտբոլային միջնորդ հասկացությունը: Ֆուտբոլային գործակալի աշխատանքը միայն գումար վաստակելը չէ, կամ ակումբի հետ պայմանագիր կնքելն ու վերջ: Պետք է հասկանաս ֆուտբոլիստի հոգեբանությունը և մտնես իրավիճակի մեջ: Ուժ տաս նոր նպատակների հասնելու համար. ես դա լավ գիտեմ, քանի որ ինքս էլ եղել եմ ֆուտբոլիստ և ունեցել եմ դրա կարիքը:

Երբ Ֆրանսիայում էի, նկատեցի երկու շատ տաղանդավոր ֆուտբոլիստների, որոնք կորցրել էին հավատը սեփական ուժերի հանդեպ: Նրանց հետ խոսելուց հետո մենք դարձանք մեկ թիմ ու փորձաշրջան անցնելուց հետո նրանք երկուսն էլ պայմանագիր կնքեցին «Բուլոն» ակումբի հետ, որը հանդես է գալիս ֆրանսիական Նասիոնալում և բավականին հայտնի ակումբ է. այստեղ հանդես են եկել Ֆրանկ Ռիբերին և Էմանուել Կանտեն: Ես այդ գործարքից ոչ մի գումար չեմ ստացել, բայց երջանիկ էի ... իսկ հիմա նրանք իմ ֆուտբոլիստներն են համարվում»,- եզրափակեց իր խոսքը Տիգրան Գրիգորյանը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված